«Ատլասյան արջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 20.
}}
'''Ատլասյան արջ''' կամ '''Աֆրիկյան գորշ արջ''' ({{lang-lat|Ursus arctos crowtheri}}), [[Գորշ արջ|գորշ արջերի]] անհետացած տեսակ, որը տարածված է եղել [[Հյուսիսային Աֆրիկա|Հյուսիսային Աֆրիկայում]]։ Հնագույն ժամանակներում այս արջերն իրենց «բնական ակնոցների» պատճառով [[Աֆրիկա|Աֆրիկայից]] տեղափոխվել են [[Իսպանիա]], որտեղ և տեսակը սկսել է հայտնի դառնալ որպես կանտաբրիական գորշ արջ։
 
== Տարածվածություն և նկարագրություն ==
Ատլասյան գորշ արջը ժամանակակից աշխարհում մեզ հայտնի միակ արջի տեսակն է, որի հայրենի բնաշխարհն Աֆրիկան է։ Գորշ արջի այս տեսակները ժամանակին տարածված են եղել Ատլասի լեռներում և հարակից տարածքներում՝ Մարոկկո և Լիբիա պետությունների տարածքում։ Ներկայումս այս գիշատիչներն ի սպառ վերացել են։ Ատլասյան արջերն ունեցել են մորթու սև գունավորում, իսկ դնչի տակ՝ սպիտակ նշան։ Ստորին վերջույթների մազածածկույթ եղել է կարմիր երանգով ծիրանագույն։
 
Դունչը և ճանկերը եղել են շատ ավելի կարճ, քան ամերիկյան սև արջինը, թեև ատլասյան արջերն ի համեմատություն արևմտյան այս արջերի, ունեցել են համեմատաբար ավելի հաստ մորթածածկ։ Որոշ փորձագիտական հետազոտություններ ցույց են տվել, որ այս տեսակի ներկայացուցիչների մարմնի ընդհանուր երկարությունը կազմել է շուրջ 9 մետր, իսկ մարմնի կշիռը՝ ավելի քան 450 կգ։ Ըստ երևույթի, վերջիններս սնվել են արմատներով, կաղնով և ընկույզով։ Այպիսով՝ գիտական փաստարկներն ասում են, որ ատլասյան արջերը եղել են բուսակեր, սակայն հաշվի առնելով այս տեսակի և ժամանակակից արջերի գենետիկական ընդհանրությունները՝ ենթադրվում է, որ վերջիններս երբեմն սնվել են նաև մսով։
 
== Ծանոթագրություններ ==