«Սիս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Քարտեզի հավելում
No edit summary
Տող 73.
== Մինչև մայրաքաղաք ==
[[Պատկեր:Cilician Armenia.tif|ձախից|մինի|Կիլիկյան Հայաստան]]
 
= [[Կիլիկիա]]յի [[Թորոս Ա]] իշխանապետը գահակալման սկզբին տեղի հայերի աջակցությամբ բյուզանդական տիրապետությունից ազատագրել է Սիսը և Մոտակայքում հիմնել Դրազարկի վանքը, որն այնուհետև դարձել է նաև [[Ռուբինյաններ]]ի դամբարան։ [[1114]]–ի [[նոյեմբերի 13]]–ի երկրաշարժից խիստ տուժել է նաև Սիսը, զոհվել են բազմաթիվ բնակիչներ։ =
 
== Սիսը մայրաքաղաք ==
 
= [[Մլեհ]] իշխանապետը վերակառուցել է Սիսը և [[1173]]–ին այն հռչակել է [[Կիլիկյան Հայաստան]]ի մայրաքաղաք։ Սիսը հիմնովին վերակառուցել, պարսպատել, արքունի ապարանքով, աշխարհիկ ու կրոնական շենքերով, պարտեզ–զբոսարաններով ու ծաղկանոցներով ճոխացրել է [[Լևոն Բ]] Մեծագործը։ =
 
== Շինությունները ==
 
= Շինարարական աշխատանքները Սիսում շարունակվել է նաև [[Հեթում Ա]] թագավորի և նրա հաջորդների ժամանակ։ Հայ պատմիչներն առաձնապես գովեստով են խոսում քաղաքի հյուսիսային թաղամասում [[Հեթում Ա]]–ի հիմնադրած նոր ապարանքի ու դրա ճոխ քանդակների մասին։ Բոլորաձև հորինվածքով Դարպաս–ապարանքը կերտվել է սրբատաշ խոշոր քարերով, մարմարյա սև սյունաշարով։ Հզոր աշտարակներով եռապարիսպ, եռադարպաս բերդը բաժանած է երեք մասի, որոնք միմյանց կապվում են քարակերտ ուղիներով։ Բերդի հարավային կողմում ներքնաբերդն է կամ բուն դղյանը, ուր վտանգի ժամանակ պատսպարվել է արքունիքը։ Սիսը ունեցել է մի քանի տասնյակ եկեղեցիներ ու վանքեր։ Հին եպիսկոպոսարանը և նրա եռախորան Ս. [[Գրիգոր Լուսավորիչ]] եկեղեցին գտնվում էին քաղաքի հարավային ծայրամասում։ [[Հռոմկլա]]յի գրավումից հետո այն դարձել է Հայոց ընդհանրական կաթողիկոսության, այնուհետև՝ [[Կիլիկիա]]յի Հայոց կաթողիկոսության աթոռանիստ կենտրոնը։ Սսի բարեգործական հիմնարկներից հայտնի էր [[Զապել]] թագուհու հիվանդանոցը, որի հիմնադրման մասին մարմարե քարի վրա պահպանվել է թագուհու արձանագրությունը։ Սիսը եղել է համահայկական մշակույթի խոշորագույն կենտրոն, որտեղ արքունիքի ընտրությամբ և պետական ռոճիկով գործող առաջնակարգ մտավորականները հավաքել, ուսումնասիրել, բազմացրել և կորստից փրկել են բազմահազար հին ձեռագրեր գիտական ու գրական արժեքավոր երկեր։ Սիսի ընտիր ձեռագրերը հիմնականում պահվել են արքունի մատենադարանում։ Սիսը հռչակվել է մասնագիտացված բարձրագույն դպրոցներով, որոնցից մեծահամբավը եղել է [[Ներսես Լամբրոնացի|Ներսես Լամբրոնացու]] հիմնադրած աշխարհիկ համալսարանը։ =
 
== Սսի անկումը ==
[[1266]]-ի օգոստոսին [[Եգիպտոս]]ի Բիբարս սուլթանը խոշոր ուժերով ներխուժել է [[Կիլիկիա]], պաշարել Սիսը, բայց չկարողանալով գրավել բերդը, ավերել և հրկիզել է քաղաքը, կողոպտել հարստությունները։ [[1270]]–ական թթ. քաղաքը վերաշինվել է, ամրացրել են պարիսպները։ [[1275]]–ին [[Եգիպտոս]]ի սուլթանության զորքերը կրկին փորձել են գրավել Սիսը, սակայն քաղաքի պարիսպների մոտ հայկական զորաբանակը՝ [[Սմբատ Սպարապետ]]ի առաջնորդությամբ, ջախջախել և ետ է շպրտել նրանց։ Այնուհետև շուրջ մեկ դար Սիսը ապրել է համեմատաբար խաղաղ կյանքով։ [[Եգիպտոս]]ի սուլթանության 60 հազարանոց զորաբանակը վերստին պաշարել է Սիսը [[1369]]–ին։ Հրդեհի ճարակ դարձնելով և կողոպտելով քաղաքը՝ թշնամին այնուամենայնիվ, հարկադրված է եղել թողնել բերդի գրավումը ր նահանջել։ Օգտվելով [[Կիլիկյան Հայաստան]]ում պետական իշխանության թուլացումից ու ներքին երկպառակությունից՝ Եգիպտոսի սուլթան Մալիք [[Ալ-Աշրաֆ Սալահ ալ-Դին Խալիլ իբն Կալաուն|ալ-Աշրաֆը]] [[1375]] թվականին պաշարել և գրավել է բերդը, ձերբակալել է թագավորին ու մի շարք իշխաններին։ Սիսի անկումը հայ պատմիչները գնահատել են որպես հայկական պետականության կորուստ։ Սաստկացող բռնությունների պայմաններում շատ սսեցիներ գաղթել են օտար երկրներ։
 
= [[1266]]-ի օգոստոսին [[Եգիպտոս]]ի Բիբարս սուլթանը խոշոր ուժերով ներխուժել է [[Կիլիկիա]], պաշարել Սիսը, բայց չկարողանալով գրավել բերդը, ավերել և հրկիզել է քաղաքը, կողոպտել հարստությունները։ [[1270]]–ական թթ. քաղաքը վերաշինվել է, ամրացրել են պարիսպները։ [[1275]]–ին [[Եգիպտոս]]ի սուլթանության զորքերը կրկին փորձել են գրավել Սիսը, սակայն քաղաքի պարիսպների մոտ հայկական զորաբանակը՝ [[Սմբատ Սպարապետ]]ի առաջնորդությամբ, ջախջախել և ետ է շպրտել նրանց։ Այնուհետև շուրջ մեկ դար Սիսը ապրել է համեմատաբար խաղաղ կյանքով։ [[Եգիպտոս]]ի սուլթանության 60 հազարանոց զորաբանակը վերստին պաշարել է Սիսը [[1369]]–ին։ Հրդեհի ճարակ դարձնելով և կողոպտելով քաղաքը՝ թշնամին այնուամենայնիվ, հարկադրված է եղել թողնել բերդի գրավումը ր նահանջել։ Օգտվելով [[Կիլիկյան Հայաստան]]ում պետական իշխանության թուլացումից ու ներքին երկպառակությունից՝ Եգիպտոսի սուլթան Մալիք [[Ալ-Աշրաֆ Սալահ ալ-Դին Խալիլ իբն Կալաուն|ալ-Աշրաֆը]] [[1375]] թվականին պաշարել և գրավել է բերդը, ձերբակալել է թագավորին ու մի շարք իշխաններին։ Սիսի անկումը հայ պատմիչները գնահատել են որպես հայկական պետականության կորուստ։ Սաստկացող բռնությունների պայմաններում շատ սսեցիներ գաղթել են օտար երկրներ։ =
[[Կատեգորիա:Սիս]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սիս» էջից