«Ֆաշիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 238.
=== Գաղափարական Անազնվություն ===
Ֆաշիզմ քննադատվում էր նաև գաղափարական անազնվության համար<ref name="Aaron Gillette 2001. p. 17">Aaron Gillette. ''Racial Theories in Fascist Italy''. London, England; New York, New York: Routledge, 2001. p. 17.</ref>: Հիմնական գաղափարական անազնվության օրինակները դրսևորվում էին Իտալական ֆաշիզմում կապված նացիստական Գերմանիայի հետ հարաբերությունների փոփոխություններում<ref name="John Pollard 1998. p. 129">John Pollard. The Fascist Experience in Italy. Routledge, 1998. p. 129.</ref>: Հայտնի է, որ պաշտոնական արտաքին քաղաքականության դիրքորոշումները օգտագործում էին հռետորական [[գաղափարական հիպերբոլա]] ՝ արդարացնելու համար սեփական գործողությունները, չնայած, [[Դինո Գրանդի|Դինո Գրանդիի]] Իտալիայի արտաքին գործերի նախարար լինելու տարիներին երկիրը իրականացնում էր իրական քաղաքականություն և հեռու էր ֆաշիստական հիպերբոլայից<ref>H. James Burgwyn. ''Italian Foreign Policy in the Interwar Period, 1918–1940''. Greenwood Publishing Group, 1997. p. 58.</ref> : Իտալական ֆաշիզմը աջակցություն սկսեց ստանալ գերմանական նացիզմից սկսած 1920 ից մինչև 1934 թվականները և հատկապես աջակցությունը մեծացավ 1936 թվականին, քանի որ միայն նացիստական Գերմանիան չքննադատեց Իտալիայի կողմից [[Եթովպիա|Եթովպիայի]] զաթումը:
 
1934 թվականին Ավստրիայի կանցլեր Դոլֆուսի սպանությունից հետո անտագոնիզմը «պայթեց» ֆաշիստական Իտալիայի և նացիստական Գերմանիայի միջև, Մուսոլինին և իտալացի ֆաշիստները քննադատեցին նացիզմի ռասիստական տեսակետները, մասնավորապես ֆաշիզմը քննադատում էր [[Սկանդինավիզմ|Սկանդինավիզմը]] նացիստական և առաջարկում էր [[Միջերկրածովյան միություն|Միջերկրածովյան]] ուղղությունը: Մուսոլինին ինքնիրեն պատասխանում էր Սկանդինավիզմին և ասում, որ Իտալիան բաժանված էր Հյուսիասային և միջերկրածովյան ռասայական շրջանների, ինչի պատճառը գերմանացիների նվաճումներն են եղել Հյուսիսային Իտալիայում, պնդելով, որ գերմանական ցեղերը,հատկապես [[Լոմբարդները]], վերահսկում էին Իտալիայի հյուսիսը` [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] անկումից հետո, նրանք ժամանել էին փոքր թվերով (մոտավորապես 8000) և արագ ինտեգրվել էին հռոմեական մշակույթին և սկսեցին օգտագործել [[Լատիներեն|լատիներենը]], որպես հաղորդակցման լեզու: Իտալական ֆաշիզմի վրա ազդեցություն են ունեցել իտալական ավանդույթները, որոնք խորապես ազդեցություն են ունեցել ազգայնականության զարգացման վրա: Եվ նրանք քննադատում էին, որ հյուսիսից եկածները Իտալիա շատ մեծ ազդեցություն են ունեցել [[Ռենեսանս|Ռենեսանսի]] առաջացման վրա. նրանք այդ տեսակետի հետ համաձայն չէին և պնդում էին, որ հենց միջերկրածովյան ավազանի ժողովուրդներ են մեծ ներդրում ունեցել վերածննդի համար: Անտագոնիզմի բարձրագույն փուլում նացիստների և ֆաշիստների միջև, Մուսոլինին պնդում էր, որ գերմանացիները «մաքուր» ռասա չեն և հեգնանքով նշում էր, որ գերմանացիների մաքուր ռասայի տեսակետը անգամ հենց գերմանացիները առաջ չեն քաշել, այլ ֆրանսիացի [[Արթուր դե Գոբինո|Արթուր դե Գոբինոն]]: Գերմանա-իտալական հարաբերությունների լարվածությունից հետո դրանք սկսեցին կարգավորվել 1930-ականներին, իտալական ֆաշիզմը ձգտում էր ներդաշնակել իրենց գաղափարախոսությունը նացիստական գաղափարախոսության հետ և միաձուլել միջերկրածովյան և Սկանդինավյան գաղափարական ռասայական տեսությունները և ավելացրին, որ իտալացիները ևս համարվում են [[արիական ռասա]]:
 
:
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ֆաշիզմ» էջից