«Զաքարյաններ»–ի խմբագրումների տարբերություն

 
==Զաքարյանների գործունեությունը==
[[1048]] թ-ին Մեծ Զավ գետի կիրճում, սելջուկների դեմ բյուզանդական զորքի տարած հաղթանակից հետո, Զաքարյանների նախնի Խոսրովը իր տոհմով անցել է [[Գուգարք]] և ճանաչել Լոռու [[Բագրատունի]] թագավոր Կյուրիկե Ա-ի գերիշխանությունը։ [[1118]]-ին, [[Լոռի]]ն ժամանակավորապես [[Վրաստան]]ին միացվելուց հետո, Զաքարյանների նախնիները դարձել են վրաց թագավոր [[Դավիթ Շինարար|Դավիթ Շինարարի]] վասալներ։ [[1120]]-ական թվականներից Զաքարիան և իր որդի Սարգիս Մեծը դարձել են [[Լոռի]]ի նոր տերերի՝ [[Օրբելիներ|Օրբելիների]] վասալ ֆեոդալներ։ [[1185]]-ին [[Թամար]] թագուհին Զաքարյաններին դասել է խոշոր ֆեոդալների շարքը, իսկ Սարգիս Մեծին հանձնել [[ամիրսպասալար]]իամիրսպասալարի /գլխավոր հրամանատար/ պաշտոնը՝ [[Օրբելիներ]]ի նախկին կալվածքներով հանդերձ։ Զաքարյանների ազդեցությունը հատկապես մեծացել է [[1190]]-ական թվականներին, Սարգիս Մեծի որդիներ [[Զաքարե Բ]] և [[Իվանե Ա]] եղբայրների օրոք, որոնք իբրև ամիրսպասալարներ գլխավորում էին հայոց ու վրաց զորքերը։
 
==Զաքարյանները Հայաստանի թագավորներ==
Անանուն մասնակից