«Աբրահամ Լինքոլն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 28.
'''Աբրահամ Լինքոլն''' ({{lang-en|Abraham Lincoln}}, {{ԱԾ}}), [[ԱՄՆ]]-ի 16-րդ նախագահը։ [[ԱՄՆ]]-ի առաջին նախագահն է [[Հանրապետական կուսակցություն]]ից, նախագահել է [[1861]] - [[1865]] թվականներին։
 
Այս հոդվածը ԱՄՆ նախագահի մասին է, տերմինն ունի նաև ուրիշ նշանակություններ նայել ․․․
 
Աբրահամ Լինքոլն (անգլ. Abraham Lincoln [ˈeɪbrəhæm ˈlɪŋkən] ) (12 փետրվարի 1809թ. - 15 ապրիլի 1865թ. Հոջենվիլ, Կենտուկի նահանգ Hodgenville, Kentucky)՝ ամերիկացի քաղաքական գործիչ և իրավաբան, ԱՄՆ 16-րդ նախագահ (առաջին նախագահը Հանրապետական կուսակցությունից) 1861 թվականի մարտից մինչև իր սպանությունը՝ 1865 թվականի ապրիլ։ապրիլ (առաջին նախագահը Հանրապետական Կուսակցությունից)։ Նա նախագահել է քաղաքացիական պատերազմի ժամանակ, որը արյունոտ և թերևս բարոյական, սահմանադրական և քաղաքական ճգնաժամ էր ԱՄՆ համար: Այդ ընթացքում նա կարողացել է պահպանել Միությունը և ամրապնդել այն, ճանապարհ հարթել դեպի Ստրկության վերացումը, ամրապնդել դաշնային կառավարությունը և արդիականացրել տնտեսությունը:
 
Լինքոլնը ծնվել է Կենտուկի նահանգի Հոջենվիլ քաղաքում և մեծացել Կենտուկի և Ինդիանա նահանգների արևմտյան սահմանին: Մեծամասամբ ինքնուս Լինքոլնը դառնում է իրավաբան Իլինոյս նահանգում, Վիգ կուսակցության առաջնորդ և առաջադրվում է Իլինոյսի Ներկայացուցչական Պալատ, որտեղ նա ծառայում է ութ տարի: 1846 թվականին ընտրվելով ԱՄՆ Ներկայացուցչական Պալատ Լինքոլնը նպաստում է տնտեսության արագ արդիականացմանը: Նա դեմ էր մեքսիկա-ամերիկյան պատերազմին: ԱՄՆ Ներկայացուցչական Պալատում մեկ ժամկետից հետո նա վերադանում է Իլինոյս և վերսկսում իր հաջող իրավաբանական գործունեությունը: 1854 թվականին վերադառնալով քաղաքականություն՝ նա դառնում է այդ ժամանակ Իլինոյս նահանգում մեծամասնություն ունեցող նոր Հանրապետական Կուսակցության հիմնադիր առաջնորդ: 1858 թվականին, որպես ԱՄՆ սենատոր Իլինոյսից, քարոզարշավի շրջանակներում Լինքոլնը մասնակցում է մի շարք լայն հրապարակայնություն ունեցող բանավեճերի՝ իր հակառակորդ և մրցակից դեմոկրատ Սթիվեն Ա. Դուգլասի հետ: Լինքոլնը խոսում է Ստրկության ընդլայնման դեմ, սակայն պարտվում է Դուգլասին քարոզարշավի պայքարում: 1860 թվականին Լինքոլնը առաջադրում է իր թեկնածությունը նախագահի պաշտոնին Հանրապետական կուսակցության կողմից, թեև շատ պատվիրակներ ի սկզբանե այլ թեկնածուներ էին նախընտրել: Չնայած նա ստանում է շատ քիչ աջակցություն Հարավի ստրկատիրական նահանգներից, սակայն Հյուսիսի աջակցությամբ 1860 թվականին ընտրվում է ԱՄՆ նախագահ: