«Աշելյան մշակույթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Աշելյան մշակույթ,''' - ստորին պալեոլիթի մշակույթ, որը տարածված է եղել ժամանակակից Սենտ-Աշել քաղաքի տարածքում։ Այստեղ առաջին անգամ քարե գործիքներ են գտնվել։ Հանդիսանալով ստորին պալեոլիթի շելյան վալլի անմիջական շարունակությունն ու զարգացումը, եւ ժամանակագրական տեսակետից համապատասխանելով մինգելյան։ Սառցակալման ու մինղելռիսյան միջսառցային ժամանակաշրջանին, աշելյան մշակույթը մի նոր, ավելի բարձր աստիճան էր մեր նախնիների պատմության մեջ։ Սատանի-դարի, Արեգունի բլրի, Հարավային բլրի։ Հրաղդան գետի միջին հոսանքում, Արղնոլ դարավանդի ճատկերանի, Աշիրաբադի, Նռնունիսի (Նուռնոլս), Լուս ավանի։ Ջրաբերի եւ այլ վայրերի ստորին պալեոլիթյան կայանները, որոնք արտակարգ հարուստ էին վանակատ ի արտազեղումներով, տվել են համեմատաբար զարգացած ու բազմապիսի քարե գործիքների բնորոշ ժողովածուներ։ Վերոհիշյալ բոլոր կայաններում գործիքների շելյան տիպերին փոխարինելու են գալիս ավելի հմտորեն, խնամքով պատրաստված եւ զգալիորեն կատարելագործված գործիքներ։ Աշխատանքի հիմնական գործիքը մնում է ձեռքի հատիչը, որը, սակայն, փոքրանում է, ստանում բարակ (անհետացած) կրունկ, ճշգրիտ նշաձեւ, ձվածիր, սկավառա կաձեւ կամ եռանկյունի ուրվագիծ, բեկոտման [[տեխնիկա]]յով մշակված հարթ մակերես։ Նրա կտրող պրոֆիլային կողերն, արդեն ոչ թե զիգզագաձեւ են, այլ ուղիղ եւ սուր։ Մանրակրկիտ ու նուրբ մշակման շնորհիվ աշելյան հատիչը ստանում է նաեւ կտրելու հատկություն։ Այս բոլոր հանգամանքները վկայում են գործիքներ պատրաստելու տեխնիկայի զգալի առաջընթացի, վանակատի, կայծքարի հատկություններին խորամուխ լինելու։ վարպետի ձեռքի առավել հմտության մասին։ Ճեււքի հատիչը ստորին պալեոլիթի ա մենաբնորոշ ու տի պական գործիքն է, որն առանձնապես լայն տարածում է ստանում աշելյան շրջանում։
[[Պատկեր:Bifaz de Atapuerca (TG10).jpg|մինի|Ստորին Հին Քարի դարի շրջանի գործիք]]
Աշելյան հատիչներին զուգընթաց կատարելագործվում են նաեւնաև ցլեպներից ու մանր կտորներից պատրաստված, այսպես կոչված, կլեկտոնյան եւև լեւալուայանլելալուայան տիպն ունեցող գործիքները, սրածայրը, քերիչը, քերթիչը, կտրող դանակը, գայլիկոնը, սկավառակաձեւ գործիքները, որոնք օգտագործվել են կենցաղում, փայտի ու մորթոլ մշակման համար։ Ձեռքի հատիչից սրանք տարբերվում են պարզ մշակությամբ։
 
Աշելյան գործիքները, բացի վանակատից, պատրաստված են նաեւ դիաբազից եւ դացիտից։ Դրանց վրա, հատկապես բանող եզրերում, կատարված է նաեւնաև հետագա լրացուցիչ մշակում (հարդարում)։ Ուշ աշելյան շրջանում հանդիպում են շատ խնամքով մշակված գործիքներ, որոնք ունեն ուղիղ, ճշգրիտ ուրվագծեր
 
== Աղբյուրներ ==