«Բուլղարիայի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 64.
 
1912 թվականին Սերբիան և Բուլղարիան կքնեցին գաղտնի դաշնության պայմանագիր և 1912 թվականի մայիսին նույնատիպ պայմանագիր կնքեցին նաև Հունաստանի հետ: Չեռնոգորիան նույնպես հետագայում միացավ դաշնությանը: Դաշնությամբ Մակեդոնիան և [[Թրակիա]]ն պետք է բաժանվեր դաշնակիցների միջև, չնայած հստակ բաժանման վերաբերյալ համաձայնություններ չեղան: Երբ օսմանցիները հրաժարվեցին բարեփոխումներ իրականացնել վիճելի տարածքներում 1912 թվականի հոկտեմբերին բռնկվեց [[Առաջին բալկանյան պատերազմ]]ը:
[[Առաջին Բալկանյան պատերազմ]]ի սկզբնական փուլում Դաշնակիցները հաղթանակներ տարան [[Թրակիա]]յում և [[Մակեդոնիա (շրջան)|Մակեդոնիայում]]: Մեկ ամսվա ընթացքում բուլղարացիները ստիպեցին թուրքերին նահանջել [[Ստամբուլ|Կոստանդնուպոլսից]] ընդամենը 40 կիլոմետր հեռավորության վրա, osmancine8y միաժամանակ պարտություն կրեցին սերբերից և հույներից<ref name="Hall1">Hall, The Balkan Wars... pp.43, 66–67</ref>: Կարճ հրադադարը ոչինչ չտվեց և ռազմական գործողությունները վերսկսվեցին 1913 թվականի հունվարին: Օսմանյան բանակի հիմնական հակագրոհը տեղի ունեցավ բուլղարացիների ուղղու2յամբ դեպի Ադրիանապոլիս, սակայն նորից բուլղարացիների կողմից պարտություն կրելով, օսմանցիները վերադարձան հաշտության սեղանին: Մինչդեռ բուլղարական բանակը շարունակում էր հաղթարշավը, նոր վտանգ առաջացավ հյուսիսից: Ռումինիան տարածքային պահանջներ ներկայացրեց Բուլղարիային, որպեսզի չեզոք մնա այս պատերազմում<ref name="Crampton5">Crampton, pg.133</ref>: [[Սանկտ Պետերբուրգ]]ում կայացած կոնֆերանսի ընթացքում փորձվեց հարթել Բուլղարիայի և Ռումինիայի հարաբերությունները` Ռումինիային զիջելով բուլղարական քաղաք [[Սիլիստրա]]ն, սակայն այս որոշումը չգոհացրեց երկու կողմերին, արդյունքում հարաբերությունները գնալով վատացան<ref name="Hall0">Hall, The Balkan Wars... pp.97</ref>:
 
Պատերազմը պաշտոնապես ավարտվեց 1913 թվականի [[Լոնդոնի պայմանագիր (1913)|Լոնդոնի պայմանագրով]], որով Միդիա-Էնոս գծից արևմուտք բոլոր օսմանյան տարածները բացառությամբ Ալբանիայի անցան դաշնակիցներին<ref name="Crampton4">Crampton, pg.134</ref><ref name="Hall2">Hall, The Balkan Wars... pp.111</ref>: