«Էռնեստ Ռեզերֆորդ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
#ձայնային_ֆայլեր, փոխարինվեց: դիրեկտոր → տնօրեն oգտվելով ԱՎԲ |
No edit summary |
||
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիտնական}}
Սըր '''Էռնեստ Ռեզերֆորդ''' ({{lang-en|Ernest Rutherford}}, {{ԱԾ}}),
1911թվականին [[Ալֆա-մասնիկ|ալֆա մասնիկների]] ցրման իր հայտնի փորձով ապացուցեց [[Ատոմ|ատոմներում]]՝ դրական լիցքավորված միջուկի և դրա շուրջը բացասական լիցքավորված էլեկտրոնների գոյությունը<ref>{{cite web|url=http://elementy.ru/trefil/18|title=Опыт Резерфорда|publisher=Elementy.Ru|accessdate=2014-04-30}}</ref>։ Փորձի արդյունքի հիման վրա ստեղծել է ատոմի մոդելի մոլորակային կառուցվածքը։
=== Կենսագրություն ===
Ռեզերֆորդը ծնվել է [[Նոր Զելանդիա|Նոր Զելանդիայի]] Սփրինգ–Գրուվ փոքրիկ ավանում (անգլ․ ''Spring Grove''), որը տեղակայված էր Հարավային կղզու հյուսիսում, Նելսոն քաղաքի հարևանությամբ, կտավատի աճեցմամբ զբաղվող ֆերմերի ընտանիքում։ Հայրը՝ Ջեյմս Ռեզերֆորդ, ներգաղթել էր Պերտ քաղաքից ([[Շոտլանդիա]])։ Մայրը՝ Մարտա Թոմբսոնը, ծնունով Հորնչըրչ քաղաքից էր Էսսեկս կոմսություն, [[Անգլիա]]։ Այդ ընթացքում ուրիշ շոտլանդացիներ ներգաղթում էին Քվեբեք ([[Կանադա]]), բայց Ռեզերֆորդի ընտանիքի բախտը չբերեց և շոգենավի անվճար տոմսը կառավարությունը նրանց հատկացրեց մինչև Նոր Զելանդիա, այլ ոչ մինչև Կանադա։
Էռնեստը չորրորդ երեխան էր տասներկու երեխաներից բաղկացած ընտանիքում։ Նա ուներ զարմանալի հիշողություն, ուժ և առողջություն։ Գերազանցությամբ ավարտեց հանրակրթական դպրոցը ստանալով 580 միավոր հնարավոր 600–ից և մրցանակ 50 [[Ֆունտ ստերլինգ|ֆունտ ստերլինգի]] չ<nowiki/>փա՝փով Նելսոնի համալսարանում կրթությունը շարունակելու համար։ Հերթական դրամաշնորհը նրան հնարավորություն տվեց կրթությունը շարունակել Քրայսթչըրչի Քենթերբերիի քոլեջում (այժմ Նորզելանդական համալսարան)<ref>{{cite web|url=http://www.alhimik.ru/great/reserford.html|title=Биография Эрнеста Резерфорда|last=Рукк|first=Н.С.|archiveurl=http://www.webcitation.org/65NALjTT8|archivedate=2012-02-11|accessdate=2009-08-19}}</ref>։ Այն ժամանակ դա փոքր համալսարան էր 150 ուսանողներով և ընդամենը 7 պրոֆեսորներով։ Ռեզերֆորդը սկսեց հետաքրքրվել գիտությամբ և հենց առաջին օրվանից ձեռնարկում է հետազոտական աշխատանքներ<ref name="kapitsa1938" />։
Ռեզերֆորդի՝ 1892 թվականին գրված մագիստրոսական աշխատանքը կոչվում էր «Բարձրհաճախականության լարման դեպքում երկաթի մագնետիզացիա»։ Աշխատանքը վերաբերում էր բարձր հաճախականության ռադիոալիքների հայտնաբերմանը, որոնց գոյությունը ապացուցվել էր 1888 թվականին՝ գերմանացի ֆիզիկոս [[Հենրիխ Հերց]]<nowiki/>ի կողմից։ Ռեզերֆորդի կողմից հնարվել և պատրաստվել էր էլեկտրամագնիսական ալիքների առաջին ընդունիչներից մեկը՝ մագնիսկական դետեկտոր սարքը։
1894 թվականին, համալսարանն ավարտելուց հետո, Ռեզերֆորդը շուրջ մեկ տարի դասավանում էր միջին դպրոցում<ref name="kapitsa19382" />։ Գաղութներում բնակվող՝ բրիտանական թագի առավել օժտված երիտասարդ ենթականերին երկու տարին մեկ ընձեռվում էր 1851 թվականին տեղի ունեցած [[Համաշխարհային ցուցահանդես (1851)|Համաշխարհային ցուցահանդեսի]] հատուկ կրթաթոշակ՝ տարեկան 150 ֆունտ , որը հնարավորություն էր տալիս մեկնել Անգլիա գիտության մեջ հետագա առաջընթացի համար։ 1895 թվականին Ռեզերֆորդը արժանացավ այդ կրթաթոշակին, քանի որ այն իսկզբանե ստացողը՝ Մաքքլարենը հրաժարվել էր դրանից։ Նույն թվականի աշխանը՝ պարտքով վերցնելով դեպի Մեծ Բրիտանիա գնացող շոգենավի տոմսի գումարը, Ռեզերֆորը ժամանեց Անգլիա [[Քեմբրիջի համալսարան|Քեմբրիջի համալսարանի]] Քավենդիշյան լաբորատորիա և դառնում է դրա տնօրենի՝ Ջոզեֆ Ջոն Թոմսոնի առաջին դոկտորանտը։ 1895 թվականին առաջին անգամ էր (Ջ․ Ջ․ Թոմսոնի նախաձեռնությամբ), երբ այլ համալսարանների շրջանավարտները կարող էին գիտական աշխատանքը շարունակել Քեմբրիջի լաբորատորիաներում, Ռեզերֆորիդի հետ միասին այդ հնարավորությունից օգտվեցին, Քավենդիշյան լաբորատորիայում գրանցված Ջոն Մաք–Լենանը, Ջոն Թաունսենդը և [[Պոլ Լանժևեն]]։ Վերջինիս հետ Ռեզերֆորդը աշխատել է մի սենյակում և նրանց ընկերությունը շարունակվել է մինչև նրանց կյանքի վերջ<ref name="kapitsa19382" />։
1895 թվականին տեղի ունեցավ նրա և Մերի Ջորջինա Նյուտոնի (1875–1945թթ․) նշանադրությունը, իսկ հարսանյաց արարողութունը 1900 թվականի մարտի 30–ին էր, 1901 թվականին ծնվեց նրանց դուստրը՝ Էյլին Մերի (1901–1930թթ․)՝ հետագայում հայտնի աստղաֆիզիկոս [[Ռալֆ Ֆաուլեր|Ռալֆ Ֆաուլերի]] կինը։
Ռեզերֆորդը նախատեսում էր զբաղվել ռադիոալիքների դետեկտորով և Հերցի ալիքներով, հանձնել ֆիզիակայի քննություն և ստանալ մագիստրոսի աստիճան։ Սակայն հաջորդ տարի պարզվեց, որ Մեծ Բրիտանիայի պետական փոստը գումար է հատկացրել Մարկոնին այդ նույն աշխատանքի համար և հրաժարվել է ֆինանսավորել Քավենդիշի լաբորատորիային։ Քանի որ կրթաթոշակը չէր բավականացնում անգամ սննդի համար՝ Ռեզերֆորդը ստիպված սկսեց աշխատել որպես կրկնուսույց և Ջ․ Ջ․ Թոմսոնի օգնական՝ [[Ռենտգենյան ճառագայթներ|ռենտգեն ճառագայթների]] ազդեցությամբ գազերի իոնացմանը վերաբերող թեմայի ուսումնասիրության ընթացքում։ Ջ․ Ջ․ Թոմսոնի հետ միասին Ռեզերֆորդը բացահայտում է գազի իոնացման ընթացքում էլեկտրական հոսանքի հագեցման երևույթը<ref name="kapitsa19383" />։
1898 թվականին Ռեզերֆորդը բացահայտում է [[Ալֆա-մասնիկ|ալֆա]] և [[Բետա-մասնիկներ|բետա]] ճառագայթները։ Մեկ տարի անց Պոլ Վիլլարը հայտնագործեց [[Գամմա ճառագայթներ|գամմա]] ճառագայթումը (և՛ այս, և՛ նախորդ երկու տիպի իոնացնող ճառագայթման անվանումները առաջարկվել են Ռեզերֆորիդի կողմից)։
1898 թվականի ամառվանից գիտկանը կատարում է առաջին քայլերը այդ տարիներին դեռ նոր բացահայտված ուրանի և թորիումի [[Ռադիոակտիվություն|ռադիոակտիվության]] երևույթի հետազոտությունների գործում։ Աշնանը՝ Թոմսովի առաջարկով, Ռեզերֆորդը, հաղթահարելով 5 հոգուց բաղկացած մրցույթը, զբաղեցնում է [[Մոնրեալ|Մոնրեալի]] (Կանադա) [[ՄաքԳիլի համալսարան|ՄաքԳիլի համալսարանի]] պրոֆեսսորի պաշտոնը՝ 500 ֆունտ ստերլինգ կամ 2500 կանադական դոլար աշխատավարձով։ Այդ համալսարանում Ռեզերֆորդը ակտիվ կերպով համագործակցում է այն ժամանակ քիմիական ֆակուլտետի կրթսեր լաբորանտ [[Ֆրեդերիկ Սոդդի|Ֆրեդերիկ Սոդդիի]] հետ, ով հետագայում (ինչպես և Ռեզերֆորդը) արժանացել է Քիմիայի Նոբելյան մրցանակի (1921թ․)։ 1903 թվականին Ռեզերֆորդը և Սոդդին առաջարկեցին և ապացուցեցին ռադիոակտիվ քայքայման գործընթացի ընթացքում տարրերի փոխակերպման հեղափոխան գաղափարը։ 1900 թվականին Ռեզերֆորդն ամուսնացավ Ջորջինա Նյուտոնի հետ՝ Քրայսթչըրչում գտնվող անգլիական եկեղեցում<ref>[http://www.stuff.co.nz/the-press/christchurch-life/560019/Family-history-in-from-the-cold Family history in from the cold.]</ref><ref>[http://anglicantaonga.org.nz/News/Tikanga-Pakeha/New-lease-of-life-for-historic-Chch-church Historic St Paul’s Church in the Christchurch suburb of Papanui is being fully restored.]</ref> <ref>{{cite encyclopedia|first=A.H.|last=McLintock|encyclopedia=An Encyclopaedia of New Zealand|title=Rutherford, Sir Ernest (Baron Rutherford of Nelson, O.M., F.R.S.)|edition=1966|date=18 September 2007|url=http://www.teara.govt.nz/en/1966/rutherford-sir-ernest/1|publisher=Te Ara – The Encyclopedia of New Zealand|isbn=978-0-478-18451-8|accessdate=2 April 2008}}</ref>։ 1905 թվականի սեպտեմբերին մեկ տարով [[Մոնրեալ]] Ռեզերֆորդի լաբորատորիա սեվորելու էր եկել Քիմիայի Նոբելյան մրցանակի ապագա դափնեկիր Օտտո Գանը։
[[Պատկեր:Ernest Rutherford Arms.svg|մինի|Էռնեստ Ռեզերֆորդի զինանշանը]]
Ռադիոակտիվության բնագավառում իր կատարած աշխատանքների շնորհիվ Ռեզերֆորդը համընդհանուր ճանաչման արժանացավ, դարձավ պահանջված գիտնական և տարբեր երկրներում գիտահետազոտական աշխատելու բազմաթիվ առաջարկներ ստացավ։ 1907 թվականի գարնանը նա հեռանում է Կանադայից և սկսում է մասնագիտական գործունեություն ծավալել [[Մանչեստր|Մանչեստրի]] Վիկտորիայի համալսարանում (այժմ՝ [[Մանչեստրի համալսարան]], Անգլիա), որտեղ նրա աշխատավարձը մոտավորապես 2,5 անգամ բարձրացավ։
1908 թվականին Ռեզերֆորդն արժանացավ [[Քիմիայի Նոբելյան մրցանակ|Քիմիայի Նոբելյան մրցանակի]], «ռադիոակտիվ նյութերի տարրերի քայքայման քիմիայի բնագավառում իր կատարած հետազոտությունների համար»։
Մեծ գիտնականի կյանքում կարևոր և ուրախալի իրադարձություն էր 1903 թվականին [[Լոնդոնի թագավորական ընկերություն|Լոնդոնի թագավորական ընկերության]] անդամ դառնալու իր ընտրությունը, իսկ 1925 թվականից մինչ 1930 թվականը նա զբաղեցնում էր դրա նախագահի պաշտոնը։ 1931–1933 թվականներին Ռեզերֆորդը Ֆիզիկայի ինստիտուտի նախագահն էր։
1914 թվականին Ռեզերֆորդն արժանացավ ազնվականի կոչման և դարձավ «սըր Էռնսթ»։ Փետրվարի 12–ին [[Բուքինգհեմյան պալատ|Բուքինգհեմյան պալատում]] թագավորը նրան ասպետի կոչում շնորհեց։
1931 թվականին հաստատված իր հերալդիկ զինանշանին՝ Անգլիայի պեր բարոն Ռեզերֆորդ Նելսոնը (այդպես էին անվանում մեծանուն ֆիզիկոսին ազնվական կոչում շնորհելուց հետո) ներկայացրել էր Նոր Զելանդիայի խորհրդանիշ կիվի թռչունին։ Զինանշանին պատկերված էր կորի աստիճանացույց, որը բնութագրում էր ռադիոակտիվ ատոմների քանակի նվազման մոնոտոն գործընթացը։
Էռնեստ Ռեզերֆորդը մահացել է 1937 թվականի հոկտեմբերի19–ին օղակված ճողվածքի անսպասելի հիվանդության պատճառով արված անհետաձգելի վիրահատությունից չորս օր անց՝ 66 տարեկան հասակում (չնայած իր ծնողները ապրել են մինչև 90 տարի)<ref name="kapitsa19384">(Капица, 1938)</ref>։ Նա թաղված է [[Ուեստմինստերյան աբբայություն|Ուեստմինստերյան աբբայությունում]], [[Իսահակ Նյուտոն|Նյուտոնի]], [[Չարլզ Դարվին|Դարվինի]] և [[Մայքլ Ֆարադեյ|Ֆարադեյի]] գերեզմանների կողքին<ref>http://to-name.ru/biography/ernest-rezerford.htm — Эрнест Резерфорд. Биография</ref><ref>{{cite web|url=http://www.scoop.co.nz/stories/SC0710/S00029.htm|title=New Zealand Scientists Part of Nobel Award|last=|first=|date=16 October 2007|publisher=[[:en:Scoop (website)|Scoop]]|archiveurl=http://www.webcitation.org/696suoSK8|archivedate=2012-07-13|accessdate=2012-07-13}}{{ref-en}}</ref><ref>http://www.e-reading-lib.org/chapter.php/94407/110/Danin_-_Rezerford.html — Краткая хронология жизни и деятельности Эрнста Резерфорда</ref>։
=== Գիտական գործունեությունը ===
[[Պյոտր Կապիցա|Պ․ Լ․ Կապիցայի]] հիշողությունների համաձայն Ռեզերֆորդը եղել է ֆիզիկայի անգլիական փորձարարական դպրոցի վառ ներկայացուցիչներից (այս դպրոցը ի տարբերություն փորձարարների «գերմանական»՝ գոյություն ունեցող տեսություններից բխող և փորձերի միջոցով դրանց ապացուցելու ձգտող դպրոցի՝ ձգտում էր հասկանալ ֆիզիկական երևույթների բացահայտմուն և ստուգմը)։ Նա քիչ էր օգտվում բանաձևերից և քիչ էր դիմում մաթեմատիկային, սակայն, նա հանճարեղ փորձարար էր, այդ իմաստով հիշեցնելով Ֆարադեյին<ref name="kapitsa19385" />։ Կապիցայի կողմից Ռեզերֆորդի՝ որպես փորձարարի մասին, նշված կարևորագույն հատկանիշներից էր նրա հետևողականությունը։ Մասնավորապես, դրա շնորհիվ նա բացահայտեց տեսության էմանացիան, նկատելով տարբերություններ իոնիզացիայի չափման էլեկտրոդիտակի ցուցանիշներում, սարքի դռան բաց և փակ լինելու դեպքում օդի հոսքը ծածկելով <ref name="kapitsa19385" />։ Մեկ այլ օրինակ է Ռեզերֆորդի կողմից տարրերի արհեստական տրանսմուտացիան, երբ օդում ալֆա մասնկիկների կողմից ազոտի միջուկի ճառագայթումը ուղեկցվում էր բարձրէներգետիկ մասնիկների (պրոտոններ) հայտնվելով, որոնք մեծ վազք ունեն, բայց շատ հազվադեպ են<ref name="kapitsa19385" />։
[[Պատկեր:1911 Solvay conference.jpg|մինի|Էռնեստ Ռեզերֆորդը Սոլվեյի գիտաժողովին 1911թ․]]
Ռեզերֆորդը գրել և հրատարակել է իր աշխատանքների երեք հատոր։ Բոլոր երեքն էլ փորձարարական բնույթի են։
1904թ․ — «Ռադիոակտիվություն»
1905թ․ — «Ռադիոակտիվ փոխակերպումներ»
1930թ․ — «Ռադիոակտիվ նյութերի ճառագայթումը» ([[Ջեյմս Չադվիկ|Ջ․ Չադվիկի]] և Չ․ Էլլիսի համահեղինակությամբ)։
[[Պատկեր:Transmutacion de rutherford.png|ձախից|մինի|Էռնեստ Ռեզերֆորդի կողմից կատարված ազոտի և թթվածնի նյութերի փոխակերպման առաջին փորձը]]
Ռեզերֆորդի 12 աշակերտներ դարձել են Քիմիայի և Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ։ Նրա առավել տաղանդավոր աշակերտներից մեկը Հենրի Մոզլին փորձարարական կերպով ցույց տալով [[Պարբերական օրենք|Պարբերական օրենքի]] ֆիզիկական իմաստը՝ վախճանվեց 1915 թվականի [[Դարդանելի օպերացիա|Դարդանելի օպերացիայի]] ընթացքում [[Գալիպոլի|Գալիպոլիում]]։ [[Մոնրեալ|Մոնրեալում]] Ռեզերֆորը աշխատում էր Ֆ․ Սոդդիի, Օ․ Հանի հետ, [[Մանչեստր|Մանչեստրում]] Հ․ Գեյգերի հետ (մասնավորապես Ռեզերֆորդն օգնեց նրան մշակել իոնիզացնող մասնկիկների հաշվարկման ավտոմատ հաշվիչ), [[Քեմբրիջ|Քեմբրիջում]] նա աշխատում էր [[Նիլս Բոր|Ն․ Բորի]] և [[Պյոտր Կապիցա|Պ․ Կապիցայի]] և հետագայում հայտնի դարձած շատ այլ գիտնականների հետ։
==== Ռադիոակտիվության երևույթի ուսումնասիրությունը ====
[[Ռադիոակտիվ տարր|Ռադիոակտիվ տարրերի]] բացահայտումից հետո սկսվեց դրան ճառագայթման ֆիզիկական բնույթի ակտիվ հետազոտությունը։ Ռեզերֆորդին հաջողվեց գտնել ռադիոակտիվ ճառագայթման բարդ կազմությունը։
Փորձը կայանում էր հետևյալում։ Ռադիոակտիվ նյութը տեղադրվում էր կապարի գլանի ներքևի հատվածում, որի դիմաց դրվում էր ֆոտոթիթեղը։ Դուրս եկող ճառագայթման վրա ազդում էր մագնիսկան դաշտը։ Ընդ որում այս ամենը գտնվում է անօդ տարածության մեջ։
Մագնիսական դաշտում փունջը բաժանվում էր երեք մասի։ Առաջնային ճառագայթման երկու բաղադրիչները շրջվում են հակառակ կողմեր, ինչը մատնանշում է, դրանցում հակադիր նշանների լիցքերի մասին։ Երրորդ բաղադրիչը պահպանում է տարածման ուղղությունը։ Դրական լիցքավորմամբ օժտված ճառագայթումը ստացավ [[Ալֆա-մասնիկ|ալֆա ճառագայթներ]] անվանումը, բացասականը՝ [[Բետա-մասնիկներ|բետա ճառագայթներ]], չեզոքը՝ [[գամմա ճառագայթներ]] անվանումը։
[[Պատկեր:Radioaktivnoe izluchenie.jpg|մինի|Ռադիոակտիվ ճառագայթման բարդ կառուցվածքի բացահայտման փորձի գծապատկերը,
1 – ռադիոակտիվ նյութեր,
2 – կապարե գլան,
3 – ֆոտոթիթեղ։
]]
Ալֆա ճառագայթման բնույթն ուսումնասիրելու ընթացքում Ռեզերֆորը անց է կացրել հետևյալ գիտափորձը։ Ալֆա մասնիկի ճանապարհին նա տեղադրեց Գայգերի հաշվիչը, որը չափում էր որոշակի ժամանակահատվածում բացթողնված մասնիկների քանակը։ Դրանից հետո էլեկտրաչափի միջոցով նա չափեց նույն ժամանակահատվածում բացթողնված մասնիկների լարումը։ Իմանալով ալֆա մասնիկների գումարային լարումն ու դրանց քանակը, Ռեզերֆորդը հաշվեց մի այդպիսի մասնիկի լարման չափը։ Այն հավասար էր երկու [[Տարրական էլեկտրական լիցք|տարրականի]]։
Մասնիկների շեղմամաբ նա սահմանեց մագնիսական դաշտի լիցքավորման հարաբերությունը դրա զանգվածի նկատմամբ։ Պարզվեց, որ մեկ տարրական լիցքին բաժին է ընկնում [[Զանգվածի ատոմական միավոր|զանգվածի ատոմական երկու միավոր]]։ Դրանից հետևում է, որ ալֆա ճառագայթումը [[Հելիում|հելիումի]] միջուկների հոսքն է։
1920 թվականին Ռեզերֆորդը միտք արտահայտեց, որ պետք է գոյություն ունենա [[Նեյտրոն|նեյտրոնի]] էլեկտրական լարում չունեցող՝ պրոտոնի զանգվածին իր զանգվածով հավասար մասնիկ։ Սակայն նմանատիպ մասնիկ բացահայտել նրան չհաջողվեց։ Դրա գոյությունը գործնականում ապացուցվեց [[Ջեյմս Չադվիկ|Ջեյմս Չադվիկի]] կողմից 1932 թվականին։
Բացի այդ Ռեզերֆորդը 30%–ով հստակեցրել է էլեկտրոնի հարաբերությունը դրա զանգվածին։
==== Ռադիոակտիվ փոխակերպումներ ====
Ռեզերֆորդը ռադիոակտիվ հատկությունների հիման վրա բացահայտեց և բացատրեց քիմիական տարրերի ռադիոակտիվ փոխակերպումները։ Գիտնականը հայտնավերեց, որ թորիումի ակտիվությունը փակ սրվակում մնում է անփոփոխ, բայց եթե փչել օդի անգամ ամենափոքր հոսքով, դրա ակտիվությունը զգալիորեն նվազում է։ Հայտնի էր դարձել ենթադրույթունն այն մասին, որ միաժամանակ ալֆա մասնիկների հետ միասին թորիումը բաց է թողնում ռադիոակտիվ գազ։
Ռեզերֆորդի և նրա գործընկերոջ Ֆրեդերի Սոդդիի համատեղ աշխատանքի արդյունքները հրատարակվել են 1902–1903 թվականներին՝ «Philosophical Magazine» պարբերականի հոդվածների շարքում։ Այդ հոդվածներում՝ վերլուծելով ստացված արդյունքները, հեղինակները եկան քիմիական մի տեսակի տարրերից մյուսներին փոխակերպման եզրահանգմանը։
{{քաղվածք|Ատոմային փոխակերպման արդյունքում առաջանում է ամբողջովին նոր տեսակի նյութ, իր ֆիզիկական և քիմիական հատկություններով ամաբողջովին տարբերվելով սկզբնական նյութից։| Էռնեստ Ռեզերֆորդ, Ֆ․ Սոդդի}}
Այդ ժամանակներում իշխում էր ատոմի անփոփոխելիության և անբաժանության մասին գաղափարը, նկատելով համարժեք երևույթներ այլ մեծանուն գիտնականներ դա բացատրում էին «նոր» տարրերի գոյությամբ, որոնք ի սկզբանե գոյություն ունեին սկզբնական նյութում։ Սակայն ժամանակն ապացուցեց նմանօրինակ պատկերացումների սխալականությունը։ Ֆիզիկոսների և քիմիկոսների հաջորդող աշխատանքներում ներկայացրեցին, թե որ դեպքերում որոշ տարրեր կարող են փոխակերպվել այլ տարրերի և թե բնության որ օրենքներն են կառավարում այդ փոխակերպումները<ref>http://www.krugosvet.ru/enc/nauka_i_tehnika/fizika/radioaktivnie_prevrashcheniya.html?page=0,0 — РАДИОАКТИВНЫЕ ПРЕВРАЩЕНИЯ|Энциклопедия Кругосвет</ref>։
==== Ռադիոակտիվ տրոհման օրենք ====
Թորիումով տարրայից օդի դուրս մղմամբ, Ռեզերֆորդն առանձնացրեց թորիումի էմանացիան (գազը, որն այժմ հայտնի է որպես տոռոն կամ ռադոն–220, ռադոնի իզոտոպերից մեկն է) և հետազոտեց դրա իոնիզացնող կարողությունը։ Պարզավել էր, որ այդ գազի ակտիվությունը ամեն րոպե կրկնակի նվազում է։
Ժամանակից կախված ռադիոակտիվ նյութերի ակտիվությունը ուսումնասիրելու ընթացքում գիտնականը հայտնագործեց ռադիոակտիվ տրոհման օրենքը։
Քանի որ քիմիական նյութերի ատոմների միջուկները բավականաչափ կայուն են, Ռեզերֆորդը առաջարկեց, որ դրանց փոխակերպման կամ քայքայման համար պետք է շատ մեծ էներգիա։ Արհեստական փոխակերպման ենթարկված առաջին միջուկը [[Ազոտ|ազոտի]] ատոմի միջուկն էր։ Ազոտը, ալֆա մասնիկների մեծ էներգիայով ռմբակոծելով, Ռեզերֆորդը հայտնաբերեց [[Ջրածին|ջրածնի]] ատոմի միջուկների՝ պրոտոնների առաջացումը։
==== Գեյգեր – Մարսդենի փորձը ոսկե թիթեղով ====
Ռեզերֆորդը Նոբելյան մրցականակի այն սակավաթիվ դափնեկիրներից է, ով իր ամենահայտնի հայտնագործությունները արել է այն ստանալուց հետո<ref>cite: http://www.encyclopediabritanica.com/nucleus (atom)</ref>։ Հանս Գեյգերի և Էռնստ Մարսդենի հետ միասին 1909 թվականին նա կատարեց գիտափորձ, որը ներկայացրեց ատոմում միջուկի գոյությունը։ Ռեզերֆորդը Գեյգերին և Մարսդենին խնդրեց այդ գիտափորձում գտնել անկյան շատ մեծ շեղում ունեցող ալֆա մասնիկները, ինչն այն ժամանակ չէր սպասվում [[Թոմսոնի ատոմի մոդել|Թոմսոնի ատոմի մոդելից]]։
[[Պատկեր:Rezerford ustanovka.png|մինի|Ալֆա մասնիկների ցրման գծապատկերը․
1 – ռադիոակտիվ նյութ,
2 – կապարե գլան,
3 – թիթեղ՝ հետազոտվող նյութից,
4 – կիսաթափանցիկ էկրան,
5 – մանրադիտակ
]]
Ավելի ուշ Ռեզերֆորդը խոստովանեց, որ երբ իր աշակերտներին առաջարկեց անցկացնել գիտափորձ մեծ անկյուններով ալֆա մասնիկների ցրման վերաբերյալ, նա ինքն էլ չէր հավատում դրական արյունքնին։
{{քաղվածք|Դա համարյա նույնքան անհավանական կլիներ, եթե դուք կրակեիք 15–դյույմանոց արկով բարակ թղթի կտորի վրա, իսկ արկը վերադառնար ձեզ ու հարված հասցներ։ |Էռնեստ Ռեզերֆորդ}}
Ռեզերֆորդը կարողացավ մեկնաբանել գիտափորձից ստացված արդյունքները, ինչը հանգեցրեց 1911 թվականի ատոմի մոլեկուլային մոդելի մշակմանը։ Այդ մոդելի համաձայն ատոմը բաղկացած է շատ փոքր դրական լիցքավորված միջուկից, որը ատոմի հիմնական մասն է կազմում և դրա շուրջը պտտվող թեթև էլեկտրոններից։
=== Հետաքրքիր փաստեր ===
* Լավ բնավորության համար [[Պյոտր Կապիցա|Կապիցան]] Ռեզերֆորդին անվանեց՝ «Կոկորդիլոս»։ 1931 թվականին «Կոկորդիլոսին» հաջողացրեց ձեռք բերել 15 հազար ֆունտ ստերլինգի հատուկ սարքավորումներ՝ Կապիցայի լաբորատորիայի շենքի համար։ 1933 թվականի փոտրվարին Քեմբրիջում տեղի ունեցավ լաբորատորիայի հանդիսավոր բացումը։ Երկհարկանի շենքի ճակատային պատին փորագրված էր ամբողջ պատը զբաղեցնող հսկայական կոկորդիլոս։ Այն Կապիցցայի պատվերով պատրաստել էր հայտնի քանդակագործ Էրիկ Գիլլը։ Ռեզերֆորդը՝ ինքը բացատրեց, որ դա ինքն է։ Մուտքի դուռը բացեցին կոկորդիլոսի տեսքով ոսկեզօծ բանալիով<ref>[[Квант (журнал)|«Квант»]] № 6, 1987, с. 14</ref>։
{{քաղվածք|21–րդ թվականի հոկտեմբերի 25․․․
Ռեզերֆորդի հետ հարաբերությունները, կամ ինչպես ես եմ նրան անվանում՝ Կոկորդիլոս, լավանում են։|
Հատված Կապիցայի՝ մորը գրված նամակից, ցիտված Դանիլ Դանինի կողմից ЖЗЛ շարքի «Резерфорд» կինոֆիլմից}}
Իվի խոսքերով, Կապիցան իր կողմից առաջարկված մականունը մեկնաբանում էր հետևյալ կերպ՝ «Այս կենդանին հետ չի շրջվում և այլդ կերպ կարող է արտահայտել Ռեզերֆորդյան խորաթափանցությունը և իր առաջ շարժվելու ձգտումը»։ Կապիցան ավելացրեց, որ «Ռուսաստանում Կոկորդիլոսին նայում են սարսափի և հիացմունքի միաձուլմամբ»։ Սովետական կենսագրական աղբյուրնեորւմ կա նաև այլ տարբերակ՝ «Բանն այն է, որ Ռեզերֆորդը բարձր ձայն ուներ և չէր կարողանում կառավարել այն։ Վարպետի հզոր ձայնը միջանցքում ինչ-որ մեկին տեսնելիս, գրադարաներում գտնվողներին նախազգուշացնում էր, նրա մոտենալը, և աշխատակիցները հասցնում էին իրենց մտքերը հավաքել։ Դա Կապիցային հիմք էր տալիս Ռեզերֆորդին անվանել Կոկորդիլոս։ Դա բացատրում են նաև զարթուցիչը կուլ տված կոկորդիպոսի մասին գրքի հերոսի նմանությամբ։ Դրա թկթկոցը երեխաներին նախազգուշացնում էր սարսափելի գազանի մոտենալու մասին»։
* Ատոմի միջուկը բացահայտած Է․ Ռեզերֆորդը, բացասաբար էր արտահայտվում միջուկային էներգիայի հեռանկարների վերաբերյալ՝ «Յուրաքանչյուրն, ով հուսով է, որ ատոմային միջուկների փոխակերպումները կդառնան էներգիայի աղբյուր հիմարության են դավանում»<ref>The Times archives, September 12, 1933, «The British association—breaking down the atom»</ref>։
* Երբ Պյոտոր Կապիցան Քեմբրիջ եկավ Ռեզերֆորդի մոտ, նա ասաց, որ լաբորատորիայի հաստիքը արդեն համալրվել է։ Այդ ժամանակ Կապիցան հարցրեց․
: — Ինչպիսի՞ թույլատրելի վրիպում եք թույլ տալիս փորձերում։
: — Սովորաբար մոտ 3 %։
: — Իսկ քանի՞ մարդ է աշխատում լաբորատորիայում։
: — 30.
: — Ուրեմն մեկ մարդը կազմում է մոտավորապես 3 %՝ 30-ից։
:
: Ռեզերֆորդը Կապիցային դիտարկեց և ընդունեց որպես «թույլատրելի վրիպում»։ Իրականում Կապիցային լաբորատորիայում աշխատանքի ընդունեցին ֆիզիկոս [[Աբրամ Իոֆե|Իոֆեի]] երաշխավորությամբ։
* 1908թ․ իրեն շնորհված Քիմիայի Նոբելյան մրցանակի մասին, Ռեզերֆորդը հայտնեց՝ «Ամբողջ գիտությունը կամ ֆիզիկա է կամ նամականիշների հավաքում». (''All science is either physics or stamp collecting.'')<ref>[http://n-t.ru/ri/fz/fzks.htm Короткие истории / Физики продолжают шутить]</ref>
=== Հուշեր ===
Ռեզերֆորդն աշխարհի ամենահարգված գիտնականներից մեկն է<ref>P. P. O’Shea: ''Ernest Rutherford. His Honours and Distinctions''. In: ''Notes and Records of the Royal Society of London''. Band 27, Nummer 1, 1972, S. 67 ([[doi:10.1098/rsnr.1972.0009]]).</ref>։ 1914 վականին [[Գեորգ V]] Ռեզերֆորդին օծեց որպես ասպետի-բակալավր<ref>''[[The London Gazette]]''. Nummer 28806, 24. Februar 1914, S. 1546 ([http://www.london-gazette.co.uk/issues/28806/pages/1546 PDF]).</ref>։ 1925 թականին նրան ընդունեց «''Order of Merit'' » միաբանություն, իսկ 1931 թվականին Ռեզերֆորդին բարոն նշանակեց<ref>''The London Gazette''. Nummer 33675, Supplement, 1. Januar 1931, S. 1 ([http://www.london-gazette.co.uk/issues/33675/supplements/1 PDF]).</ref>։
Էռնեստ Ռեզերֆորդի պատվին անվանակոչվել են․
* [[Պարբերական աղյուսակ|պարբերական աղյուսակի]] 104 համարի [[Քիմիական տարրեր|քիմիական տարրը]]՝ [[Ռեզերֆորդիում|Ռեզերֆորդիումը]] առաջին անգամ սինթեզվել է 1964 թվականին և տվյալ անվանումը ստացել է 1997 թվականին (մինչ այն կրում էր «Կուրչատովիում» անվանումը)։
* Ռեզերֆորդի - Էպլտոնի լաբորատորիան Մեծ Բրիտանիայի ազգային լաբորատորիաներից մեկն է, այն բացվել է 1957 թվականին։
* աստերոիդ (1249) Ռեզերֆորդիա։
* Լուսնի հակառակ կողմում խառնարան։
* Ֆիզիկայի ինստիտուտի Ռեզերֆորդի անվան շքանշան և մրցանակ (Մեծ Բրիտանիա)։
* Ռեզերֆորդի մեդալ:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
== Արտաքին հղումներ ==
* Д. Данин [http://zzl.lib.ru/catalog/16_r.shtml «Резерфорд»], 1967, 1968.
|