«Դիցաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
'''Դիցաբանություն''', հոգևոր մշակույթի մաս, որի մեջ արտացոլված են նախնադարյան համայնական հասարակարգի մարդու աշխարհայացքը, նրա երևակայական պատկերացումները բնության ու հասարակության մասին և, գիտություն, որ ուսումնասիրում է դիցաբանական առասպելների էությունը, դրանց ծագման ու զարգացման օրինաչափությունները։ Որպես հոգևոր մշակույթի մաս և աշխարհը իմաստավորելու ու բացատրելու նախափիլիսոփայական մտածելակերպ՝ դիցաբանությունը ձևավորվել է մարդկային գիտակցության զարգացման այն աստիճանում, երբ դեռևս միմյանցից սահմանազատված չեն եղել գիտելիքը, հավատն ու երևակայությունը, երբ նույնացվել են իրականն ու իդեալականը։ Չկարողանալով բացատրել բնական ու հասարակական երևույթները՝ նախամարդը մտացածին կապեր է վերագրել իրականությանը, տոհմային հարաբերություններով և մարդկային հատկանիշներով փորձել է բացատրել նաև «ոչ-ես»-ը, ստեղծել է զանազան ոգիների, կենդանակերպ Էակների, դյուցազունների և աստվածների hամակարգը։ Այս կամ այն բնագավառի երևույթների ընդհանրացված գաղափարը արաաևայավևլ է որևէ կատարյալ «մարդ էակի» աստծո, դիցուհու (աստվածուհու) կերպարում։ Այսպես, հունական [[Պոսեյդոն]]ը խորհրդանշել է ծովը և դրան առնչվող երևույթների բնորոշ հատկանիշները, հայկականում Արան՝ մեռնող ու հարություն առնող բնության, գարնան ու զարթոնքի գաղափարը ևն։ Ստեղծվել են դիցաբանական առասպելներ բնության մշտափոփոխ երևույթների, աշխարհի, երկնային մարմինների, մարդու և կենդանիների ծագման, պատմական այս կամ այն իրադարձության մասին։ Երբեմն աստվածացվել են նաև որևէ ցեղի կամ ժողովրդի կյանքում կարևոր դեր խաղացած պատմական անձնավորությունները, իսկ որոշ աստվածներ ձեռք են բերել պատմական անձնավորության գծեր։
 
 
Դիցաբանություն վերաբերում է մարդկանց խնբերի հավաքական [[առասպել]]ներին <ref>''Oxford English Dictionary'', {{nowrap|3rd ed.}} կամ նմանատիպ առասպելերի ուսումնասիրությանը ''n.'' Oxford University Press (Oxford), 2003.</ref> {{lang-en|or to the study of such myths}}.{{sfn|Kirk|1973|p=8}}։
[[Ֆոլկլոր|Ֆոլկլոր ժանրը]] յուրաքանչյուր [[Մշակույթ|մշակույթի]] առանձնահատկությունն է։ Առասպելների համար բազմաթիվ աղբյուրներ են առաջարկվել, սկսած բնության անձնավրումից կամ [[բնության երևույթների անձնավորում]]ից մինչև ճշմարիտ կամ հիպերբոլիկ պատմություններ՝ [[Էվգեմերիզմ|պատմական իրադարձություններ]]ի վերաբերյալ գոյություն ունեցող ծիսակատարությունների մեկնաբանությաբ։ Մշակույթի կոլեկտիվ դիցաբանությունը օգնում է պատկանելություն հաղորդել ընդհանուր և հոգևոր փորձին, վարքի մոդելներին և [[Մանկավարժություն|բարոյական ու գործնական դասերին]]։
 
Առասպելի ուսումնասիրությունը սկսել է դեռ հնուց։ [[Էվգեմերոս]]ի, [[Պլատոն]]ի, Սալուստիուսի առասպելների դասային մրցակցությունը մշակվել է նեոպլատոնականների կողմից, իսկ ավելի ուշ վերածնվել է [[Վերածնունդ|Ռենեսանսի]] դարաշրջանի առասպելներով։
 
19–րդ դարի համեմատական դիցաբանությունը առասպելը վերաձևակերպել է որպես [[Գիտություն|գիտության]] պարզունակ և անհաջող այլըտրանք (Էդվարդ Բըրնեթ Թեյլոր), «լեզվի հիվանդություն» ([[Մաքս Մյուլլեր|Մյուլլեր]]) կամ մոգական ծիսակատարության սխալ մեկնաբանություն ([[Ջեյմս Ջորջ Ֆրեզեր]])։
 
Վերջերջին ժամանակներում հայտնի մոտեցումները առասպելները դիտարկում են ոչ թե որպես պատմական ոչ սստույգ գնահատական, այլ որպես [[Հոգեբանություն|հոգեբանական]], մշակութային կամ հասարակական ճշմարտության դրսևորում։
 
== Դիցաբանության ձևավորումը ==