«Պլազմա (ֆիզիկա)»–ի խմբագրումների տարբերություն

չ
[[Պատկեր:NeTube.jpg|մինի|աջից| Նեոնային լույսերը ավելի ճշգրիտ կարելի է անվանել պլազմային լույսեր, որպես նրանց ներսում գտնվող պլազմայից եկող լույսեր։]]
[[Պատկեր:Plasma-lamp 2.jpg|մինի|աջից| [[Պլազմային գունդ]]]]
'''Պլազման''' ( [[հունարեն]] πλάσμα, "ձևավորված ամեն ինչ"<ref>[http://www.perseus.tufts.edu/hopper/text?doc=Perseus%3Atext%3A1999.04.0057%3Aentry%3Dpla%2Fsma πλάσμα], Henry George Liddell, Robert Scott, ''A Greek-English Lexicon'', on Perseus</ref>) [[նյութի վիճակներ|նյութի չորս հիմնական վիճակներ]]ից մեկն է (մյուսները՝ [[Պինդ մարմին|պինդ]], [[հեղուկ]] և [[գազ]])։ Գազի տաքացումը կարող է [[իոնացում|իոնացնել]] նրա մոլեկուլները կամ ատոմները (փոքրացնել կամ մեծացնել նրանում ազատ [[էլեկտրոններ]]ի քանակը), այդպիսով ձևափոխել այն պլազմայի, որը [[լիցքավորված մասնիկներ]] է պարունակում՝ դրական [[իոններ]] և բացասական իոններ կամ էլեկտրոններ։<ref>{{cite journal |last1=Luo |first1=Q-Z|last2=D'Angelo|first2=N|last3=Merlino|first3=R. L.| year=1998|title=Shock formation in a negative ion plasma|journal= |volume=5|issue=8|publisher=Department of Physics and Astronomy|url=http://www.physics.uiowa.edu/~rmerlino/nishocks.pdf|accessdate=2011 թ․ նոյեմբերի 20–ին}}</ref>
 
Մասամբ կամ լրիվ իոնացված գազը, որում դրական և բացասական լիցքերի քանակը գործնականորեն համընկնում են, կոչվում է պլազմա։ Այսպիսով՝ պլազման իոններից, էլեկտրոններից և չեզոք ատոմներից կազմված էլեկտրաչեզոք համակարգ է։ Պլազմա կարելի է ստանալ ոչ միայն գազի տաքացման, այլև տարբեր իոնարարների՝ գազանման ճառագայթումների, լիցքավորված մասնիկների ազդեցությամբ։ Պլազման օժտված է մի շարք հատկություններով, որոնց շնորհիվ այն դիտվում է որպես նյութի առանձին ագրեգատային վիճակ։ Պլազման, ի տարբերություն սովորական գազերի, օժտված է մեծ ջերմահաղորդականությամբ և էլեկտրահաղորդականությամբ։ Ի տարբերություն մետաղների, ջերմաստիճանը բարձրացնելիս պլազմայի դիմադրությունը փոքրանում է։ Շատ բարձր ջերմաստիճաններում պլազմայի դիմադրությունը գրեթե հավասարվում է զրոյի. այն իրեն դրսևորում է որպես գերհաղորդիչ։ Եթե երկրագնդի վրա պլազմայի նյութի համեմատաբար հազվադեպ հանդիպող վիճակ է և ստացվում է հիմնականում արհեստական ճանապարհեվ, ապա Տիեզերում պլազմային վիճակում է գտնվում նյութի 99%-ը։ 1000 ÷ 10000 Կ ջերմաստիճան ունեցող պլազման անվանում են ցածրջերմաստիճանային կամ սառը պլազմա։ Այդպիսի պլազմայի օրինակներ են գազային պարպման ժամանակ առաջացած իոնացած գազը, բոցը, երկրագունդը շրջապատող իոնոլորտը և այլն։ Գոյություն ունեն հատուկ սարքեր՝ պլազմատրոններ։ Դրանք ստեղծում են ցածրջերմաստճանային պլազմայի խիտ շիթեր, որոնք կիրառում են մետաղներ կտրելու և եռակցելու, պինդ ապարներում հորատանցքեր բացելու նպատակով։
32 996

edits