«Անտոնիո Վիվալդի»–ի խմբագրումների տարբերություն

}}
 
'''Անտոնիո Լուչիո Վիվալդի''' ({{lang-it|Antonio Lucio Vivaldi}}, {{ԱԾ}}), [[Իտալիա|իտալացի]] [[կոմպոզիտոր]], [[ջութակահար]], [[մանկավարժ]], [[դիրիժոր]].: Ինչպես նաև եղել է [[Կաթոլիկ եկեղեցի|կաթոլիկ եկեղեցու]] քահանա:
 
Վիվալդին եղել է իր ժամանակների ամենահայտնի և ամենասիրված ջութակի վիրտուոզներից մեկը («ջութակի անհամեմատելի վիրտուոզ» ըստ ժամանակակիցների): Նա նաև հայտնի է որպես [[բարոկկո]] ժամանակաշրջանի ամենամեծ կոմպոզիտորներից մեկը, ինչպես և սոլո [[կոնցերտ]]ի՝ [[կոնչերտո գրոսսո]]յից ածանցված ժանրի ստեղծողը: Նա ինչպես Իտալիայում, այնպես էլ ամբողջ Եվրոպայում զգալի ազդեցություն է թողել, որ կարող է չափվել այն փաստով, որ [[Բախ Յոհան Սեբաստիան|Բախ]]ը ավելի շատ Վիվալդիից է վերցրել և մշակել շատ աշխատանքներ, քան ցանկացած այլ երաժշտից:
 
Նրա գործունեությունը եղել է գործիքային երաժշտության բնագավառում, մասնավորապես [[ջութակ]]ի, սակայն հավասարապես նվիրվել է նաև բացառիկ տարբեր երաժշտական գործիքների, կրոնական երաժշտությանը և լիրիկական երաժշտությանը. դա հանգեցրել է մի շարք [[կոնցերտ]]ների, [[սոնատ]]ների, [[օպերա]]ների և կրոնական ստեղծագործությունների ստեղծմանը: Վիվալդին պարծեցել է, որ կարող է ավելի արագ նոր կոնցերտներ գրել, քան կրկնօրինակողը կարող էր արտագրել արդեն գրված ստեղծագործությունը:
 
Կաթոլիկ քահանային շեկ մազեր ունենալու համար անվանում էին ''il Prete rosso''՝ «շիկահեր քահանա»՝ մականուն, որով ավելի հայտնի էր [[Վենետիկ]]ում, քան իր իսկական անունով, ինչպես նշում է [[Կառլո Գոլդոնի]]ն իր մեմուարներում: Ինչպես 18-րդ դարի բազմաթիվ կոմպոզիտերների դեպքում, թե՛ նրա երաժշտությունը և թե՛ անունը մոռացվեցին նրա մահվանից հետո: Նա ոչ մի հետաքրքրություն չէր առաջացնում երաժշտագետների մոտ մինչև 19-րդ դար, երբ Վիվալդիի ստեղծագործությունների վերաբացահայտվեցին [[Յոհան Սեբաստիան Բախ]]ի շնորհիվ: Ինչևէ, նրա իրական և ավելի ամբողջական բացահայտումը տեղի ունեցավ 20-րդ դարի առաջին կեսին՝ այնպիսի գիտնականների և երաժշտագետների շնորհիվ, ինչպիսիք են [[Առնոլդ Շերինգ]]ը և [[Ալբերտո Ժանտիլի]]ն, ինչպես նաև Մարկ Պանշեղլի, Օլգա Ռուջի, [[Անջելո Էֆրիկյան]]ի և [[Ջան Ֆրանչեսկո Մալիպիեռ]]ոյի ներգրավվածությամբ և [[Էզրա Փաունդ]]ի հետաքրքրվածության շնորհիվ:
 
Այժմ նրա որոշ գործիքային ստեղծագործություններ և հատկապես նրա 4 կոնցերտները՝ հայտնի որպես «[[Տարվա եղանակներ (Վիվալդի)|Տարվա եղանակներ]]» ներառվում են դասական երաժշտության երգացանկի ամենահայտնի ստեղծագործությունների մեջ:
 
== Կենսագրություն ==
3198

edits