«Հանգըլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 776.
 
=== Կապակցությունների կառուցվածքը ===
Հանգըլում վանկային կապակցությունները սովորաբար գրվում են [[հանջա]]<nowiki/>յի պես՝ միևնույն ձևի և չափի վանդակների մեջ. այս դեպքում այդ կապակցությունները, անկախ իրենց ձևից և չափից, պետք է զբաղեցնեն ամբողջ վանդակը և ունենան միևնույն չափը:
 
=== Գծային հանգըլ ===
20-րդ դարի սկզբին փորձել են վերացնել հանգըլի վանկային կապակցությունները և այն եվրոպական գրերի ոճով գրել, այսինքն գրել այն գծայնորեն, օրինակ՝
 
{{lang|ko|ㅎㅏㄴㄱㅡㄹ|nocat=yes}} for {{lang|ko|한글|nocat=yes}}<ref>{{cite book|url=https://books.google.com/books?id=vj8ShHzUxrYC&pg=PA162&vq=karo+ssugi&dq=%22karo+ss%C5%ADgi%22&sig=39QrEwqbXzROfdlEpz3DFo_GJKQ|title=Korea: A Historical and Cultural Dictionary - Keith L. Pratt, Richard Rutt, James Hoare - Google Boeken|date=1999-09-13|publisher=Books.google.com|accessdate=2012-04-13}}</ref>:
 
== Ուղղագրություն ==
Մինչև 20-րդ դարը, հանգըլը չուներ հաստատված պաշտոնական ուղղագրություն: Բաղաձայնային առնմանության, կապակցման, բարբառային ձևերի և այլ պատճառներով կորեերեն բառերը կարող են ուղղագրության տարբեր ձևեր ունենալ: Սեջոնգ թագավորը ամենայն հավանականությամբ նախընտրում էր ձևահնչույթային ուղղագրությունը (ներկայացնում է բառարմատը), այլ ոչ հնչույթային ուղղագրությունը (ներկայացնում է հնչյունները): Սակայն սկզբում հանգըլու տիրում էր հնչույթային ուղղագրությունը: Դարերի ընթացքում ուղղագրությունը մասնակիորեն դարձել է ձևահնչույթային: Սա սկզբում դիտվել է գոյականների, ապա նաև բայերի շրջանում: Ներկայումս հանգըլը հնարավորինս ձևահնչույթային է: Հնչույթային [[Ռոմանականացում|ռոմանականացման]], հնչույթային և ձևահնչույթային ուղղագրության միջև տարբերությունը երևում է ''motaneun sarami'' արտահայտության մեջ:
* Հնչյունական տառադարձում և թարգմանություն. motaneun sarami [mo.tʰa.nɯn.sa.ɾa.mi] ''մարդ, ով չի կարող դա անել''
* Հնչույթային տառադարձում. 모타는사라미 /mo.tʰa.nɯn.sa.la.mi/
* Ձևահնչույթային տառադարձում. 못하는사람이 |mot-ha-nɯn-sa.lam-i|
* ձևույթ առ ձևույթ մեկնաբանություն.
{| class="wikitable"
|   
|못–하–는
|사람=이
|-
|mot-ha-neun
|saram=i
|-
|չի կարող անել [լրացուցիչ]
|մարդ [լրացյալ]
|}
1894 թվականի Կաբոյի բարեփոխումից հետո [[Չոսոն արքայատոհմ]]<nowiki/>ը , իսկ ավելի ուշ Կորեական Կայսրությունը, սկսել են հանգըլով պաշտոնական փաստաթղթեր գրել: Մինչև 1910 թվականին Ճապոնիայի կողմից Կորեայի զավթումը՝ կառավարությունն իրականցրել է հանգըլի և [[հանջա]]<nowiki/>յի, ինչպես նաև ուղղագրության ճիշտ կիրառության մասին քննարկումներ:
 
== Գրականություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հանգըլ» էջից