«Դավիթ Հիլբերտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 70.
=== Մաթեմատիկայի հիմնավորումը ===
Հիլբերտի դասական «Երկրաչափության հիմունքները» (1899) դարձան երկրաչափության աքսիոմատիկ կառուցման հետագա աշխատանքների նմուշ։ Թեև մաթեմատիկական մեկ կառուցվածքը մյուսի հիման վրա կառուցելու գաղափարը օգտագործվել է և Հիլբերտից առաջ (օրինակ, [[Ուիլյամ Համիլտոն|Ուիլյամ Ռոուեն Համիլտոն]]ը), սակայն Հիլբերտն այն իրագործեց սպառիչ կերպով։ Նա ոչ միայն սահմանեց երկրաչափության ամբողջական աքսիոմատիկան, այլև մանրամասնորեն վերլուծեց այդ աքսիոմատիկան՝ ապացուցելով իր յուրաքանչյուր աքսիոմի անկախությունը (մի շարք սրամիտ մոդելների օգնությամբ)։ Հիլբերտը նաև ստեղծել է [[մետամաթեմատիկա]]ն և հստակ սահմանել է կատարյալ աքսիոմատիկ տեսության պահանջները. [[անհակասականություն]], [[լրիվություն]], [[Անկախություն (մաթեմատիկա)|աքսիոմների անկախություն]]։ Հիլբերտի [[Ֆորմալիզմ (մաթեմատիկա)|ֆորմալիզմն]] առաջ բերեց մի շարք խոշոր մաթեմատիկոսների (այդ թվում՝ [[Գոտլոբ Ֆրեգե|Ֆրիդրիխ Լյուդվիգ Գոտլոբ Ֆրեգե]]ի և [[Անրի Պուանկարե]]ի) թշնամական քննադատությունը։ Նրանք ինտուիցիոնիստական դիրքորոշման կրողներ էին և համարում էին, որ աքսիոմները պետք է լինեն ինտուիտիվ իսկություն, իսկ ցանկացած այլ մոտեցում «խաբեբայություն» է{{sfn |Касадо|2015|с=38—46}}։
 
Մինչև 1922 թվականը Հիլբերտի մեջ ձևավորվել էր ամբողջ (կամ գոնե զգալի, բոլորի կողմից ընդունված հատվածի) մաթեմատիկայի հիմնավորման ընդարձակ պլան` նրա ամբողջական ֆորմալիզացման եղանակով [[Ֆորմալիզմ (մաթեմատիկա)|ֆորմալացված մաթեմատիկայի]] անհակասականության «մետամաթեմատիկական» ապացույցով։ Այդ ծրագիրն իրագործելու համար Հիլբերտը, շարունակելով Ֆրեգեի աշխատանքը, մշակում է ապացույցների խիստ տրամաբանական [[Ապացույցների տեսություն|տեսություն]], որի օգնությամբ մաթեմատիկայի անհակասականությունը կհանգեր թվաբանության անհակասականության ապացուցմանը։ Ընդ որում` Հիլբերտն օգտագործել է միայն բոլորի կողմից ընդունված տրամաբանական միջոցներ (առաջին կարգի տրամաբանություն)։ Ինչպես հետագայում պարզեց [[Կուրտ Գյոդել]]ը, նրա ծրագիրն անիրագործելի էր (1931), սակայն մաթեմատիկական տրամաբանության զարգացման զգալի խթան հանդիսացավ։
 
== Ծանոթագրություններ ==