«Ադուդիյաթ (ալ-Մութանաբբի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Shiraz Botanical Garden.jpg|մինի|աջից|Շիրազ]]
'''Ադուդիյաթ''', ({{lang-ar| عضديات‎‎}}), խոշորագույն [[արաբ]] բանաստեղծ [[ալ-Մութանաբբի]]ի պոեզիայի 4 շրջաններից մեկը։
 
[[Ալ-Մութանաբբի]]ի կյանքի վերջին տարիներն անց են կացել [[Իրան]]ի [[Շիրազ]] քաղաքում՝ Բուի կառավարիչ [[Ադուդ ադ-Դաուլա]]յի պալատում։ Այստեղ նա ապրել է 5 տարի՝ [[960]]-[[965]] թվականները։ Այս շրջանի բանաստեղծությունները իրենց տոնով ակնհայտորեն տարբերվում են նախորդ շրջանի հանդիսավոր [[կասիդա]]-ներբողներից։ Ալ-Մութանաբբին սկսում է հասկանալ ոչ միայն այն, թե որքան անիրականանալի են նրա փառասիրական հավակնությունները, այլ նաև կյանքի փորձը դարձնում է նրան իմաստուն և նա հասկանում է կյանքի հաջողությունների հետևից հասնելու ողջ անցողիկությունն ու ունայնությունը։ Եթե նախորդ շրջաններում նրա մոտ բնության նկարագրությունները ձևական բնույթ ունեին, ապա հիմա կենտրանական են դառնում։ Շիրազի ճոխ տեսքը նրա մոտ առաջացնում է հիշողություններ և նա իր կասիդաներում անդրադառնում է դրանց նկարագրություններին։
 
Շիրազյան շրջանում ժանրային ընտրանին ընդլայնվում է, նա սկսում հորինել տարբեր բովանդակությամբ բանաստեղծություններ։ Նրա պոեզիան լիովին բավարարում է միջնադարյան արաբական ճաշակի պահանջներին։ Չնայած ավանդական ժանրերին հավատարիմ մնալու, նա կարողացավ հաղթահարել կանոնի կտրուկ պահանջները։ Նրա կասիդա-ներբողների բովանդակությունը դարձան ժամանակակիցների կյանքը, իր ժամանակի [[Քաղաքական գործընթաց|քաղաքական]] և ռազմական իրադարձությունները։ Նա փորձում էր դուրս գալ ավանդական նորմերի շրջանակներից և, չնայած հասնում է բավականին համեստ հաջողությունների, այնուամենայնիվ նրա ստեղծագործական տենդենցը վկայում է դասական արվեստի փոփոխության մասին։ Կասիդա-ներբողներում նա փորձում է ինչ-որ նոր բան մտցնել՝ մեկ կրճատում էր նախաբանը, մեկ ընդհանրապես հանում։ Մեկ եռամաս կասիդան դարձնում երկմաս՝ թողնելով նասիբ և մադհ։ Նա անիմաստ էր համարում մադհի նախաբանի մեջ քնարական մասի անհրաժեշտությունը։ Շիրազյան շրջանում նրա թախիծը ավելի է խորանում օտարության մեջ գտնվելու պատճառով։
 
== Գրականություն ==