«Անդրանիկ Օզանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակ՝ 2017 source edit
No edit summary
Տող 24.
}}
 
'''Անդրանիկ Թորոսի Օզանյան''' ([[փետրվարի 25]], [[1865]] - [[օգոստոսի 31]], [[1927]]), նաև հայտնի որպես '''Զորավար Անդրանիկ''', '''Անդրանիկ Փաշա''', [[հայ]] զորահրամանատար, պետական գործիչ, [[ֆիդայապետ]] ([[հայդուկապետ]]), նախկին [[ՀՅԴ|դաշնակցական]]։ Առանձնակի դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում։ Մասնակցել է իր հայրենի երկրի բնակավայրերի պաշտպանությանը։ Անդրանիկն առաջին անգամ անցնում է [[Սասուն]], բայց 1896 թ. մեկնում է արտասահման։ 1897 թ. [[Վազգեն Տերոյան]]ի խմբի կազմում Անդրանիկը երկրորդ անգամ է մտնում Արևմտյան Հայաստան, ուր մնում է մինչև 1904 թվականին։ 1912-1913 [[Գարեգին Նժդեհ]]ի հետետ միասին Անդրանիկի գլխավորությամբ հայ կամավորներից կազմակերպվում է վաշտ, որը մտնում է բուլղարական բանակի աշխարհազորի կազմում և մարտնչում Օսմանյան կայսրության բանակի դեմ։ Բուլղարական հրամանատարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մասնակցությունը Առաջին [[Բալկանյան պատերազմ]]ին։
 
== Կենսագրություն ==
Տող 59.
Անդրանիկը վիթխարի դեր խաղաց [[Զանգեզուրի ինքնապաշտպանություն|Զանգեզուրի պաշտպանությունում]]։ Մարտերի ընթացքում թուրքական զորքերի մինչև 40 տոկոսը ուղղվեց Զանգեզուր՝ Անդրանիկի դեմ։ Երբ նորակազմ կովկասյան հանրապետությունների ղեկավարները, դեռևս 1918 թվականի հունվարին դիմեցին թուրքական կառավարությանը՝ պատրաստակամություն հայտնելով նստել բանակցությունների սեղանի շուրջ, ի պատասխան լսեցին, որ Թուրքիային իրենց կարծիքը չի հետաքրքրում, նրան հուզում է միայն այն, թե այդ առիթով ինչ է մտածում զորավար Անդրանիկը, ինչը լիովին տրամաբանական էր, քանզի հենց Անդրանիկի զորքերն էին մնում թուրքերի կողմից Կովկասի գրավման հիմնական խոչընդոտը։ Բախվելով Անտանտի դաշնակիցների, Հայաստանի հանրապետության որոշ ղեկավարների և բոլշևիկների դավաճանությանը, զորավարը ստիպված եղավ հեռանալ արտասահման։ Ճանապարհին, երբ նա անցնում էր Թիֆլիսով, ասաց. {{Քաղվածք|Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում։}}Այդ ծառայությունն Անդրանիկը շարունակեց նաև տարագրության մեջ։ 1919 թվականի դեկտեմբերին [[Վաշինգտոն Փոստ|«Վաշինգտոն Փոստ»]] ամերիկյան թերթը գրում էր. «Զորավար Անդրանիկը կանգնած է հայկական հերոսականության գագաթին։ Հայերն ամենուր նրան ցնծությամբ են դիմավորում։ Նրանք մեծ ուշադրությամբ ու հիացմունքով են ունկնդրում նրա յուրաքանչյուր խոսքը։ Իսկ նա՝ այդ զինվորը, որը ցարական Ռուսաստանի կործանումից հետո անհավասար մարտեր էր վարում թուրքական բանակի դեմ, ունի ասելիք։ Այժմ նրա խոսքերը նույնքան հատու են, որքան՝ նրա սուրը»։
 
[[1921]] թվականին՝ Զորավար Անդրանիկը ցանկացավ մտնել [[Կիլիկիա]], այնտեղի հայերի ինքնապաշտպանությունը իր վրա վերցնելու,և [[Քեմալականություն|Քեմալական Թուրքիայի]] դեմ պայքարելու համար։ Սակայն՝ [[Ֆրանսիա]]<nowiki/>յի կառավարությունը արգելեց Զորավարի մուտքը Կիլիկիա։
 
[[Պատկեր:Monument to General Andranik.jpg|մինի|աջից|Անդրանիկ զորավարի հուշարձան-կոթողը [[Եռաբլուր]]ում]]