«Ֆրենկ Սինատրա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.lastfm.ru/music/ +https://www.last.fm/music/)
No edit summary
Տող 8.
'''Ֆրանսիս Ալբերտ Սինատրա''' ({{lang-en|Frank Sinatra}}, {{ԱԾ}}), ամերիկացի [[երգիչ]], [[դերասան]]։ Երաժշտական կարիերան սկսել է [[Հերրի Ջեյմս]]ի և [[Թոմի Դորս]]ի ստեղծագործական գործունեության ծաղկուն շրջանում։ Աննախադեպ հաջողության է հասել 1940-ականների սկզբներին Columbia Records-ում ձայնագրվելուց հետո։ Առաջին ալբոմը թողարկել է [[1946]] թվականին։ Սինատրայի պրոֆեսիոնալ կարիերան անկում է ապրում 1950-ականների սկզբին, սակայն [[1953]] թվականին «From Here to Eternity» (Այստեղից մինչև հավերժություն) երգի համար նվաճած ակադեմիական մրցանակը նոր կյանք է տալիս նրա գործունեությանը։
 
1953 թվականին ձայնագրվելով Capitol Records-ում՝ Սինատրան թողարկում է մի քանի ալբոմ, որից հետո սկսվում են նրա միջազգային հյուրախաղերը։ 1961 թվականին նա հիմնում է Reprise Records անվանումը կրող իր [[ձայնագրման ստուդիա]]ն։ Այստեղ հաջողությամբ ձայնագրվում են երգչի մի շարք ալբոմներ (Ring-a-Ding-Ding!, Sinatra at the Sands and Francis Albert Sinatra & Antonio Carlos Jobim)։ Լինելով Rat Pack դերասանական խմբի հիմնադիր անդամ՝ Սինատրան մտերմություն է անում հանրաճանաչ անձանց և [[պետական գործիչ]]ների (այդ թվում՝ Ջոն Քենեդու) հետ։ [[1965]] թվականին, հիսունամյակը բոլորելուն պես, Սինատրան թողարկում է իր «September of My Years» (Իմ տարիների սեպտեմբերը) ալբոմը։ Նույն թվականին նա նկարահանվում է "Ֆրանկ Սինատրա. մարդը և իր երաժշտությունը" [[հեռուստաֆիլմ]]ում, որը հետագայում արժանանում է [[Էմմի մրցանակ]]ի։ Սինատրայի "A Man and His Music" ("Մարդը և նրա երաժշտությունը") և "[[Strangers in the Night (երգ)|Strangers in the Night]]" ("Անծանոթները գիշերվա մեջ") երգերը դառնում են հաջողված հիթեր։ 1971 թվականին Սինատրան հեռանում է ասպարեզից, սակայն երկու տարի անց՝ [[1973]] թվականին, վերսկսկելով իր գործունեությունը, նա թողարկում է նոր ալբոմներ։ Մինչև իր մահը (1998 թ.) Սինատրան հասցնում է իրականացնել ևս մի քանի հյուրախաղեր (ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ արտերկրում)։
 
Սինատրան նաև հաջողակ կինոդերասան էր։ [[1953]] թվականին արժանանալով Լավագույն [[դերասան]] կոչմանը՝ նա մրցանակ է նվաճում նաև լավագույն դերասան [[անվանակագ]]ում՝ "Ոսկե թևերով տղամարդը" [[ֆիլմ]]ի համար։ Սինատրան որպես գլխավոր դերակատար հանդես է եկել "Բարձր հասարակություն", "Փոլ Ջոյ" և "Քաղաքի մասին" [[ֆիլմ]]երում։ Նա բազմիցս եղել է նաև [[Գրեմի]]ի մրցանակակիր։