«Աբրահամ Լինքոլն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 34.
Լինքոլնը ծնվել է Կենտուկի նահանգի Հոջենվիլ քաղաքում և մեծացել Կենտուկի և Ինդիանա նահանգների արևմտյան սահմանին: Մեծամասամբ ինքնուս Լինքոլնը դառնում է իրավաբան Իլինոյս նահանգում, Վիգ կուսակցության առաջնորդ և առաջադրվում է Իլինոյսի Ներկայացուցչական Պալատ, որտեղ նա ծառայում է ութ տարի: 1846 թվականին ընտրվելով ԱՄՆ Ներկայացուցչական Պալատ Լինքոլնը նպաստում է տնտեսության արագ արդիականացմանը: Նա դեմ էր մեքսիկա-ամերիկյան պատերազմին: ԱՄՆ Ներկայացուցչական Պալատում մեկ ժամկետից հետո նա վերադանում է Իլինոյս և վերսկսում իր հաջող իրավաբանական գործունեությունը: 1854 թվականին վերադառնալով քաղաքականություն՝ նա դառնում է այդ ժամանակ Իլինոյս նահանգում մեծամասնություն ունեցող նոր Հանրապետական Կուսակցության հիմնադիր առաջնորդ: 1858 թվականին, որպես ԱՄՆ սենատոր Իլինոյսից, քարոզարշավի շրջանակներում Լինքոլնը մասնակցում է մի շարք լայն հրապարակայնություն ունեցող բանավեճերի՝ իր հակառակորդ և մրցակից դեմոկրատ Սթիվեն Ա. Դուգլասի հետ: Լինքոլնը խոսում է Ստրկության ընդլայնման դեմ, սակայն պարտվում է Դուգլասին քարոզարշավի պայքարում: 1860 թվականին Լինքոլնը առաջադրում է իր թեկնածությունը նախագահի պաշտոնին Հանրապետական կուսակցության կողմից, թեև շատ պատվիրակներ ի սկզբանե այլ թեկնածուներ էին նախընտրել: Չնայած նա ստանում է շատ քիչ աջակցություն Հարավի ստրկատիրական նահանգներից, սակայն Հյուսիսի աջակցությամբ 1860 թվականին ընտրվում է ԱՄՆ նախագահ:
 
Թեև փորձեր էին արվում Հյուսիսի և Հարավի միջև եղած տարաձայնությունները հարթելու ուղղությամբ, սակայն Լինքոլնի հաղթանակը դրդում է յոթ հարավային ստրկատիրական նահանգներին առանձնանալ Միացյալ Նահանգներից և ձևավորել Ամերիկայի Համադաշնային Նահանգներները՝ նախքան Լինքոլնի Սպիտակ Տուն տեղափոխվելը: Ֆորթ Սամթերի վրա Համադաշնության հարձակումը ոգեշնչում է Հյուսիսին Միության թիկունքում հանրահավաք անցկացնելու: Եվ քանի որ Լինքոլնը Հանրապետական կուսակցության մեղմ խմբակցության/ֆրակցիայի/ առաջնորդն էր, նրան հակառակվում են ռադիկալ խմբակցության հանրապետականները, ովքեր պահանջում էին ավելի խիստ քայլեր ձեռնարկել Հարավի և պատերազմող դեմոկրատների դեմ, ովքեր հավաքել էին նախկին հակառակորդների մեծ խմբաքանակ, հակապատերազմող դեմոկրատների դեմ (որոնց կոչում էին՝ Copperheads), ովքեր արհամարհում էին Լինքոլնին և անհաշտ սեպարատիստների դեմ, ովքեր պլանավորում էին նրա սպանությունը: Լինքոլնը պայքարում էր իր հակառակորդներին միմյանց դեմ հանելով, մանրակրկիտ պլանավորած քաղաքական հովանավորությամբ և դիմելով ամերիկացի ժողովրդին իր հզոր հռետորաբանությամբ։ Նրա Գեթիսբուրգյան ուղերձը ազգայնականության, հանրապետականության, հավասար իրավունքների, ազատության և ժողովրդավարության նշանակալի հաստատումն էր: Նա կասեցնում է «հիբեոս կորպուս»-ը (habeas corpus), որը հակասում էր նախկին կուսակցական Մերրիմանի որոշմանը և, կանխում է բրիտանական պոտենցիալ միջամտությունը՝ չեզոքացնելով «Թրենթ Ըֆեյըր»(Trent Affair), կանխում է բրիտանական պոտենցիալ միջամտությունը։։ Լինքոլնը շատ ուշադիր վերահսկում էր պատերազմական գործողությունները, հատկապես գեներալների որոշումները, այդ թվում նաև իր ամենալավ գեներալի՝ Ուլիսս Ս. Գրանտի: Պատերազմի ռազմավարության մեջ նա շատ կարևոր որոշումներ է կայացնում, որոնցից էր նավատորմի շրջափակումը, ինչը վերջ է դնում Հարավի հետ առևտուրըառևտրին: Շարունակվող պատերազմին զուգահեռ նա, թեև դժվարությամբ, սակայն Լինքոլնը քայլեր էր ձեռնարկում դեպի Ստրկության արգելումը, և 1863 թվականին հրապարակում է Ազատագրման Հռչակագիրը: ԼինքոլնըՆա օգտագործում է ԱՄՆ բանակը՝բանակը փախած ստրուկներին պաշտպանելու համար, և հորդորում է սահմանամերձ նահանգներիննահանգներին՝ Ստրկությունը համարել օրենքից դուրս,: ևԻսկ 1864 թվականի ապրիլի 8-ին Կոնգրեսի միջոցով առաջ է քաշում Միացյալ Նահանգների Սահմանադրության Տասներեքերորդ փոփոխությունը, որը մշտապես արգելում է Ստրկատիրությունը։
 
Որպես խորաթափանց քաղաքական գործիչ ԼինքլոնըԼինքոլնը խորապես ներգրավված էր յուրաքանչյուր նահանգի իշխանության խնդիրներով, և, դիմելով Պատերազմող Դեմոկրատների օգնությանը, 1864 թվականի նախագահական ընտրություններում ղեկավարում է իր սեփական վերընտրության քարոզարշավը: Արագացնելով պատերազմի ավարտը՝ Լինքոլնը խթանում է չափավոր Վերակառուցման ծրագիրը՝ երկարատև և դաժան բաժանումից հետո ձգտելով արագ վերամիավորել ազգը հաշտեցման քաղաքականության միջոցով։ 1865 թվականի ապրիլի 14-ին՝ Համադաշնության գեներալ Ռոբերտ Է. Լիի հանձնվելուց հինգ օր հետո, Համադշնության համակիր Ջոն Ուիլքս Բոթը կրակում է Լինքոլնի վրա և մահացու վիրավորում նրան: Հաջորդ օրը Լինքոլնը մահանում է։
 
Ինչպես գիտնականների, այնպես էլ հանրության կողմից Լինքոլնը դասվում է ԱՄՆ մեծագույն և աներիկացիների կողմից ամենասիրելի նախագահների շարքին։
 
Ինչպես գիտնականների, այնպես էլ հանրության կողմից Լինքոլնը դասվում է ԱՄՆ մեծագույն և աներիկացիների կողմից ամենասիրելի նախագահների շարքին։
== Կենսագրություն ==
Աբրահամ Լինքոլնը ծնվել է 1809 թվականի փետրվարի 12-ին։ ԱՄՆ-ի առաջին նախագահն է Հանրապետական կուսակցությունից (1861-1865), ամերիկյան ստրուկների ազատողը, համարվում է ԱՄՆ-ի ժողովրդի ազգային հերոս։ Աբրահամ Լինքոլնը ծնվել է աղքատ գյուղական ընտանիքում, դեռ վաղ տարիքից նա զբաղվել է ֆիզիկական ծանր աշխատանքով։ Նա հաճախել է դպրոց ընդամենը մեկ տարի, քանի որ ընտանիքը գտնվում էր նյութական ծանր վիճակում, սակայն նա հասցնում է սովորել տառերը և սկսում կարդալ գրքեր, որը նա շատ էր սիրում։ Երբ նա դարձավ չափահաս, սկսեց վարել ինքնուրույն կյանք, զբաղվեց ինքնուսուցմամբ և տալով քննություններ՝ կարողացավ ծավալել իրավաբանական գործունեություն։ Իլլինոյիս նահանգի հնդկացիների ապստամբության ժամանակ միացել է ոստիկանությանը, ընտրվել կապիտան, բայց չի մասնակցել մարտական գործողություններին։ Եղել է նաև Իլլինոյիսի օրենսդրական խորհրդի, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի անդամ, որտեղ հանդես է եկել ամերիկա-մեքսիկական պատերազմի դեմ։ 1858 թ.-ին եղել է ԱՄՆ-ի սենատորի թեկնածու, սակայն պարտվել է ընտրություններում։