«Արհեստական նեյրոնային ցանց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 152.
}}</ref>
 
Կոխոնենի ցանցում ազդանշանը միանգամից տարածվում է բոլոր նեյրոնների վրա , սինապսների բացակայող կշիռները ստացվում են որպես հանգույցի վիճակի կորդինատներկոորդինատներ և ելքային ազդանշանը ձևավորվում է «հաղթողը տանում է ամեն ինչ» սկզբունքով, այսինքն՝ ոչ զրոյական ելքային ազդանշանը ունի մուտքի օբյեկտին փոխանցվողին մոտ նեյրոն (սինապսների կշիռների իմաստով ) : Ուսուցման պրոցեսում սինապսների կշիռները կարգավորվում են այնպես, որ հանգուցային վանդակները «տեղավորվում են » լոկալ տվյալների տեղերում , այսինքն ՝ նկարագրում են տվյալների ամպի կլաստերային կառուցվածքը , մյուս կողմից ՝ նեյրոնների միջև կապերը համապատասխանում են նախանշանների տարածությունում հարևան կլաստերների համապատասխան կապերի հետ։
 
Հարմար է դիտարկել այնպիսի քարտեզներ, ինչպիսիք են հանգույցների երկչափ ցանցը , որոնք տեղակայված են բազմաչափ տարածությունում։ Սկզբնապես ինքնաձևավորվող քարտեզը իրենից ներկայացնում է հանգույցների ցանց, որոնք փոխկապված են։ Կոխոնենը դիտարկել է հանգույցների միջև կապերի երկու տարբերակ ՝ ուղղանկյուն և բազմանկյուն ցանց։ Տարբերությունը կայանում է նրանում, որ ուղղանկյուն ցանցում յուրաքանչյուր հանգույց կապված է 4 հարևաններով, իսկա բազմանկյունում՝ 6 մոտակա հանգույցներով։ Այդպիսի երկու ցանցերի համար Կոխոնենի ցանցի կառուցման պրոցեսը տարբերվում է միայն այն տեղում, որտեղ մոտենում են այդ հանգույցի հարևանները։