«Ատլասյան արջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 34.
 
== Անհետացում ==
Ատլասյան արջերի անհետացումը մասամբ կապված է մ․թ․ա․ 2-րդ դարում Հռոմեական կայսրության կողմից Հյուսիսային Աֆրիկայի գրավման հետ։ Տիրապետելով Հյուսիսային Աֆրիկայի տարածքին՝ հռոմեացիները սպորտային խաղերի և ծիսակատարությունների համար որսում են բազում վայրի կենդանիներ։ Դեռևս հին աշխարհում դարեր շարունակ ատլասյան արջերը դարձել են որսագողության զոհ։ Հաճախ այս կենդանիներն արենաներում օգտագործվում էին գլադիատորների, առյուծների, վագրերի և այլ գիշատիչների դեմ կռվելու համար։ Նրանք դաժանորեն էին վերաբերվում կենդանիներին՝ նրանց մեջ ագրեսիա սերմանելու համար անգամ թողնելով սոված։ Այսպիսով՝ հռոմեական գերիշխանության տարիներին բազում ատլասյա արջեր ևս որսացվել են սպորտային խաղերի և զվարճանքների համար։
 
Ժամանակակից հրազենների մշակումից հետո սկսվում է կրիտիկական սպառնալիքի տակ գտնված տեսակի զանգվածային ոչնչացումների նոր շրջափուլ։ Հարյուրավոր առանձնյակներ դառնում են որսորդների զոհ, իսկ չափահաս տեսակների որսը հանգեցնում է վերարտադրողականության մակարդակի անկման։ Ատլասյան արջերը վերանում են 19-րդ դարի վերջին։ Հայտնի է, որ 1870 թվականին Մարոկկոյի հյուսիսում գտնվող Թետուանի լեռներում որսորդի կողմից սպանվել է վերջին ատլասյան արջը։ Մարդկային գործունեության ներգործությունը հսկայական դեր է խաղացել ատլասյան արջերի ոչնչացման գործում։
 
== Ծանոթագրություններ ==