→Հիմնական հասկացություններ
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +,, -, +, , - + )) |
|||
* Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային և գործառույթային տարրական մասնիկն է։Մարդու բջիջները, ինչպես մյուս էուկարիոտիկ բջիջները, կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից։Ցիտոպլազմայում են գտնվում բջջի օրգանոիդները։
* Հյուսվածքը միանման բջիջների ամբողջությունն է, որոնք ունեն միևնույն ծագում և միասին կատարում են որոշակի ֆունկցիա։Հյուսվածքը, բջիջներից բացի, ընդգրկում է նաև միջբջջային նյութը և այլ տարբեր կառուցվածքներ։ Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային։
* Օրգանը մարմնի այն մասն է, որն ունի որոշակի ձև, տարբերվում է իր յուրահատուկ կառուցվածքով, օրգանիզմում զբաղեցնում է որոշակի տեղ և կատարում է որոշակի ֆունկցիաներ։ Օրգանը կազմված է մի քանի հյուսվածքներից։ Օրգաններում առկա է հիմնական հյուսվածքը՝ պարենխիման, որը կատարում է օրգանի գլխավոր
* Օրգան-համակարգը 2 և ավել օրգանների միասնությունն է, որոնք իրագործում են համատեղ ընդհանուր որոշակի գործառույթ։
|