«Կատալոնիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Catalunya is a Nation.jpg| thumb | right | 300px | 2006 թվականի փետրվարի 1-ին ընդունված հրովարտակ։ Կազմակերպիչները «Ընտրության իրավունքի համար պլատֆորմ» կազմակերպության անդամներն էին։ Նրանք առաջնորդվում էին հետևյալ կարգախոսով․«Մենք անկախ ժողովուրդ ենք և ունենք մեր ճակատագիրը ինքնուրույն որոշելու իրավունք»։]]
 
'''Կատալոնիզմ''', '''կատալոնական ազգայնական շարժում''' կամ '''կատալոնական ազգայնականություն''' ({{lang-ca|catalanisme}}) , սոցիալական, մշակութային և քաղաքական շարժում այսպես կոչված կատալոնական հողերի ազատագրման համար, ինչպես նաև քաղաքական, լեզվական և մշակութային ինքնուրույնության պահպանման համար։ Խոսքը վերաբերում է այն տարածքներին, որտեղ կատալոներենով խոսող մեծաթիվ բնակչություն է առկա։առկա<ref>[http://www.gencat.net/catalunya/eng/historia/historia7.htm О «каталонизме» на сайте Женералитата Каталонии].{{ref-ca}}</ref><ref>[http://apuntes.rincondelvago.com/historia-del-catalanisme.html История «каталонизма»].{{ref-ca}}</ref>:
 
[[Ժուան Ֆուստեն]] ({{lang-ca|Joan Fuster}})՝ վալենսիացի հայտնի գրողներից մեկը, մի անգամ ասել է «կատալոնական ազգայնականության գոյության պատճառներից մեկը իսպանական [[Ազգայնականություն|ազգայնականության]] առկայությունն է»<ref>[http://ca.wikiquote.org/wiki/Joan_Fuster В «Wikiquotes»].{{ref-ca}}</ref>։ Այս շարժման առաջացման հիմնական պատճառ դարձավ այն, որ 1700-ական թվականներին, երբ [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզու]] արևելյան մասը կամ Հյուսիսային Կատալոնիան անցան [[Ֆրանսիա|Ֆրանսիային]]՝ համաձայն Պիրենեյան դաշնագրի, և այդտեղ արգելվեց կատալոներենի կիրառությունը։ Պատճառներից մյուսը 1714 թվականին [[Ֆիլիպ 5-րդ|Ֆիլիպ 5-րդի]] կողմից ընդունված դեկրետն էր, որը ոտնահարում էր կատալոնցիների ավանդական իրավունքները։ Կատալոներենի, ազգային մշակույթի, ինչպես նաև քաղաքական ինստիտուտների նկատմամբ ճնշումներ և բռնություններ շարունակավեցին հետագայում՝ 19-րդ և 20-րդ դարերում, հատկապես դիկտատորներ [[Միգել Պրիմո դե Ռիվեր]]<nowiki/>ի և [[Ֆրանցիսկո Ֆրանկո|Ֆրանսիսկո Ֆրանկոյի]] կառավարման տարիներին։
Տող 22.
[[Պատկեր:Nova planta Catalunya 1.jpg|right | thumb | 200px |''Նուևա-Պլանտայի դեկրետ 1705—1716 թվականներ'']]
 
Կատալոնացիների ազգայնական շարժումը, որը առկա է մինչև օրս, միտված էր կատալոնական նախկին ինքնուրույնության վերականգնմանը։ Սա հատկապես արդիական դարձավ Նուևա-Պլանտայի 3 դեկրետների ընդունումից հետո․ 1707 թվականի հունիսի 29-ի դեկրետը վերաբերում էր Վալենսիայի և Արագոնին, 1715 թվականի նոյեմբերի 28-ի դեկրետը [[Մալյորկա|Մալյորկայի]] և [[Պիտիուսյան կղզիներ|Պիտիուսկյան կղզիներ]]<nowiki/>ին էր վերաբերում, իսկ 3-րդ դեկրետը՝ 1716 թվականի հունվարի 16-ին ընդունված, վերաբերում էր Կատալոնիային՝ Կատալոնիայի իշխանությանը։
 
Այս փաստաթղթերը ստորագրվել են Իսպանիայի ժառանգության համար մղված պատերազմների ավարտից անմիջապես հետո։ Դրանից հետո Ֆիլիպ 5-րդը գլխավորեց իսպանական զորքերը և 1714 թվականի սեպտեմբերի 11-ին գրավեց Բարսելոնան, իսկ դրանից հետո 1715 թվականի հուլիսի 11-ին Ֆիլիպի զորքերը գրավեցին նաև վերջին խոշոր քաղաքը՝ Մալյորկա կղզու կենտրոն [[Պալմա դե Մալյորկա|Պալմա]] քաղաքը։ Զրկանքների ենթարկվեցին հատկապես այն քաղաքները և շրջանները, որոնք ցանկանում էին Իսպանիայի թագավորական գահին տեսնել Կարլ 6-րդ Գաբսբուրգին, իսկ մյուս շրջանները, օրինակ Նավարայի ինքնավար մարզը և Բասկերի երկիրը, որոնք հավատարմության երդում էին տվել Ֆիլիպ 5-րդին պահպանեցին իրենց ինքնուրույնության մի որոշակի մասը։ Ժամանակի ընթացքում Ֆիլիպը երկիրը դարձրեց կենտրոնացված։ Բոլոր շրջանները ընդունում էին [[Մադրիդ|Մադրիդի]] գերակայությունը իրենց նկատմամբ։ Եվ ժամանակի ընթացքում՝ մինչև 19-րդ դարը վերոնշյալ բոլոր շրջանները կորցրեցին իրենց ինքնավարությունը և դարձան սովորական վարչական միավորներ։
 
Նուևա-Պլանտայի դեկրետների շնորհիվ վերացան տարբեր շրջաններում գոյություն ունեցող տեղական քաղաքական ենթակառուցվածքները, որոնցով տվյալ շրջանները տարբերում էին Կաստիլիայից։ Թագավորական կենտրոնական իշխանության ընդհանուր ինքնավարության և տեղական մարմինների ինքնորոշման փաստացի իրավունքը փոխարինվեց Ֆրանսիայից ներմուծված նոր կառավարման համակարգով։ Ֆրանսիական մոդելի կիրառությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ հենց ֆրանսիական ծագում ունեին Իսպանական գահի տիրակալներներ [[Բուրբոններ]]<nowiki/>ը։ Կատալոնիայում և Վալենսիայում ցրվեցին տեղական խորհրդարանները ({{lang-ca|les Corts}}, «Կորթս»), [[Բալեարյան կղզիներ]]<nowiki/>ում ազատ արձակվեցին Մեծ և Գլխավոր ռադուները({{lang-ca|Gran i General Consell}}), որոնք իրականացնում էին օրենդիր մարմնի գործառույթներ։ Եկեղեցիները կատարում էին ոչ միայն իրենց առջև դրված խնդիրները, այլև շատ հաճախ միջամտում էին քաղաքական գործերին։ 1730 թվականին Մալյորկայի արքեպիսկոպոսը հրամայեց նորից գրի առնել բոլոր ծխական մատյանները և փոխել գրանցումները․ իր կատալոնացի ծխականների անունները փոխեց դրեց կաստիլյան անուններ։ Կատալոնալեզու շրջանները այլևս չէին կարող իրականացնել իրենց Ֆինանսական, ֆիսկալ, իրավական իրավունքները։ Արգելվեց սեփական դրամական միավորի գործածությունը։
 
Կատալոնալեզու շրջանները շուտով բաժանվեցին պրովինցիաների, որոնց կառավարումը իրականացնում էին Մադրիդից նշանակված նահանգապետերը ({{lang-ca|Capità General}}), իսկ տնտեսական և ֆինանսական հարցերի լուծման համար ստեղծվեցին հատուկ տեղական մարմիններ, որոնց ղեկավարում էին ինտենդենտները ({{lang-ca|intendències provincials}})։ Մադրիդում այդժամ ստեղծվեցին պետական քարտուղարություններ ({{lang-ca|secretaries d'Estat}}), որոնք հետագայում սկսեցին կոչվել նաև նախարարություններ։ Թագավորին կից ստեղծվեց ''Կաստիլիայի խորհուրդը'' ({{lang-es | Consejo de Castilla}}), որտեղ նախկին Արագոնյան թագավորությունը ուներ ավելի քիչ թվով պատգամավորներ, քան [[Նավառա (ինքնավար համայնք)|Նավարա]]<nowiki/>յի ինքնավար մարզը, [[Գալիսիա]]<nowiki/>ն կամ [[Աստուրիա|Աստուրիան]]։ Ստեղծվեց նաև Իսպանիայի խորհրդարանը, որը լուրջ դեր չէր խաղում կենտրոնացված իսպանական թագավորության կազմում։
 
1711 թվականի ապրիլի 13-ին թագավորի հրամանի համաձայն վերականգնվեց Արագոնիայի թագավորությունը, բայց այս փոփոխությունները չէին վերաբերում կատալոնալեզու շրջաններին և նրանք փոփոխությունների չենթարկվեցին։
 
Հյուսիսային Կատալոնիայում կամ Արևելյան Պիրենեյներում տեղացիների իրավունքները սկսեցին ոտնահարվել 1659 թվականից, երբ նոյեմբերի 7-ին Իսպանիայի և Ֆրանսիայի միջև ստորագրվեց հաշտության պայմանագիր, որի համաձայն մի քանի կատալոնական շրջաններ՝ [[Ռոսսելիո]], [[Բալյասպի]], Կունֆլեն, Կապս և Ալթա-Սարդանի, անցան Ֆրանսիայի տիրապետության տակ։ Հետաքրքիրն այն է , որ Իսպանիայի թագավորը սրա մասին չէր տեղեկացրել կատալոնական իշխանություններին։ Իսկ արդեն 1703 թվականից սկսած Ֆրանսիայի տիրապետության տակ անցած շրջաններում արգելվեցին նշել կատալոնական տոները և արարողությունները, իրենց ուժը կորցրեցին բոլոր քաղաքական ինստիտուտները․ չնայած այն հանգամանքին, որ պայմանագրում նշված էր, որ կատալոնացիները պահպանելու են իրենց առկա իրավիճակը։ 1700 թվականի ապրիլի 2-ին Ֆրանսիայի թագավոր [[Լուի Արև արքա|Լյուդովիկ 14-րդ]]<nowiki/>ը իր հրամանագրով ստիպեց, որ բոլոր պաշտոնական փաստաթղթերը լինեն միայն ֆրանսերենով։
 
Չնայած բոլոր բռնաճնշումներին, որոնք կիրառվում էին իսպանական և ֆրանսիական կենտրոնական իշխանությունների կողմից, գումարած նաև այն հանգամանքը, որ կատալոնացիները չունեին քաղաքական և վարչական կառույցներ, այնուամենայնիվ նրանք պահպանեցին իրենց ազգային ինքնագիտակցությունը և պայքար սկսեցին սեփական իրավունքների վերականգնման համար։ 1734 թվականի ֆրանսերեն թագմանությամբ լույս տեսավ ''Ելք քնածների համար'' ({{lang-ca | Via fora els adormits}}) քաղաքական ստեղծագործությունը, որտեղ կոչ էին անում եվրոպական երկրներին օգնել սեփական պետության ստեղծման դժվարին գործում ({{lang-ca | domini català que amb utilitat de l'Europa pot reviure}})։ Նրանք ցանկանում էին կամ ստեղծել ազատ կատալոնական հանրապետություն, կամ էլ վերականգնել Արագոնյան թագավորությունը։