«Կլիմենտ VII (հակապապ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Հոգևոր առաջնորդ | անուն = Հակապապ Կլիմենտ VII | բնօրինակ անուն = {{lang-la|Clemens VII}} | ծննդյան ա...»:
 
Տող 50.
}}
 
'''Կլիմենտ VII''' (աշխարհիկ անունը՝ Ռոբերտ, կոմս Ժնևսկի, {{ԱԾ}}1342 թվական-1394 թվականի սեպտեմբերի 16), հակապապ՝ 1378 թվականի սեպտեմբերի 20-ից մինչ մահը: Արևմտյան մեծ բաժանման ժամանակաշրջանի «ավինյոնյան» երկու հակապապերից առաջինը:
 
== Կենսագրություն ==
Տող 57.
 
[[Պատկեր:VIIKelemen.jpg|մինի|ձախից|Կլիմենտ VII-ի կիսանդրին Ավինյոնի փոքր պալատում]]
Ռոբերտը [[Ժնև]]<nowiki/>ի կոմս Ամադեուս III-ի կրտսեր որդիներից մեկն էր, ծնվել է 1342 թվականին: Իր համար հոգևոր ուղի ընտրելով՝ նա արդեն պատանեկան տարիքից քահանա ձեռնադրվեց, իսկ 1359 թվականին դարձավ առաքելական պրոտոնոտար: 1361 թվականին նա դարձավ եպիսկոպոս՝ որպես այդպիսին նշանակվելով Տերուանում (քաղաք [[Ֆրանսիա]]<nowiki/>յի հյուսիսում), 1368 թվականին Ռոբերտը դարձավ Կամբրեի եպիսկոպոս, իսկ 1371 թվականի մայիսի 30-ին՝ կարդինալ:
 
1376 թվականին նշանակվել է պապի լեգատ Հյուսիսային Իտալիայում, որտեղ այդ ժամանակ պապական մարզերում ապստամբություն էր ծագել: Ռոբերտը, ում բնավորությունը և ապրելու կերպը ավելի շատ զինվորականի էր բնորոշ, քան հոգևոր սպասավորի, անձամբ է առաջնորդել ապստամբությունը ճնշելու համար այստեղ ուղարկված զորքերը: [[Չեզենա]] քաղաքի գրավման ժամանակ սպանվեց մոտ 4000 մարդ, ինչով Ռոբերտ Ժնևսկին «մսագործի» և «չեզենյան դահճի» մականուններ վաստակեց:
Տող 63.
=== Եկեղեցու բաժանումը ===
 
[[Գրիգորիոս XI]]-ի մահից հետո [[Հռոմ]]<nowiki/>ում հրավիրված [[կոնկլավ]]<nowiki/>ը նոր պապ ընտրեց Բարտոլոմեո Պրինյանոյին, ով ընդունեց Ուրբանոս VI անունը: Նա թագադրվեց 1378 թվականի ապրիլի 10-ին. [[կարդինալ]]-ընտրողները նրան հարգում էին որպես օրինական ընտրված [[Հռոմի Պապ|պապ]]: Սակայն նոր [[Հռոմի Պապ|պոնտիֆիկ]]<nowiki/>ի՝ [[կարդինալ]]<nowiki/>ների և կուրիական մեծատոհմիկների դեմ ձեռնարկած միջոցները հանգեցրին նրան, որ արդեն 1378 թվականի աշնանը պապն իր դեմ հանեց գրեթե բոլոր կարդինալներին:
 
[[Կարդինալ]]-ընտրողների մեծ մասը, ներառյալ՝ բոլոր ֆրանսիացիները, հավաքվեցին [[Ֆոնդի]] քաղաքում և չեղարկեցին նախորդ [[կոնկլավ]]<nowiki/>ի որոշումը (ժողովրդի վստահությունը չվայելելու պատճառաբանությամբ): Ի պատասխան՝ Ուրբանոս VI-ը իր հետևորդների շարքերից 29 նոր [[կարդինալ]]<nowiki/>ներ նշանակեց:
 
1378 թվականի սեպտեմբերի 20-ին [[Ֆոնդի]]<nowiki/>ում [[կարդինալ]]<nowiki/>ները նոր պապ ընտրեցին Ռոբերտ Ժնևսկուն: Նա ընդունեց Կլիմենտ VII անունը և զենքի ուժով փորձեց նվաճել [[Հռոմ]]<nowiki/>ը: Սակայն քաղաքի բնակչությունը պաշտպանեց Ուրբանոս VI-ին, իսկ Կլիմենտը ստիպված եղավ հեռանալ [[Հռոմ]]<nowiki/>ի մատույցներից: Նա ուղևորվեց դեպի [[Ավինյոն]], որտեղ արագ վերականգնեց երբեմնի պապական վարչակազմը: Երկու պապերը միմյանց բանադրանքի տակ դրեցին՝ այդ կերպ եկեղեցու բաժանումը այլևս իրականություն դարձնելով: [[Կաթոլիկ եկեղեցի|Արևմտյան եկեղեցու]] պառակտումը ավելի ուշ ստացավ Մեծ հերձված անվանումը և շարունակվեց մի քանի տասնակմյակ: Ուրբանոս VI-ի օրինականությունը ճանաչվեց [[Սրբազան Հռոմեական կայսրություն|Սրբազան Հռոմեական կայսրության]], [[Հունգարիա]]<nowiki/>յի, [[Լեհաստան]]<nowiki/>ի, սկանդինավյան երկրների և [[Անգլիա]]<nowiki/>յի կողմից, իսկ Կլիմենտին աջակցում էին [[Ֆրանսիա]]<nowiki/>ն, [[Շոտլանդիա]]<nowiki/>ն, [[Նեապոլ]]<nowiki/>ը, [[Սիցիլիա]]<nowiki/>ն և [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզու]] երկրները:
 
Մինչ իր մահը 1394 թվականին Կլիմենտ VII-ի նստավայրը [[Ավինյոն]]<nowiki/>ն էր: Նա աջակցում էր Լյուդովիկոս II-ին [[Նեապոլ]]<nowiki/>ի համար պայքարում: Բանադրեց այդ պայքարում իր մրցակից Վլադիսլավին: Կլիմենտ [[հակապապ]]<nowiki/>ը ոչ մի փորձ չարեց վերացնելու եկեղեցիական պառակտումը: Մահից հետո նրան հաջորդել է Բենեդիկտոս XIII-ը:
 
== Գրականություն ==