«Մեղմասություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (հայերեն անվանում)
 
'''Մեղմասություն''' ('''մեղմասացություն, էվֆեմիզմ'''), գեղասություն, անհարմար, տհաճ, կոպիտ համարվող բառերի և արտահայտությունների փոխարինումը վայելուչ [[հոմանիշ]]ներով, խոսքի կառուցման եղանակ, երբ քաղաքավարական և այլ նկատառումներով նվազեցվում, մեղմացվում են բացասական հասկացությունները՝ դրանց ոչ ուղղակի արտահայտման միջոցով։
 
Օրինակ․ «ճիշտ չեք ասում», փոխանակ՝ «սուտ եք ասում», «ոչ գեղեցիկ», փոխանակ՝ «տգեղ»)։ Որպես ոճաբանական դարձույթ մեղմասությունը գործադրվում է գրավոր խոսքում և հարում շրջասությանը։ Մեղմասական խոսքը հաճախ աչքի է ընկնում քաղաքավարական, հորդորական, մեղմական բնույթի բառերի առատությամբ, «չէի՜ք բարեհաճի փոխանցել այս տոմսակը», փոխանակ՝ «փոխանցեցե՛ք»։
35 537

edits