«Յամակասի։ Նոր սամուրայներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
 
Յոթ երիտասարդ պարկուրիստներ («երաժիշտ», «պարող», «հռթիռ», «սարդ», «պուշոկ», «բեյսբոլ» և «ցուլ» մականուններով) Յամակասիներ՝ երիտասարդության կուռքերն են։ Նրանց տեսնելով շատերը փորձում են կրկնօրինակել։ Բայց Յամակասիյի երկրպագուներից մեկի՝ Ջամելի հետ, դժբախտ պատահար է կատարվում: Պարկուրիստի հնարքներից մեկը կրկնելու փորձի ժամանակ տղան վնասվում է: Նա ընկնում է հիվանդանոց, և նրան հարկավոր է լինում սրտի փոխպատվաստում, իսկ եթե սրտի փոխպատվաստում չկատարվի ապա տղան կմահանա։ Սրտի փոխպատվաստման համար կար միայն մեկ հնարավորություն, բայց դա անօրինական էր և պահանջում էր հսկայական գումար, որը Ջամելի ընտանիքը չուներ։
Դրանից հետո Ջամելի մայրը փորձում է ինքնասպանություն գործել, բայց Յամակասին տեսնում և կարողանում է փրկել նրան: Միևնույն ժամանակ նրանք տեղեկանում են Ջամելի վնասվածքի մասին։ Պարկուրիստները գալիս են բժշկի մոտ, պարզում են գումարի չափը և խոստանում վճարել այն ճիշտ ժամանակին: Ստացվում է, որ բժիշկը գործում է միջնորդների միջոցով: Միևնույն ժամանակ Յամակասիից մեկը գողանում է այդ միջնորդների հասցեները: Պարկուրիստները որոշում են կազմակերպել այդ միջնորդների թալանը, վաճառել գողացված ապրանքները և գումարը բերել բժշկին: Յամակասիի առաջին վեց թալանը բաժանված էր թիմերի, իսկ յոթերորդ թալանի ժամանակ նրանք պետք է միավորվեին: Յոթերորդ կողոպուտի նպատակը առողջապահության նախարարի տեղակալն էր: Յամակասին ներխուժում են տուն, զինաթափ են անում պահակներին և սկսում հավաքել իրերը։ Այդ ժամանակ պարզվում է, որ տունը շրջափակված է ոստիկանության կողմից։