«Ենթակայական դերբայ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Հետ է շրջվում 5657138 խմբագրումը, որի հեղինակն է՝ 5.77.161.254 (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
Տող 1.
'''[[Ենթակայական]] դերբայ''', անկախ [[դերբայ]]ներից մեկը, որ ցույց է տալիս գործող կամ եղող լինելը՝ որպես առարկայի հատկանիշ։ Ենթկայական դերբայն արտահայտում է առարկան բնութագրող անավարտ կերպավիճակային հատկանիշով պրոցեսայնություն (ընթացքայնություն, գործողություն)։
 
Ենթակայական դերբայն ունի ''-ող'' վերջավորությունը, որ ավելանում է ''Ե'' խոնարհման [[բայ]]երի առաջին կամ անկատարի (օրինակ՝ ''գրել-գրող,ծխող;խմող;քուն## վայ կներեք շարունակենք մշակել - մշակող, հասնել - հասնող'' և այլն), և ''Ա'' խոնարհման բայերի երկրորդ կամ կատարյալի հիմքին (օրինակ՝ ''հավատալ - հավատացող, հեռանալ - հեռացող, մոտենալ - մոտեցող'' և այլն)։
 
Ենթակայական դերբայը բնորոշ է հայերենի բոլոր փուլերին ([[գրաբար]], [[միջին հայերեն]], [[բարբառ]]ներ, [[արևմտահայերեն|արևմտահայ]] և [[արևելահայերեն|արևելահայ]] գրական լեզուներ)։ Հայ քերականության մեջ նախկինում այն ընդունվել է որպես ընդունելության երեք ձևերից մեկը և կոչվել է ''ընդունելության ներկա'', ապա և՝ ''ներկա դերբայ''։ ''Ենթակայական'' անունը տվել է [[Մ. Աբեղյան]]ը<ref>[[Հրանտ Պետրոսյան|Հ. Պետրոսյան]], Հայերենագիտական բառարան, [[Երևան]], 1987, էջ 200:</ref>։
Տող 13.
*[[Խնդիրներ]] - '''Հաղթողին''' ''փեսի թախտի մոտ բերին։ Բոլորը նայում են'' '''խոսողին'''։ '''Հաղթողով''' ''հպարտանում են բոլորը։''
 
Եթե [[անորոշ դերբայ]]ը գործողության անվան կարգ է, ապա ենթակայական դերբայը գործողի անվան կարգ է։ Սակայն ենթակայական դերբայը գործողի անվան նշանակություն արտահայտող մյուս բոլոր բառախմբերից տարբերվում է քերականորեն. ենթակայական դերբային՝ որպես բայաձևի, հատուկ է բայասեռի քերականական կարգը, որ գործողի անվան նշանակություն արտահայտող [[գոյական]]ներին ու [[ածական]]ներին հատուկ չէ։ Օրինակ՝ ''փրկիչ'' և ''փրկող'' բառերը բառիմաստային մեծ տարբերություն չունեն, բայց դրանք քերականորեն տարբեր են, որովհետև առաջինը չի կարող կապակցվել [[ուղիղ խնդիր|ուղիղ խնդրի]] հետ, իսկ երկրորդը կարող է (օրինակ՝ ''Իմ փրկիչը դու ես։ Ինձ փրկողը դու ես։'')։ Այսպիսով՝ ենթակայական դերբայի մեջ կա երկու գաղափար՝ գործողության գաղափար և առարկայի գաղափար։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}