«Ջորջ Բայրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 68.
== Պանսեքսուալիզմ ==
[[Պատկեր:Byron and his boyfriend.jpg|thumb|Լորդ Բայրոնը և նրա պաժ Ռաշթոնը]]
Լորդ Բայրոնի ինտիմ կյանքը բազմաթիվ ասեկոսեների առիթ է տվել նրա ժամամակակիցներիժամանակակիցների շրջանում։ Նա լքեց հայրենի երկիրը արյունակից քույր Ավգուստայի հետ անթույլատրելի մտերիմ հարաբերությունների մասին ասեկոսների ֆոնի վրա։ Երբ [[1860]] թվականին ի հայտ եկավ կոմսուհի Գվիչիոլիի՝ լորդ Բայրոնի մասին գիրքը, ամուսնու հիշատակը պաշտպանելով հանդես եկավ տիկին Բիչեր-Սթոուն իր «Լեդի Բայրոնի կյանքի ճշմարիտ պատմությունը» գրքով։ Այն գրվել էր իբրև թե հեղինակին գաղտնի կերպով Բայրոնի հանգուցյալ կնոջ կողմից փոխանցված Բայրոնի և իր քրոջ «հանցավոր կապի» մասին պատմության հիման վրա։ Ի դեպ, նման պատմվածքները լիովին համապատասխանում էին տվյալ դարաշրջանի ոգուն. օրինակ՝ դրանք [[Ռենե դը Շատոբրիան|Շատոբրիան]]ի ինքնակենսագրական «Ռենե» վեպի (1802) հիմնական բովանդակությունն են կազմում։
 
[[20-րդ դար]]ում հրատարակված Բայրոնի օրագրերը բացահայտում են նրա սեռական կյանքի պատկերը իսկապես որպես [[պանսեքսուալություն]]։<ref name="gross">Jonathan David Gross. ''Byron: The Erotic Liberal''. Rowman & Littlefield, 2001. ISBN 9780742511620. Page 131.</ref> Այսպես, նավահանգստային փոքրիկ [[Ֆալմուտ]] քաղաքը պոետը նկարագրում է որպես «Plen. and optabil. Coit.» («բազմաթիվ և բազմատեսակ սեռական հարաբերություններ») առաջարկող «հիասքանչ վայր».<ref name="gross"/> «Մեզ շրջապատում են Հիացինտներ և ամենաբուրավետ հատկություններով այլ ծաղիկներ, և ես մտադիր եմ կազմել մի գեղեցիկ փունջ, որպեսզի այն համեմատեմ այն էկզոտիկայի հետ, որ հուսով ենք հանդիպել Ասիայում։ Մեկ նմուշ ես նույնիսկ վերցնելու եմ ինձ հետ»։<ref name="вайль"/> Այդ նմուշը գեղեցիկ երիտասարդ [[Ռոբերտ Ռաշթոն]]ն էր, «ով Բայրոնի պաժն էր, ինչպես Հիացինտը՝ Ապոլլոնի» (Պ. Վայլ)։<ref name="вайль">[http://magazines.russ.ru/inostran/1998/2/vail.html Журнальный зал | Иностранная литература, 1998 N2 | Петр Вайль — Босфорское время<!-- Заголовок добавлен ботом -->]</ref> [[Աթենք]]ում պոետի համար հայտնվեց նոր ֆավորիտ՝ տասնհինգամյա Նիկոլո Ժիրոն։ Թուրքական բաղնիքները Բայրոնը նկարագրում էր որպես «սոդոմիայի և շարբաթի մարմարե դրախտ»։<ref>''Lord Byron: Selected Letters and Journals''. Harvard University Press, 1982. ISBN 9780674539150. Page 213.</ref>
 
Բայրոնի մահից հետո ձեռագրերով սկսեց տարածվել «Դոն Լեոն» էրոտիկ պոեմը, որը պատմում էր լիրիկական հերոսի միասեռ կապերի մասին, որի մեջ հեշտ էր ճանաչել Բայրոնին։ Հրատարակիչ [[Ուիլյամ Դագդեյլ]]ը շշուկներ տարածեց, որ դա Բայրոնի չհրատարակված ստեղծագործությունն է և պոեմը հրապարակելու սպառնալիքով փորձում էր դրամ շորթել նրա ազգականներից։ ԺամամակակիցԺամամնակակից գրականագետները այդ «ազատախոհական» ստեղծագործության իրական հեղինակ համարում են [[Ջորջ Քոլմեն]]ին։
 
[[Պատկեր:Ada Lovelace 1838.jpg|մինի|[[Ադա Լավլեյս|Օգուստա Ադա Քինգ (ծնյալ՝ Բայրոն), կոմսուհի Լավլեյս]]]]
 
== Բայրոնի ընտանիքի ճակատագիրը ==
Պոետի այրին՝ լեդի Աննա Իզաբելլա Բայրոնն իր երկար կյանքի մնացած մասն անցկացրեց միայնության մեջ՝ զբաղվելով բարեգործությամբ, բացարձակապես մոռացված ողջ աշխարհի կողմից։ [[1860]] թվականի [[մայիսի 16]]-ին մահվան լուրը միայն նրան հիշելու առիթ տվեց։