«Ռադիոտեխնիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Պատմություն: clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
 
Տող 5.
 
== Պատմություն ==
Ռադիոտեխնիկաի հիմքը դրվեց [[էլեկտրամագնիսական ինդուկցիա]]յի երևույթի հայտնաբերմանը վերաբերող [[Մայքլ Ֆարադեյ]]ի աշխատանքներով ([[1831]]), որոնց տեսական զարգացումը հանգեցրեց [[Ջեյմս Մաքսվել]]ի մշակած [[Մաքսվելի հավասարումներ|էլեկտրամագնիսական դաշտի տեսությանը]] ([[1864]])։ [[էլեկտրամագնիսականԷլեկտրամագնիսական ալիքներ]]ի գոյությունը փորձնականորեն հաստատեց [[Հենրիխ Հերց]]ը ([[1886]])։
 
[[Ալեքսանդր Ստեպանովիչ Պոպով|Ալեքսանդր Պոպովը]] և [[Գուլիելմո Մարկոնի]]ն, զարգացնելով Հերցի փորձերը և օգտագործելով ռեզոնանսի վերաբերյալ նորվեգացի ֆիզիկոս Վ․ Ֆ․ Կ․ Բյերկնեսի, Ու․ Թոմսոնի և ուրիշների ուսումնասիրությունները, լուծեցին էլեկտրամագնիսական ալիքների ոգնությամբ անթել կապի (գործնական մեծ արժեք ներկայացնող) խնդիրը՝ հիմնադրելով տեխնիկայի նոր ճյուղ («անթել հեռագրություն»)։ Ռադիոտեխնիկաի զարգացման հետագա ընթացքը բնորոշվում է «անթել հեռագրության» գործիքների կատարելագործմամբ, մարող տատանումներից՝ չմարողներին անցումով։ Ռադիոտեխնիկաի զարգացումը սկզբունքորեն նոր հիմքերի վրա դրվեց [[էլեկտրոնային լամպ]]ի հայտնագործմամբ։
 
Անգլիացի [[Ջոն Ամբրոս Ֆլեմինգ]]ը ստեղծեց [[դիոդ]]ը ([[1904]]), իսկ ամերիկացի [[Լի դը Ֆորեստ]]ը՝ [[տրիոդ]]ը ([[1907]])։ Վերջինս, էլեկտրական տատանումների ուժեղացման իրագործման շնորհիվ, հեղաշրջում առաջացրեց ռադիոհաղորդման և ռադիոընդունման տեխնիկայում։ Հետագայում ստեղծվեցին ավելի բարդ լամպեր՝ [[տետրոդ]]ը ([[1919]]) և [[պենտոդ]]ը ([[1930]]), մշակվեց ռադիոընդունման ավելի զգայուն՝ սուպերհետերոդինային եղանակը (ԱՄՆ)։ [[1948]]-ից թվականից լայն կիրառություն գտավ ամերիկացի գիտնական [[Ուիլյամ Շոկլի]]ի ղեկավարությամբ ստեղծված կիսահաղորդչային տրիոդը՝ [[տրանզիստոր]]ը։
 
Ռադիոտեխնիկայի զարգացման մեջ մեծ ավանդ են ներդրել սովետական գիտնականներ [[Միխայիլ Բոնչ-Բրուևիչ]]ը, [[Նիկոլայ Պապալեքսի]]ն, [[Լեոնիդ Մանդելշտամ]]ը, [[Միխայիլ Շուլեյկին]]ը, [[Աբրամ Իոֆֆե]]ն, [[Ակսել Բերգ]]ը, [[Ալեքսանդր Մինց]]ը և շատ ուրիշներ։ Ֆ․ Վուդվուրդի, Վլադիմիր Կոտելնիկովի, Ալեքսանդր Խարկևիչի և ուրիշների աշխատանքները աղմուկների առկայությամբ ազդանշանների ընդունման նոր՝ վիճակագրական ուղղություն զարգացրին։