«Ծովային կաթնասուններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 155.
 
=== Էվոլյուցիա ===
Ծովային կաթնասունների ենթադասը ներկայացված է 129 տեսակներով, որոնք իրենց գոյության համար ապավինում են օվկիանոսին։օվկիանոսին և նրա մաս կազմվող ջրատարածություններին։ Նրանք հստակորեն միավորված չեն առանձին տաքսոնի մեջ, սակայն ունեն պոլիֆիլիական կապեր։ Այս համախմբի կաթնասուններին միավորում է ընդհանուր սննդառության համակարգը, որը սերտորեն կապված է ծովային միջավայրի կենսաբազմազանության հետ։ Ծովային կենսապայմաններից կախվածության մակարդակը կենդանիների տարբեր տեսակների մոտ զգալիորեն տարբերվում է։ Օրինակ՝ դելֆինների ու մյուս կետանմանների կյանքն ամբողջովին անց է կացվում ծովային միջավայրում և հենց այստեղ էլ ընթանում են վերջիններիս կենսական բոլոր գործընթացները՝ շնչառությունը, սննդառությունը, մաշկափոխանակությունը, աճը, զարգացումը, բազմացումնբազմացումը ուև այլն։ Այնուամենայնիվ, նույնիսկ ջրային կենսակերպին ամենից շատ ադապտացված կաթնասունները, ժամանակ առ ժամանակ դուրս են գալիս ցամաք՝ մթնոլորտից վերցնելով որոշակի քանակությամբ թթվածին։ Այդ թթվածինը կենսական անհրաժեշտություն է վերջիններիս շնչառության գործընթացի լիարժեք իրականացման համար։ Նույն կերպ սպիտակ արջերն էվոլյուցիայի արդյունքում վերածվել են օվկիանոսային կյանքին մասնակցող ցամաքաբնակներ։ցամաքաբնակների։ Նրանց կենսական գործընթացները տեղի են ունենում բացառապես ցամաքում, սակայն լողալու կարողությունն ու ջրի տակ սուզվելու ընդունակությունը օգնում է վերջիններիս կերի հայթայթման համար։գործում։
 
Կետանմանները ծովային կենսակերպին ադապտացվել են շուրջ 50 միլիոն տարի առաջ։ Մոլեկուլային և մորֆոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ ծովային կաթնասունների մեծ մասը պատկանում է երկսմբակավորների կարգին։ Կճղակավորների լատիներեն անվանման (''Cetartiodactyla'') համար հիմք է ծառայել այն հանգամանքը, որ նրանք էվոլյուցիայի արդյունքում առաջացել են կետերից։ Այսպիսով՝ ''Cetartiodactyla'' տերմինն առաջացել է ''Cetacea'' (կետանմաններ) և ''Artiodactyla'' (երկսմբակավորներ) արմատների միավորումից։ Միևնույն ճշգրտությամբ ապացուցված է, որ կետանմանների և դելֆինների ամենամոտ ցամաքաբնակ ազգականը սովորական գետաձին (''Hippopotamus amphibius)'' է:
 
Մեզանից մոտ 40 միլիոն տարի առաջ ջրային միջավայրին հարմարվում են ծովակովերը։ Գիտությանը հայտնի առաջին ծովակովերն ապրել են երկրի զարգացման [[Կայնոզոյի դարաշրջան|կայնոզոյան դարաշրջանի]] առաջին էտապի՝ պալեոգենի էոցեն երկրաբանական շրջափուլում։ Էոցենի ավարտին ծովակովերի մորֆոլոգիական հատկանիշներն արդեն զգալիորեն դիվերսիֆիկացված էին։ Այս տեսակի ներկայացուցիչները էվոլյուցիայի ընթացքում արագորեն կարողանում են տարածվել գետերի, աղբյուրների և ծովերի ջրերում։ Երկիր մոլորակի վրա մեզ հայտնի ամենավաղ բնակված ծովակովը, որը և կարգի ամենաամենապարզագույն ներկայացուցիչն է է, եղել է ''Prorastomus sirenoides''-ը։ Նրա մնացորդները հայտնաբերվել են Ճամայկայի ափերի մոտ։ ''Prorastomus sirenoides''-ը եղել է 1,5 մետր երկարությամբ պարզագույն կաթնասուն։ Չնայած այն հանգամանքին, որ ժամանակակից ծովակովերն ամբողջովին ջրաբնակ են, այնուամենայնիվ այս տեսակի գանգի հետազոտություններից կարելի է դատել, որ վերջիններս օրվա մեծ մասն անցկացրել են ցամաքում։ Այս կարգի մյուս երկու հնագույն ներկայացուցիչներն են ''Prorastomidae''-ն և ''Protosiren-''ը։ Մերօրյա ֆիզիոլոգիական կառուցվածքով ծովակովերի նախնիններն ի հայտ են եկել էոցենի ավարտին։ Ի տարբերություն իրենց նախնինների՝ ներկայիս ծովակովերն լիովին ջովային են։
 
Էոցենի ժամանակաշրջանում մաշկոտանիները բաժանված էին 50 առանձին տեսակների։ Երկրային կաթնասունների հետ նրանց էվոլյուցիոն կապն անհայտ էր մինչև 2007 թվականը՝ նախքան Կանադայի Նունավուտ երկրամասի միոցենյան հանքավայրերից մեկում ''Puijila darwini''-ի հայտնաբերումը։ Պույիլան, ինչպես և ժամանակակից ջրասամույրները, ունեցել են երկար պոչ, կարճ ոտքեր և թաղանթավոր ետին վերջույթներ։ Ականջավոր փոկերն ու ծովառյուծները ներկայացված են եղել 28 տեսակներով։
 
== Ծանոթագրություններ ==