«Բրեմեն (օդանավակայան)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 6.
== Պատմություն ==
1909 թվականին հիմնադրվել է Bremer Verein für Luft (schiff) fahrt ընկերությունը, որը նախագծել է օդանավակայանի շինարարությունը Բրեմենի հյուսիսային հատվածում, [[Վեզեր]]ի աջ ափին: 1910 թ. ծրագրերը հաստատվեց քաղաքային [[սենատ]]ի կողմից, իսկ նույն տարվա ամռանը սկսեցին առաջին անգարների կառուցողական աշխատանքները: Սկզբում վերելքն ու վայրէջքն ուղեկցվում էին աղմուկով, որն էլ պատճառ դարձավ օդանավակայանի աշխատանքների կարճաժամկետ ընդհատման: 1913 թվականի մայիսի 16-ին Բրեմենի հարավային մասում [[օդային բազա]]յի կառուցման թույլտվություն ստացվեց: 1919 թվականին, առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, այդ տարածքում սկսվեցին օդանավակայանի կառուցման աշխատանքները:
[[
1925 թվականին կառուցվեց առաջին տերմինալը: 1937 թվականին կառուցվեց իր ժամանակի համար ամենալավ վերելքի և վայրէջքի գոտիները. չորս բետոնե շերտեր, որոնցից ամենաերկարը 600 × 52 մ է: Գոտիները միմյանց հատում էին աստղաձև, որն էլ ապահովում էր վերելքի և վայրէջքի ապահովությունը , անկախ քամու ուղղությունից: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին օդանավակայանը հաճախ էր ենթարկվում ռմբակոծության, իսկ պատերազմի ավարտին այն անցավ ԱՄՆ Ռազմա-օդային ուժերի ձեռքը, ովքեր սկսեցին կարգապահ և կանոնավոր աշխատանք կազմակերպել ռազմական բազայի աշխատանքների համար մինչև 1948 թվականի մարտը: 1949 թվականի հունվարի 27-ին օդանավակայանը կրկին կանոնավոր շահագործման հանձնվեց: Վերանորոգման ժամանակ արևմտյան գոտին երկարացվեց մինչև 1300 մետր, իսկ ավելի ուշ՝ մինչև 2034 : Բացի այդ, ավելացվեցին ռադիոսարքավորումներ, որոնք գործում էին վատ եղանակի պայմաններում: Այդ ժամանակից Բրեմենում սկսեցին գործել միջազգային ավիաուղիներ: 1956 թվականի մայիսի 1-ին [[Lufthansa]]-ն Բրեմենում հիմնադրեց օդաչուական դպրոց, որն այդ ժամանակից ի վեր հայտնի է Lufthansa Flight Training անվանումով: [[Մյունխեն]]ի ավիավթարից հետո առաջացավ պահանջ՝ վերանայել ինքնաթիռների թռիչքի երկարությունը: Այդ պատճառով հարմար ուղղություններ համարվեցին միայն արևմտյան և արևելյան ուղղությունները:
Նախկինում գոյություն ունեցող գոտիները շահագործելու համար, նախևառաջ, նախատեսվում էր տեղափոխել Վեզերի ձախ ափը, Okhtum- ը: 1988 թ-ին 09/27 գոտին ընդարձակվեց բոլոր կողմերից 300 մ, սակայն այդ տարածքները կարող են օգտագործվել միայն բացառիկ դեպքերում: Գոտի 23-ը օգտագործվում է միայն թռիչքների համար:
1989 թվականին Բրեմեն քաղաքի օդանավակայանի ուղևորաշրջանառությունն առաջին անգամ կազմել է ավելի քան մեկ միլիոն մարդ: Նույն թվականին մշակվեց Flughafen 2000 նախագծը, որը միտված էր օդանավակայանի թարմացման համար: Կառուցվեցին նոր տերմինալներ, փակ ավտոկայանատեղի, գրասենյակային շենքեր: Ծախսերը կազմեցին շուրջ 199,4 մլն [[եվրո]]:
== Ենթակառուցվածք ==
|