«Մասնակից:Ellebasi7/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
|-
| [[Իմ պայքարը]] || [[Ադոլֆ Հիտլեր]] || 1925|| Ինքնակենսագրություն|| Գիրքը համատեղում է ինքնակենսագրական տարրեր ուրվագծելով հեղինակի գաղափարները նացիոնալ-սոցիալիզմի, ռասաների, Գերմանիայի մասին։ Գիրքը արտացոլում է գաղափարներ, որոնց իրականացումը դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Հիտլերը օգտագործել է, այն ժամանակ հանրաճանաչ, «հրեական վտանգի» հիմնական թեզիսները, հրեաների համաշխարհային իշխանության մենաշնորհային գրավման մասին։ Գրքից կարելի է մանրամասնորեն իմանալ Հիտլերի մանկության մանրամասները և, թե ինչպես է ձևավորվել նրա քաղաքական հայացքները։
Արգելված գիրք է համարվում մի շարք երկրներում այդ թվում նաև Գերմանիայում<ref>[https://web.archive.org/web/20110615003622/http://www.minjust.ru/ru/activity/nko/fedspisok/ Федеральный список экстремистских материалов]. (Federal list of extremist materials), item 604. (in Russian). minjust.ru</ref>։ 1992 թվականին արգելվեց նաև Լեհաստանում<ref name="telegraph.co.uk"/>։Լեհաստանում։
|-
| [[Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է (վեպ)|Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է]] || [[Էրիխ Մարիա Ռեմարկ]] || 1929|| Պատմավեպ || Գիրքը նկարագրում է պատերազմի ընթացքում գերմանացի զինվորների ապրած չափազանց մեծ ֆիզիկական ու մտավոր սթրեսն ու այն ապրումները, որ ունենում էին զինվորներից շատերը` ռազմաճակատից տուն վերադառնալիս։ Վեպի հիմնական թեմաներից է զինվորների՝ քաղաքացիական կյանքին վերադառնալու դժվարությունները։ Ռեմարկն ասում է, որ «այս գիրքը պատմում է մի սերնդի մասին, ովքեր, եթե անգամ խուսափել են, միևնույնն է, ջախջախվել են պատերազմից»: Ավելին, կյանքի մասսայական կորուստն ու պատերազմի աննշան ձեռքբերումները խիստ հակադրված են։ Զինվորների կյանքն անարժեք է նրանց հրամանատարների համար, ովքեր հարմար տեղավորված են ռազմաճակատից հեռու և անտարբեր են այնտեղ կատարվող իրադարձությունների հանդեպ։
| [[Դեկամերոն]] || [[Ջովաննի Բոկաչչո]] || 1922||Վեպ|| Սկզբնական շրջանում գիրքը ընթերցողի կողմից չընդունվեց այնպես, ինչպես նախատեսված էր։ Սակայն 15-րդ դարում գիրքը թափանցեց նաև հասարակության այլ խավեր։ Ժամանակի ընթացքում «Դեկամերոնը» լայն տարածում գտավ և դարձավ բավականին հանրահայտ` հեղինակին պարգևելով եվրոպական ճանաչում։ Եկեղեցին քննադատեց «Դեկամերոնը» որպես անբարո և իր հեղինակությանը վնաս հասցնող ստեղծագործություն` պնդելով որ հեղինակը հրաժարվի այդ գործից։ Մինչև 1973 թվականը գիրքը արգելված է եղել [[Ավստրալիա]]յում<ref>{{cite web|url=http://blog.naa.gov.au/banned/books/decameron/ |title=Decameron |publisher=National Archives of Australia |access-date=22 May 2017}}</ref>։
|-
| [[Ուլիսես (վեպ)|Ուլիսես]] || [[ Ջեյմս Ջոյս]] || 1353 ||Վեպ ||Վեպը պատմում է մի օրվա մեջ կատարվող գործողությունների մասին։ Իրադարձությունները կատարվում են Դուբլինում։ Հեղինակը մանրամասնորեն նկարագրում է նրա փողոցներն ու շենքերը և, ինչպես ինքն է ասում՝ իր գրքով կարելի կլիներ վերականգնել Դուբլինը, եթե մի օր այն ավերեին ռմբակոծելով։ Գիրքը Մեծ Բրիտանիայում արգելված է մինչև 1936 թվականը<ref>{{cite book | last = McCourt | first = John | title = James Joyce: A Passionate Exile | page = 98 | publisher = Orion Books Ltd | year = 2000 | location = London | isbn = 0-7528-1829-5 }}</ref>։ 1937 թվականին արգելվում է նաև Ավստրիայում, իսկ հետագայում սահմանափակվում է 18 տարեկան անձանց համար<ref name="unimelb1"/>։համար։
|-
| [[Աննա Ֆրանկի օրագիրը]] || [[Աննա Ֆրանկ]] ||1947|| Օրագիր || Աննա Ֆրանկի պատմությունը ապացույցն է նացիստների կողմից կատարված վայրագությունների ու ոճրագործությունների, դա մի փաստացի ապացույց է Ադոլֆ Հիտլերի կատարած հրեական հալածանքների։ Սակայն շատ դեպքեր են գրանցվել, որ մարդիկ պնդում են, թե Աննայի օրագիրը իրական չէ։ Հոլոքոստը մերժողներից, որոնցից էր Ռոբերտ Ֆորիսոնը, պնդում էր, որ Աննա Ֆրանկի օրագիրը կեղծիք է։ Դատական ուսումնասիրություններից հետո պարզ դարձավ, որ դա կեղծիք չէ, քանի որ Աննայի գրառած ամեն բան համընկնում էր իրականությանը, դրա մի ապացույց էր նաև Աննայի ձեռագրով գրված էջերը։ Օտտո Ֆրանկն իր ցանկությամբ դստեր օրագիրը կտակել է Նիդերլանդների պատմության վավերագրության ինստիտուտին։ Ձեռագրի համար կատարված հետազոտութունները լիովին ապացուցեցին, որ «Աննա Ֆրանկի օրագիրը» վերնագրով գիրքն արդեն անցել է բոլոր փորձնական փուլերը և արժանի է հրատարակման:
|-
| [[Տարեկանի արտում՝ անդունդի եզրին]] || [[Ջերոմ Դեյվիդ Սելինջեր]] || 1951 || Վեպ || Գրքում 17-ամյա պատանի Հոլդեն Քոլֆիլդի անունից բավականին անկեղծ ձևով պատմվում է ամերիկյան իրականության և ժամանակակից հանրության բարոյագիտության ընդհանուր կանոնների չընդունման գերզգայուն ըմբռնման մասին։ Չնայած նրա, որ վեպը նախատեսված էր մեծահասակների համար, այն ուներ շատ մեծ հանրաճանաչություն, հատկապես երիտասարդության շրջաններում, և նշանակալի ազդեցություն ունեցավ 20-րդ դարի երկրորդ կեսի համաաշխարհային մշակույթի վրա։
2009 թվականին՝ հեղինակի մահից մեկ տարի առաջ, նրան դատի են տալիս, որպեսզի ԱՄՆ-ում դադարեցվի գրքի տպագրությունը<ref name="finlo rohrer"/><ref>{{cite news |last=Gross |first=Doug |date=June 3, 2009 |title=Lawsuit targets 'rip-off' of 'Catcher in the Rye' |publisher=CNN |url=http://www.cnn.com/2009/SHOWBIZ/books/06/03/salinger.catcher.lawsuit/index.html |accessdate=2009-06-03 }}</ref>։
|-
| [[Հեքլբերի Ֆիննի արկածները]] || [[Մարկ Տվեն]] ||1884|| Վեպ || Վեպի մեջ օգտագործվում է «նեգր» բառը, որը համարվում է վիրավորանք աֆրոամերիկացիների համար<ref>[http://archive.svoboda.org/programs/OTB/2001/OBT.091801.asp Радио Свобода: Марк Твен и политкорректность]</ref>։
| [[Աստվածաշունչ]] || || || Կրոնական գիրք|| Քրիստոնյաների համար առանցքային և սուրբ համարվող մի շարք կրոնական տեքստեր պարունակող գիրք։ Տրիդենտյան ժողովում որոշեց արգելել Աստվածաշունչ մատյանի ընթերցումը։ Այս ժողովին բացասաբար տրամադրված ժողովուրդը բողոքի ձայն բարձրացրեց վերոհիշյալ արգելքի դեմ, սակայն այն աննշան մեղմացումներով (կարդալու իրավունքը տրվում էր միայն հավատքի մեջ ամրացած, ինչն իհարկե խստորեն ստուգվում էր, աշխարհականներին) ձգվեց երկար ժամանակ։
|-
| [[Քենթերբերյան պատմվածքներ]] || [[Ջեֆրի Չոսեր]] || 1387|| Պատմվածք|| 1873 թվականին արգելվել է ԱՄՆ-ում, որպես անբարո, կեղտոտ և անպարկեշտ նյութեր պարունակող գիրք<ref name=b2/>։գիրք։
|-
| [[Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս]] || [[Մերի Շելլի]] || 1816|| Վեպ||Վեպը պատմում է երիտասարդ գիտնական Վիկտոր Ֆրանկենշթեյնի պատմությունը, ով ստեղծում է մի անճոռնի արարած՝ հրեշ, որն էլ իր հերթին ի վերջո հանդիսանում է Վիկտորի և նրա ընտանիքի դժբախտությունների և կործանման պատճառը։ Վեպը իր մեջ պարունակում է ինչպես գոթիկ ժանրի այնպես էլ ռոմանտիկ ժանրի մասեր, և այն կարելի է համարել գիտա-ֆանտաստիկ ժանրի առաջին նմուշներից մեկը։ Վեպը լայնածավալ ազդեցություն է թողել ինչպես գրական աշխարհում, նաև դրա շրջաններից դուրս և վեպի հիման վրա նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր։ 1955 թվականին Հարավային Աֆրիկայի դատարանը որոշեց արգելե գիրքը, քանի որ այն պարունակում է անպարկեշտ նյութեր<ref name=b2/>։
Այս գիրքը արգելված է եղել Չինաստանում, Հյուսիսային Կորեայում։
|-
| [[Ստամբուլի բիճը]] || [[Էլիֆ Շաֆաք]]|| 2006|| Վեպ|| Սա մի պատմություն է երկու ընտանիքների մասին՝ թուրք և ամերիկահայ, նրանց իրար հետ կապող գաղտնիքների մասին, որոնք առաջացել են հայրենի երկրում կատարված պատմական դաժանությունների հետևանքով<ref name="hayeli">[http://hayeli.am/article/315286 «Ստամբուլի ընկեցիկը» գիրքը հանձնվեց հայ ընթերցողի դատին /ֆոտո, վիդեո/]</ref>։ Վեպի հրատարակումից հետո Էլիֆ Շաֆակին մեղադրանք է առաջադրվել 301 հոդվածով՝ ազգային ինքնությունը վիրավորելու մասին։ Ազգայնականների հետապնդումներից խուսափելու համար 42-ամյա թրքուհին ներկայումս ապրում է [[Լոնդոն]]ում<ref name="aravot"/>:
|-
|}
2540

edits