«Լևոն Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 45.
 
== Կառավարման արդյունք ==
Լևոնի օրոք ԿիլիկյաիԿիլիկիայի Հայկական թագավորության սահմանները տարածվում էին [[Սելևկիա (քաղաք)|Սելևկիա]]յից մինչև Անտիոք, [[Միջերկրական ծով]]ից մինչև [[Տավրոս]]ի և Անտիտավրոսի լեռները։ Բուն Կիլիկիայից բացի Լևոնի վեհապետության ներքո էին Պանփիլիան, Իսավրիան, Լիկայոնիան և [[Մարաշ|Գերմանիկե]]ն։ Երկրի սահմանները հսկելու և պաշտպանելու համար Լևոնը վերաշինեց հին բերդերը, հիմնեց նոր ամրություններ, կառուցեց բազմաթիվ հսկիչ դիտանոցներ, ստեղծեց մշտական հզոր բանակ, հաստատեց ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն։ Լևոնը կանոնավորեց կառավարման մարմինները՝ արքունի գործակալությունները, սահմանեց վասալների տեղերն ու պարտականությունները, ամրապնդեց օրինականությունը։ Պետական կայուն հարկեր սահմանելու համար Լևոնը հաշվարկի ենթարկեց երկրի գյուղերը, ագարակները, այգիները, անդաստանները։ Նրա հրամանով նորոգվեցին հին վանքերը, հիմնվեցին նորերը և նրանց կից բացվեցին վարժարաններ։ Լևոնը իր արքունիքը հրավիրեց շատ գիտնականների ու արվեստագետների, արտոնյալ պայմաններ ստեղծեց նրանց գործունեության համար։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լևոն_Բ» էջից