«Հայկական գորգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 421.
«'''[[Գանձասար]]'''» - Բնորոշվում է գորգադաշտի մեկ կամ երկու ծայրում եղած «կենաց» ծառ զարդանախշի մեկական շարքով։ Զարդանախշը լինում է երկայնաձիգ, հավասարաչափ ճյուղերով և ավարտվում է կոկոնով։ Դաշտի կենտրոնական մասը սովորաբար գեղազարդվում է երկու և ավելին սյունաձև հորինվածքներով։ Դասական նմուշներից է [[1731]] թվականին, Աղվանից Ներսես կաթողիկոսի պատվերով Արցախի Ջրաբերդ գավառի սուրբ [[Չարեք]]ի անապատում գործված, այժմ [[Երուսաղեմ]]ի [[Սուրբ Հակոբյանց եկեղեցի|սուրբ Հակոբեկեղեցում]] պահվող հայատառ արձանագրությամբ գորգը։ Այս հանգամանքը հաշվի առնելով էլ, «Գանձասար» բառը առաջարկվում է որպես այդ տիպի գորգերի անվանում։ Լայնորեն տարածված է նաև Բարձր Հայքի ու [[Փոքր Ասիա]]յի գորգագործական կենտրոններում։ Հայտնի է «Լադիկ» և այլ անվանումներով։
 
«'''Սյունազարդ'''» - Բնորոշվում է դաշտի երկայնքով ձգված սյուներով, որոնց միջոցով գորգադաշտը բաժանվում է խորանների։ Խորանները լինում են մեկ և ավելին։ Սյուները լինում են խոյակով և հիմքով։ Խորանագագաթների և դաշտի վերին ծայրի միջև ընկած մակերեսը գեղազարդվում է զարդանախշերով ու հորինվածքներով, ինչպես նաև կենդանապատկերներով։ Բնորոշ օրինակ է ուսումնասիրողների կողմից (Վ.[[Վարդան Թեմուրճյան]], Մ. Ղազարյան) «Եռախորան» անվանակոչված նշանավոր գորգը։ Այն մինչև մեր ժամանակները պահպանված հնագույն գորգերից մեկն է, և ունի հայատառ արձանագրություն՝ ըստ որի գործվել է [[1202]] թվականին, պատմական Հայաստանի Գարդման գավառի գորգագործության ավանդական կենտրոններից մեկում՝ Բանանց գյուղում։ Գործել են Արցախի, Ուտիքի և Արևմտյան Հայաստանի գորգագործական մի շարք տարածաշրջաններում։
 
«'''Աղոթագորգ'''» - Դաշտի վերին մասը լինում է գմբեթաձև կամ կոնաձև։ Որոշ տարբերակներ բնորոշվում են այդ նույն մասում նմանատիպ ուրվագծի գունաժապավենով։ Վերջինս լինում է նաև դաշտի երկու ծայրերում։ Սովորաբար, գունաժապավեննի երկու կողմերում պատկերվում է մեկական ձեռքի դաստակ։