«Յամակասի։ Նոր սամուրայներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ք
No edit summary
Տող 6.
Յոթ երիտասարդ պարկուրիստներ («երաժիշտ», «պարող», «հռթիռ», «սարդ», «պուշոկ», «բեյսբոլ» և «ցուլ» մականուններով) Յամակասիներ՝ երիտասարդության կուռքերն են։ Նրանց տեսնելով շատերը փորձում են կրկնօրինակել։ Բայց Յամակասիյի երկրպագուներից մեկի՝ Ջամելի հետ, դժբախտ պատահար է կատարվում: Պարկուրիստի հնարքներից մեկը կրկնելու փորձի ժամանակ տղան վնասվում է: Նա ընկնում է հիվանդանոց, և նրան հարկավոր է լինում սրտի փոխպատվաստում, իսկ եթե սրտի փոխպատվաստում չկատարվի ապա տղան կմահանա։ Սրտի փոխպատվաստման համար կար միայն մեկ հնարավորություն, բայց դա անօրինական էր և պահանջում էր հսկայական գումար, որը Ջամելի ընտանիքը չուներ։
Դրանից հետո Ջամելի մայրը փորձում է ինքնասպանություն գործել, բայց Յամակասին տեսնում և կարողանում է փրկել նրան: Միևնույն ժամանակ նրանք տեղեկանում են Ջամելի վնասվածքի մասին։ Պարկուրիստները գալիս են բժշկի մոտ, պարզում են գումարի չափը և խոստանում վճարել այն ճիշտ ժամանակին: Ստացվում է, որ բժիշկը գործում է միջնորդների միջոցով: Միևնույն ժամանակ Յամակասիից մեկը գողանում է այդ միջնորդների հասցեները: Պարկուրիստները որոշում են կազմակերպել այդ միջնորդների թալանը, վաճառել գողացված ապրանքները և գումարը բերել բժշկին: Յամակասիի առաջին վեց թալանը բաժանված էր թիմերի, իսկ յոթերորդ թալանի ժամանակ նրանք պետք է միավորվեին: Յոթերորդ կողոպուտի նպատակը առողջապահության նախարարի տեղակալն էր: Յամակասին ներխուժում է տուն, զինաթափ է անում պահակներին և սկսում հավաքել իրերը։ Այդ ժամանակ պարզվում է, որ տունը շրջափակված է ոստիկանության կողմից։ Նրանք բարձրանում են տան տանիքը, ապա իրենց թալանած բոլոր իրերը լցնում են մի պայուսակի մեջ։ Նրանց մի ընկերը սպասում էր ներքևում և ստանալով պայուսակը անմիջապես հեռանում է տարածքից։ Մինչ ոստիկանների հասնելը նրանք տանիքում հորինում են մի պատմություն, որպեսզի պատմեն քրեակատարողական բաժնում։ Նրանք ձերբակալվում են և պատմելով պատմությունը նրանց հավատում է ոստիկաններից մեկը՝ Օսմինը և նրանց բաց են թողնում։ Նրանք գումարը տանում են և տալիս բժշկին։ Բժիշկը նոր սիրտ է դնում Ջամելին և Ջամելը առողջանում է։
 
== Դերերում ==
 
* [[Չաու Բել Դին]] — ''«Բեյսբոլ»''
* [[Բիլյամս Բելլ]] — ''«Սարդ»''
* [[Մալիկ Դիուֆ]] — ''«Պուշոկ»''
* [[Յան Նոտրա]] — ''«Երաժիշտ»''
* [[Գիլեն Հ’Գուբա Բոյեկե]] — ''«Հռթիռ»''
* [[Շառլ Պեռեռ]] — ''«Ցուլ»''
* [[Լորան Պեմոնտեզի]] — ''«Պարող»''