«Հենրի Ֆորդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 30.
Ի պատասխան Դոդջերին՝ Մալքոլմսոնը ընկերություն է բերում նոր ներդրողներ ։ 1903 թվականի հունիսի 16-ին Ֆորդ և Մալքոլմսոնը վերամիավորվում է որպես [[Ֆորդ Մոթոր Քոմփան|Ֆորդ Մոթոր Քոմփանի]]՝ 28000 դոլար կապիտալով։ Սկզբնական հիմնադիրներն էին Ֆորդը և Մալքոլմսոնը, Դոդջ եղբայրները, Մալքոլմսոնի քեռի Ջոն Գրեյը, Մալքոլմսոնի գործավար Ջեյմս Քոուզենսը և Մալքոլմսոնի 2 փաստաբանները՝ Ջոն անդերսոնն ու Հորաս Ռեքհեմը։ Որոշ ժամանակ անց Ֆորդը ներկայացնում է նոր տեխնոլոգիայով նախագծված ավտոմեքենա՝ [[Սուրբ Քլեր լիճ|Սուրբ Քլեր լճի]] սառույցի վրայով 39,4 վայրկյանում 1մղոն (1,6 կմ) անցնելով։ Այդպիսով նա ցամաքային արագության նոր ռեկորդ է սահմանում՝ 91,3 մղոն /ժ (146.9 կմ/ժ)։ Ոգևորված այս հաջողությամբ՝ մրցարշավորդ [[Բարնի Օլդֆիլդ|Բարնի Օլդֆիլդը]] (հենց նա է անվանում այս նոր մոդելը «999»՝ ի պատիվ իրենց ժամանակի ամենաարագ շոգեքարշի) անընդհատ սկսում է վարել այս մեքենան՝ Ֆորդի ապրանքանիշը ճանաչելի դարձնելով ողջ ԱՄՆ-ում։ Բացի այդ, Ֆորդը նաև [[Իդիանապոլիս 500]]-ի առաջին աջակիցներից մեկն էր։
 
==== T մոդել ====
[[T մոդել|T մոդելը]] ներկայացվել է 1908 թվականի հոկտեմբերի 1-ին։ Մեքենայի ղեկը գտնվում էր ձախ կողմում և շուտով մյուս բոլոր ընկերությունները կրկնօրինակեցին դա։ Շարժիչը և փոխանցման տուփը փակված էին, 4 մխոցները միավորված էին մեկ բլոկի մեջ, արգելակման համակարգում օգտագործվում էին երկու կիսաէլիպտիկ զսպանակներ։ Շատ հեշտ էր այդ մեքենան վարել, իսկ վերանորոգումն էժան էր։ 1908 թվականի համար այն շատ էժան էր՝ 825 դոլար (հիմա՝ 22470 դոլար) (գինն իջնում էր ամեն տարի), որ արդեն1920-ականներին ամերիկացիների մեծամասնությունը սովորել էր վարել T մոդելի միջոցով<ref>Richard Bak, ''Henry and Edsel: The Creation of the Ford Empire'' (2003) pp 54–63</ref>։
 
Տող 47.
1920-ականների կեսերին աճող մրցակցության պատճառով T մոդելի վաճառքները սկսում են անկում ապրել: Մյուս ավտոարտադրողներն առաջարկում էին վճարային փաթեթներ, որոնց միջոցով սպառողները կարող էին գնել իրենց մեքենաները, որոնք ունեին առավել արդիական մեխանիկական առանձնահատկություններ և դիզայն, որոնք առկա չէին մոդել T-ի դեպքում։ Չնայած Էդսելը փորձում էր համոզել հորը, բայց Հենրին չհամաձայնվեց Մոդել T-ում նոր առանձնահատկություններ ավելացնել կամ սպառողական վարկային փաթեթ տրամադրել<ref>Nevins and Hill (1957) 2:409-36</ref>։
 
==== Մոդել A-ն և Ֆորդի ուշ աշխատանքային գործունեությունը ====
Մինչ 1926 թվականը վաճառքների նվազումը վերջապես ստիպում է Ֆորդին նոր մոդել ստեղծել։ Նա ձգտում էր հզոր տեխնիկական ներուժով մեքենա ստեղծել ` մեծ ուշադրություն դարձնելով շարժիչին, շասսիին և այլ տեխնիկական բնութագրիչներին։ Մեքենայի դիզայնով զբաղվում էր Էդսելը։ Հաղթահարելով հոր սկզբնական առարկությունները ՝ նա կարողացավ մեքենայի նախագծում ընդգրկել նաև շարժական փոխանցման տուփը<ref name="Sorensen1956p223">{{Harvnb|Sorensen|1956|p=223}}.</ref> ։
 
Տող 54.
Ֆորդը չէր վստահում հաշվապահներին, նա դիզել էր աշխարհի ամենամեծ կարողություններից մեկը առանց երբևէ իր ընկերությունում աուդիտ իրականացնելու։
 
==== Աշխատանքային փիլիսոփայությունը ====
 
===== 5 դոլարանոց աշխատավարձը =====
Ֆորդը բարեկեցության կապիտալիզմի ջատագովներից էր․ նպատակը աշխատողների կարգավիճակի բարելավումն ու մեծ շրջանառության կրճատումն էր (նրանք ունեին շատ ստորաբաժանումներ, որ տարեկան վարձում էին 300 մարդ 100հաստիքի համար)։ Արդյունավետ լինելու համար պետք է աշխատանքի ընդունվեին ու մնային միայն լավագույնները<ref>Nevins and Hill (1957) 2:508-40</ref>։
[[Պատկեր:Timehenryford.jpg|link=https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Timehenryford.jpg|մինի|[[Թայմս|Թայմս ամսագիր]], հունվարի 14, 1935 թվական]]