«Ֆաշիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 241.
1934 թվականին Ավստրիայի կանցլեր Դոլֆուսի սպանությունից հետո անտագոնիզմը «պայթեց» ֆաշիստական Իտալիայի և նացիստական Գերմանիայի միջև, Մուսոլինին և իտալացի ֆաշիստները քննադատեցին նացիզմի ռասիստական տեսակետները, մասնավորապես ֆաշիզմը քննադատում էր [[Սկանդինավիզմ|Սկանդինավիզմը]] նացիստական և առաջարկում էր [[Միջերկրածովյան միություն|Միջերկրածովյան]] ուղղությունը<ref name="John Pollard 1998. p. 129" />: Մուսոլինին ինքնիրեն պատասխանում էր Սկանդինավիզմին և ասում, որ Իտալիան բաժանված էր Հյուսիասային և միջերկրածովյան ռասայական շրջանների, ինչի պատճառը գերմանացիների նվաճումներն են եղել Հյուսիսային Իտալիայում, պնդելով, որ գերմանական ցեղերը,հատկապես [[Լոմբարդները]], վերահսկում էին Իտալիայի հյուսիսը` [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] անկումից հետո, նրանք ժամանել էին փոքր թվերով (մոտավորապես 8000) և արագ ինտեգրվել էին հռոմեական մշակույթին և սկսեցին օգտագործել [[Լատիներեն|լատիներենը]], որպես հաղորդակցման լեզու<ref name="Aaron Gillette 2001. p. 17"/>: Իտալական ֆաշիզմի վրա ազդեցություն են ունեցել իտալական ավանդույթները, որոնք խորապես ազդեցություն են ունեցել ազգայնականության զարգացման վրա<ref>Aaron Gillette. ''Racial Theories in Fascist Italy''. London, England; New York, New York: Routledge, 2001. p. 93.</ref>: Եվ նրանք քննադատում էին, որ հյուսիսից եկածները Իտալիա շատ մեծ ազդեցություն են ունեցել [[Ռենեսանս|Ռենեսանսի]] առաջացման վրա. նրանք այդ տեսակետի հետ համաձայն չէին և պնդում էին, որ հենց միջերկրածովյան ավազանի ժողովուրդներ են մեծ ներդրում ունեցել վերածննդի համար: Անտագոնիզմի բարձրագույն փուլում նացիստների և ֆաշիստների միջև, Մուսոլինին պնդում էր, որ գերմանացիները «մաքուր» ռասա չեն և հեգնանքով նշում էր, որ գերմանացիների մաքուր ռասայի տեսակետը անգամ հենց գերմանացիները առաջ չեն քաշել, այլ ֆրանսիացի [[Արթուր դե Գոբինո|Արթուր դե Գոբինոն]]<ref>Gillette, Aaron. ''Racial theories in fascist Italy''. London, England; New York, New York: Routledge, 2002. p. 45.</ref>: Գերմանա-իտալական հարաբերությունների լարվածությունից հետո դրանք սկսեցին կարգավորվել 1930-ականներին, իտալական ֆաշիզմը ձգտում էր ներդաշնակել իրենց գաղափարախոսությունը նացիստական գաղափարախոսության հետ և միաձուլել միջերկրածովյան և Սկանդինավյան գաղափարական ռասայական տեսությունները և ավելացրին, որ իտալացիները ևս համարվում են [[արիական ռասա]]<ref name="John Pollard 1998. p. 129"/>:
 
1938 թվականին Մուսոլինին հայտարարեց հակակոռուպցիոն նոր օրենքների ընդունումը ՝ ցույց տալու համար,որ ֆաշիզմը դեմ է կոռուպցիային<ref name="John Pollard 1998. p. 129"/>: Բայց դա մինչև 1930-ականները,քանի որ նրանք սկսեցին համագործակցել նացիստական Գերմանիայի հետ, որոնք բնույթով հակակոռուպցիոն չէին, որոնց ազդեցությունը Եվրոպայում անընդհատ աճում էր: Դրան նախորդող շրջանում կային իտալացի հրեաներ,որոնք բարձր դիրքեր էին զբաղեցնում ֆաշիստների շրջանում՝ ներառելով [[Մարգարիտա ՍարֆատիինՑարֆատի|Մարգարիտա Ցարֆատիին]],ով Մուսոլինիի սիրուհին էր<ref name="John Pollard 1998. p. 129"/>: 1938 թվականին Մուսոլինիի պահանջով, միայն շատ քիչ քանակությամբ ֆաշիստներ էին ոչ կոռուպցիոներ (օրինակ [[Ռոբերտո Ֆարինացի|Ռոբերտո Ֆարինացին]] և [[Ջուզեպե Պրեզիոսի|Ջուզեպե Պրեզիոսին]]), թեև մնացածները օրինակ՝ [[Իտալո Բալբո|Իտալո Բալբոն]], ով եկել էր [[Ֆերարա|Ֆերարայից]], որը համարվում էր Իտալիայի խոշորագույն հրեական համայնքներից մեկը, քննադատեց այդ օրենքները և ճնշեց դրանք<ref name="John Pollard 1998. p. 129"/>:Ֆաշիզմի տեսաբան [[Մարկ Նոկլեոս|Մարկ Նոկլեոսը]] նկատում էր, որ մինչ իտալական ֆաշիզմը չուներ միասնական տեսակետ կոռուպցիայի նկատմամբ, այնուամենայնիվ դեռևս 1919 թվականին Մուսոլինին հայտարարեց, որ հրեա բանկիրները [[Լոնդոն|Լոնդոնում]] և [[Նյու Յորք|Նյու Յորքում]] ռասայականորեն կապված էին ռուս բոլշեվիկների հետ, որոնց 8 տոկոսը հրեաներ էին<ref>Mark Neocleous. ''Fascism''. Open University Press, 1997. pp. 35–36.</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ֆաշիզմ» էջից