«Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
A. Kasyane sarqel em Sargis kasyan
Տող 47.
«Կոմունիստական կուսակցության մանիֆեստ» հայերեն թարգմանվել է [[1887]] թվականին։ «Մանիֆեստի» [[1888]] թվականին անգլերեն և [[1890]] թվականին գերմաներեն հրատարակությունների առաջաբաններում Էնգելսը նշում է, որ հայերեն թարգմանությունը պետք է [[1887]] թվականին հրատարակվեր [[Կոստանդնուպոլիս]]ում, սակայն «...լույս չտեսավ այն պատճառով միայն, որ հրատարակիչը վախեցել է գիրքը լույս ընծայել Մարքսի անունով, իսկ թարգմանիչը չի համաձայնել «Մանիֆեստը» ներկայացնել որպես իր աշխատությունը»։ 1894 թվականին Հ. Աթաբեկյանը և Մ. Հովհաննիսյանը (Մ. Վարդանյանը) թարգմանել են «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը», որը սակայն չի հրատարակվել։ Աթաբեկյանը նամակով դիմել է էնգելսին և խնդրել գրել առաջաբան «Մանիֆեստ»-ի հայերեն հրատարակության համար։ Էնգելսը, շնորհակալություն հայտնելով աշխատության թարգմանության համար, պատասխանել է, որ ինքը անծանոթ լեզվով հրատարակվող գրքին առածաբան գրել չի կարող։ [[1894]] թվականին [[«Գաղափար» հանդես]]ում հրատարակվել է «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»-ի ներածությունը, [[1872]] թվականի գերմաներեն հրատարակության հեղինակների առաջաբանը և 1-ին, 2-րդ գլուխների հայերեն թարգմանությունը (թարգմանիչ՝ [[Մարո Նազարբեկյան]]), իսկ մնացած մասը չի հրատարակվել հանդեսը փակվելու պատճառով։ [[1901]] թվականին [[Թիֆլիս]]ում «Մանիֆեստը» թարգմանվել է հայերեն ռուսերեն երկրորդ հրատարակությունից։ Աշխատությունը, «Մանիֆեստ կոմունիստական կուսակցության» վերնագրով, առանձին գրքով հրատարակվել է [[1904]] թվականին՝ [[ժնև]]ի ՌԽԴԲԿ տպարանում, [[Ստեփան Շահումյանի]] և Մ. Մանուչարյանի գերմաներենից կատարած թարգմանությամբ։ Աշխատությանը կցված են եղել [[1872]] թվականի, [[1883]] թվականի, [[1890]] թվականի հրատարակությունների առաջաբանները, որպես հավելված՝ Կ. Կաուցկու
{{քաղվածք| «Որքա՜ն է հնացել կոմունիստական մանիֆեստը» հոդվածը։}}
Հետագայում «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» թարգմանել են նաև [[Պ. Մակինցյան]]ը ([[1918]]), [[Սարգիս Կասյան|Ա. ԿասյանԿասյանը]]ը և ուրիշներ։ Մինչև [[1979]] թվականը «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» առանձին գրքով հայերեն լույս է տեսել 17 անգամ։
 
== Արտաքին հղումներ ==