«Էկվադոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 47.
 
== Պատմություն ==
Էկվադորում հնագույն ժամանակներից ապրում էին հնդկացիական ցեղեր: Նրանք զբաղվում էին ձկնորսությամբ, որսորդությամբ և գյուղատնտեսությամբ: Մեր թվարկությունից առաջ 1-ին հազարմյակի վերջում Կարա ցեղը, ովքեր ապրում էին ծովափնյա շրջաններում, իրենց ենթարկեցին այլ ցեղերի և ստեղծեցին մի պետություն, որը լատինամերիկյան գրականության մեջ հայտնի է [[Կիտուի թագավորություն|«Կիտուի թագավորություն»]] անվամբ: Ներկայիս Էկվադորի տարածքում հնագույն ժամանակներից  գոյություն ունեին տարբեր [[հնդկացիական ցեղեր]]՝ Կառա, Կիտու, Տումբա, Կանյառներ և ուրիշներ: Նրանք զբաղվում էին որսորդությամբ, ձկնորսությամբ և հողագործությամբ: Մեր թվարկության  առաջին հազարամյակի ավարտին Կառա ցեղախմբի հնդկացիները, որոնք ապրում էին ափամերձ տարածքներում, ներխուժեցին լեռնային գոտիներ, նվաճելով տեղի բնակչությանը (մասամբ բնաջնջելով, մասամբ ձուլելով), ստեղծեցին  պետություն, որը լատինաամերկյան գրականության մեջ անվանվում է «Կիտուի թագավորություն»: 15-րդ դարում (մոտ 1460 թվականին) «Կիտուի թագավորությունը» գրավվեց ինկերի կողմից (գրավման գործընթացը տևեց 15 տարի): Ինկերի պետության հիմնական բնակչությունը (կառավարող խավը) կազմված էր կեչուա հնդկացիական ցեղախմբի անդամներից: Այդ ամենի արդյունքում կեչուա լեզուն դարձավ ամենատարածվածը ներկայիս Էկվադորի տարածքում: Իսպանացիների համար Էկվադորի տարածքը նվաճել են [[Ֆրանչեսկո Պիսառո|Ֆրանսիսկո Պիսարոյի]] ուղեկցորդներ Բարտոլոմե Ռուիսը (1526 թվականին առաջին դեսանտի իջեցում ) և Սեբաստիան դե Բելալյկասար (1531 թվականին նվաճեց Էկվադորի տարածքը): Նրանք հնագույն հնդկացիական բնակավայրում կառուցեցին [[Սան Ֆրանսիսկո դե Կիտո]] քաղաքը: 1529 թվականին Պիսարոն ստացավ Նոր Կաստիլիայի գեներալ-կապիտան պաշտոնը (ներկայիս [[Պերու|Պերուի]] և Էկվադորի տարածքում), իսկ 1539 թվականին իր եղբորը՝ Գոնսալոյին, նշանակեց Ֆրանսիսկո դե Կիտոյի կառավարիչ:
 
== Անվանում ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Էկվադոր» էջից