«Էրվին Շրյոդինգեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 9.
 
== Կենսագրություն ==
Ավարտել է [[Վիեննայի համալսարան]]ը (1910)։ 1920-ից՝ թվականից՝ [[Շտուտգարտ]]ի, 1921-ից՝ թվականից՝ [[Բրեսլաու]]ի ([[Վրոցլավ]]), 1921 - 1927-ին՝ թվականներին՝ [[Ցյուրիխ]]ի բարձրագույն տեխնիկական դպրոցների, 1927-ից՝ թվականից՝ [[Բեռլին]]ի, 1933 - 1935-ին՝ թվականներին՝ [[Օքսֆորդի համալսարան|Օքսֆորդ]]ի, 1936 - 38-ին՝1938 թվականներին՝ [[Գրաց]]ի, 1938-39-ին՝1939 թվականներին՝ [[Գենտի համալսարան]]ների պրոֆեսոր։ 1940-ից՝ թվականից՝ [[Դուբլինի թագավորական ակադեմիա]]յի [[պրոֆեսոր]], ապա իր հիմնադրած բարձրագույն հետազոտությունների ինստիտուտի տնօրեն։ 1956-ից՝ թվականից՝ Վիեննայի համալսարանի պրոֆեսոր։
 
Աշխատանքները վերաբերում են [[մաթեմատիկական ֆիզիկա]]յին, [[հարաբերականության հատուկ տեսություն|հարաբերականության տեսությանտեսությանը]]ը, [[ատոմային ֆիզիկա]]յին, [[կենսաֆիզիկա]]յին։ Ուսումնասիրել է [[բյուրեղային ցանց]]ի տեսությունը, ստեղծել ([[1920]]) գույնի մաթեմատիկական տեսությունը, որն ընկած է արդի գունաչափության հիմքում։
 
Շրյոդինգերի կարևորագույն վաստակը [[քվանտային մեխանիկա]]յի տեսության ստեղծումն է (1925 թվականի վերջ - 1926 թվականի սկիզբ)։ Ելնելով [[մատերիա]]յի ալիքների մասին [[Լուի դը Բրոյլ]]ի վարկածից, Շրյոդինգերը ցույց է տվել, որ ատոմային համակարգերի ստացիոնար վիճակները կարող են դիտարկվել իբրև տվյալ համակարգին համապատասխանող ալիքային դաշտի սեփական տատանումներ։
 
Գտել է [[Շրյոդինգերի հավասարում|ոչ ռելյատիվիստական քվանտային մեխանիկայի հիմնական հավասարումը]] և տվել դրա լուծումը մի շարք մասնավոր խնդիրների համար։ Ապացուցել է ալիքային մեխանիկայի ու [[Վերներ Հայզենբերգ]]ի, [[Մաքս Բոռն]]ի և Պ. Յորդանի «մատրիցային մեխանիկայի» նույնականությունը։ Շրյոդինգերի զարգացրած մաթեմատիակական ֆորմալիզմը և ներմուծած ψ [[ալիքային ֆունկցիա]]ն քվանտային մեխանիկայի և դրա կիրառությունների առավել ադեկվատ մաթեմատիկական ապարատն են։ ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1934)։
 
=== Ծագումը և կրթությունը (1887-1910) ===
[[Պատկեր:GuentherZ 2007-02-22 2704 Wr Akad Gym Erwin Schroedinger.jpg|160px|մինի|Հուշատախտակ Ակադեմիական գիմնազիայի պատի վրա]]
[[Պատկեր:Hasenoehrl.jpg|200px|մինի| Ֆրիդրիխ Հազենյոռլ]]
[[Պատկեր:Erwin Schrodinger2.jpg|150px|մինի|Երիտասարդ Շրյոդինգերը]]
Էրվին Շրյոդինգերը ապահովված և զարգացած ընտանիքի միակ զավակն էր: Նրա հայրը՝ Ռուդոլֆ Շրյոդինգերը, [[Մոմլաթ (գործվածք)|մոմլաթ]]ի և [[լինոլեում]]ի գործարանի սեփականատեր էր, աչքի էր ընկնում գիտության նկատմամբ հետաքրքրվածությամբ և երկար ժամանակ զբաղեցնում էր Վիեննայի բուսաբանական-կենդանաբանական միության փոխնախագահի պաշտոնը: Էրվինի մայրը՝ Ջորջինա Էմիլիա Բրենդա, քիմիկոս Ալեքսանդր Բաուերի դուստրն էր, ում դասախոսություններին՝ [[Վիեննայի տեխնիկական համալսարան]]ում ({{lang-de|k. k. Technischen Hochschule}}), սովորելու տարիներին, մասնակցում էր Ռուդոլֆ Շրյոդինգերը: Ընտանեկան իրավիճակը, կրթված ծնողների հետ շփումը Էրվինի մոտ նպաստեցին տարբեր հետաքրքրությունների զարգացմանը: Մինչև 11 տարեկանը կրթություն է ստացել տանը, իսկ [[1898]] թվականին ընդունվել է հեղինակավոր Ակադեմիական գիմնազիա ({{lang-de|Öffentliches Academisches Gymnasium}}), որտեղ հիմնականում սովորել է հումանիտար առարկաներ: Շրյոդինգերին կրթությունը տրվում էր հեշտությամբ, յուրաքանչյուր դասարանում նա դառնում էր լավագույն աշակերտ: Նա շատ ժամանակ էր հատկացնում ընթերցանությանն ու օտար լեզուներ սովորելուն: Նրա մայրական կողմից տատը անգլիացի էր, այդ պատճառով նա վաղ տարիքից տիրապետում էր այդ լեզվին: Սիրում էր [[թատրոն]], նրան հատկապես դուր էին գալիս [[Ֆրանց Գրիլպարցեր]]ի պիեսները, որոնք բեմադրվում էին [[Բուրգ թատրոն]]ում<ref>Д. Хоффман. Эрвин Шрёдингер. — М.: Мир, 1987. — С. 13—17.</ref><ref>J. Mehra. Erwin Schrödinger and the Rise of Wave Mechanics (in three parts) // J. Mehra. The Golden Age of Theoretical Physics. — Singapore: World Scientific, 2001. — P. 706—707.</ref>:
 
Փայլուն հանձնելով դպրոցի ավարտական քննությունները, Էրվինը [[1906]] թվականի աշնանը ընդունվեց [[Վիեննայի համալսարան]], որտեղ, ուսումնասիրման համար, ընտրեց [[մաթեմատիկա]]յի և [[ֆիզիկա]]յի դասերը: Շրյոդինգերի՝ որպես գիտնական ձևավորման գործում, մեծ ազդեցություն է ունեցել [[Ֆրանց Էքսներ]]ը, ով դասախոսություններ էր կարդում ֆիզիկայից և մեծ նշանակություն էր տալիս գիտության [[Մեթոդաբանություն|մեթոդաբանական]] և փիլիսոփայական հարցերին: Էրվինի մոտ ֆիզիկայի տեսական խնդիրների նկատմամբ հետաքրքրություն առաջացավ [[Ֆրիդրիխ Հազենյոռլ]]ի հետ ծանոթությունից հետո, ով տեսական ֆիզիկայի ֆակուլտետում [[Լյուդվիգ Բոլցման]]ի իրավահաջորդն էր: Սովորելու ընթացքում Շրյոդինգերը կատարելապես յուրացրեց [[Մաթեմատիկական ֆիզիկա|ֆիզիկայի մաթեմատիկական մեթոդներ]]ը, սակայն նրա դեսերտացիայի աշխատանքը փորձարարական էր: Այն նվիրված էր՝ [[մեկուսիչ էլեկտրատեխնիկական նյութեր]]ի վրա [[Օդի հարաբերական խոնավություն|օդի հարաբերական խոնավության]] ազդեցության ուսումնասիրմանը ([[ապակի]], [[էբոնիտ]], [[սաթ]]): 1910 թվականի մայիսի 20-ին, հաջողությամբ պաշտպանելով դեսերտացիան և հանձնելով բանավոր քննությունները, Շրյոդինգերը ստացավ փիլիսոփայության դոկտորի աստիճան<ref>Д. Хоффман. Эрвин Шрёдингер. — М.: Мир, 1987. — С. 13—17.</ref>:
 
=== Գիտական կարիերայի սկիզբըսկիզբ (1911-1921) ===
1911 թվականին, ավստրիական բանակում մեկ տարի ծառայությունից հետո, Շրյոդինգերը վերադարձավ Վիեննայի համալսարանի երկրորդ ֆիզիկայի ինստիտուտ՝ Էքսների օգնականի կարգավիճակով: 1913 թվականին Շրյոդինգերը դիմեց մասնավոր-դեցենտի կոչում ստանալու համար և, համապատասխան ընթացակարգերից հետո (գիտական հոդվածի ներկայացում, «փորձնական դասախոսության» ընթերցում և այլն), 1914 թվականի սկզբին նախարարությունը հաստատեց նրա թեկանծությունն այդ պաշտոնում: [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ը մի քանի տարի հետաձգեց Շրյոդինգերի ակտիվ ուսուցողական գործունեությունը<ref>Д. Хоффман. Эрвин Шрёдингер. — С. 18—31.</ref>: Երիտասարդ ֆիզիկոսը զորակոչվեց բանակ: Ծառայությունն անցնում էր համեմատաբար հանգիստ տարածքում՝ ավստրիական հարավ-արևմտյան ճակատում: [[1917]] թվականին նշանակվում է՝ [[Վիներ Նոյշտադտ (Ավստրիա)|Վիներ Նոյշտադտ]]ի սպայական ուսումնարանի [[Օդերևութաբանություն|օդերևութաբանության]] ուսուցիչ: Ծառայության այդպիսի ռեժիմն ազատ ժամանակի հնարավորություն էր տալիս՝ որպեսզի նա կարողանար ընթերցել հատուկ գրականություն և աշխատել գիտական խնդիրների վրա<ref>J. Mehra. Erwin Schrödinger and the Rise of Wave Mechanics. — P. 724.</ref>:
 
1918 թվականի նոյեմբերին Շրյոդինգերը վերադառնում է Վիեննա և մոտավորապես այդ ժամանակահատվածում նրան [[Չեռնովցիի համալսարան (ՈՒՍՍՀ)|Չեռնովցիի համալսարան]]ում, առաջարկում են զբաղեցնել տեսական ֆիզիկայի պրոֆեսորի պաշտոնը: Սակայն, [[Ավստրո-Հունգարիայի բաժանում]]ից հետո, այդ քաղաքը հայտնվում է այլ երկրում, և այդ հնարավորությունը նա ձեռքից բաց է թողնում: Երկրի ծանր տնտեսական վիճակը, ցածր աշխատավարձերն ու ընտանիքի սննկացումը ստիպեցին նրան փնտրել նոր աշխատանք, այդ թվում՝ արտասահմանում: Հարմար առիթ ընձեռնվեց 1919 թվականի աշնանը, երբ [[ՄակսՄաքս ՎԻնՎին]]ն ({{lang-de|Max Wien}}), ով գլխավորում էր [[Ենայի համալսարան]]ը, հրավիրեց Շրյոդինգերին զբաղեցնել իր օգնականի և տեսական ֆիզիկայի ֆակուլտետի դոցենտի պաշտոնը: Ավստրիացին մեծ ուրախությամբ ընդունեց հրավերն ու 1920 թվականի ապրիլին տեղափոխվեց [[Ենա]] (դա տեղի ունեցավ անմիջապես իր ամուսնությունից հետո): Ենայում Շրյոդինգերը մնաց 4 ամիս, այնուհետև նա տեղափոխվեց [[Շտուտգարտ]]՝ տեղի բարձրագույն տեխնիկական դպրոցում զբաղեցնելու պրոֆեսրի պաշտոնը (ներկայումս՝ [[Շտուտգարտի համալսարան]]): Շուտով, ավելի լավ պայմաններ և տեսական ֆիզիկայի պրոֆեսորի պաշտոն սկսեցին առաջարկել [[Վրոցլավի համալսարան|Վրոցլավի]], [[Համբուրգի համալսարան|Համբուրգի]], [[Վիեննայի համալսարան]]ներում: Շրյոդինգերն ընտրեց առաջինն ու մի կիսամյակ անց լքեց Շտուտգարտը: Վրոցլավում, ամառային կիսամյակի ընթացքում, գիտնականը կարդում էր դասախոսություններ, իսկ դրա ավարտից հետո նորից փոխեց աշխատավայրը՝ գլխավորելով [[Ցյուրիխի համալսարան]]ի տեսական ֆիզիկայի ֆակուլտետը<ref>Д. Хоффман. Эрвин Шрёдингер. — С. 18—31.</ref>:
 
=== Ցյուրիխ - Բեռլին (1921-1933) ===
Շրյոդինգերը 1921 թվականի ամռանը տեղափոխվեց [[Ցյուրիխ]]: Ֆինանսական տեսանկյունից կյանքն այստեղ ավելի կայուն էր: Գիտնականի համար, ով սիրում էր [[լեռնագնացություն]]ն ու [[դահուկավազք]]ը, հարևան սարերը հանգստի համար լայն հնարավորություններ բացեցին, իսկ հայտնի գործընկերներ՝ [[Պետեր Դեբայ]]ի, [[Պոլ Շերրեր]]ի, [[Հերման Վեյլ]]ի հետ շփումը, ովքեր աշխատում էին [[Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց]]ում, ստեղծեց գիտական գործունեության համար անհրաժեշտ մթնոլորտ<ref>Д. Хоффман. Эрвин Шрёдингер. — С. 32—36.</ref>: 1921-1922 թվականներին Շրյոդինգերը ծանր հիվանդացավ, նրա մոտ ախտորոշվեց [[թոքային տուբերկուլյոզ]], այդ պատճառով նա 9 ամիս անցկացրեց [[Արոսա]] առողջարանային քաղաքում՝ Շվեցարական [[Ալպեր]]ում<ref>W. J. Moore. [https://books.google.am/books?id=n6XZlrJxgFkC&hl=ru&source=gbs_navlinks_s&redir_esc=y A Life of Erwin Schrödinger.] — Cambridge: University Press, 1994. — P. 108—109.</ref>: Այստեղ Շրյոդինգերը գրեց [[քվանտային մեխանիկա]]յից իր դասական աշխատությունները: Հայտնի է, որ մաթեմատիկական խնդիրները հաղթահարելու համար նրան մեծ աջակցություն է ցուցաբերել Վեյլը<ref>Д. Хоффман. Эрвин Шрёдингер. — С. 37—50.</ref>:
 
Համբավը, որը Շրյոդինգերը ձեռք բերեց իր նորարարական աշխատանքների շնորհիվ, նրան դարձրեց [[Հումբոլդտի համալսարան]]ում տեսական ֆիզիկայի պրոֆեսորի հեղինակավոր պաշտոնի համար գլխավոր թեկնածուներից մեկը, որն ազատվել էր [[Մաքս Պլանկ]]ի հեռանալուց հետո: 1927 թվականի հոկտեմբերի 1-ին Շրյոդինգերն ընդունեց այդ առաջարկը և անցավ իր նոր պարտականությունների կատարմանը: Բեռլինում ավստրիացի ֆիզիկոսը գտավ ընկերներ և համախոհներ, ովքեր կիսում էին քվանտային մեխանիկայի վերաբերյալ իր պահպանողական տեսակետները, ինչպիսիք էին՝ [[Մաքս Պլանկ]]ը, [[Ալբերտ Այնշտայն]]ը, [[Մաքս Լաուե]]ն: Համալսարանում Շրյոդինգերը դասախոսություններ էր կարդում ֆիզիկայի տարբեր բաժիններից, վարում էր սեմինարներ, մասնակցում էր միջոցառումների կազմակերպմանը:
 
=== Օքսֆորդ-Գրաց-Գենտ (1933—19391933-1939) ===
[[Պատկեր:Magdalen College in Oxford - geograph.org.uk - 1419192.jpg|250px|մինի|ձախից|Մագդալեն քոլեջ, Օքսֆորդ]]
Շրյոդինգերի կողմից՝ Բեռլինում անցկացրած տարիները, բնութագրվում էին որպես. «Հրաշալի տարիներ, երբ ես սովորեցրի և սովորեցի»<ref>{{Cite book}}Д. Хоффман. Эрвин Шрёдингер. — С. 51—59.</ref>: Այդ ժամանակաշրջանն ավարտվեց 1933 թվականին, երբ իշխանության եկավ [[Հիտլեր]]ը: Այդ տարվա ամռանը Շրյոդինգերը, չցանկանալով մնալ նոր համակարգի իշխանության տակ, որոշեց ևս մեկ անգամ փոխել իրադրությունը: Հարկ է նշել, որ չնյածչնայած [[Նացիոնալ-Սոցիալիզմ|նացիզմի]] հանդեպ բացասական վերաբերմունքին, նա երբեք բացահայտ չէր արտահայտում իր մտքերը և չէր ցանկանում միջամտել քաղաքականությանը, իսկ այդ ժամանակաշրջանի [[Գերմանիա]]յում պահպանել սեփական ապաքաղաքական բնույթը գործնականում անհնար էր: Շրյոդինգերը, բացատրելով իր տեղափոխման պատճառներն, ասում էր. ''«Ես տանել չեմ կարողանում, երբ ինձ զզվեցնում են քաղաքականությամբ»'': Բրիտանացի ֆիզիկոս [[Ֆրեդերիկ Լինդմեն]]ն, այդ ժամանակ այցելելով Գերմանիա, Շրյոդինգերին հրավիրեց [[Օքսֆորդի համալսարան]]: 1933 թվականին գիտնականն իր կնոջ հետ ժամանեց [[Օքսֆորդ]]<ref>Д. Хоффман. Эрвин Шрёдингер. — С. 60—67.</ref>: Շուտով նա իմացավ, որ արժանացել է [[Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ]]ի ([[Պոլ Դիրակ]]ի հետ համատեղ). «''Ատոմային տեսության նոր բեղմնավոր ձևերի հայտնաբերման համար''»<ref>[https://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1933/schrodinger-bio.html Erwin Schrödinger]. Информация на официальном сайте Нобелевского комитета. Nobelprize.org. Проверено 25 марта 2011. [https://www.webcitation.org/612B4zZPU Архивировано] 18 августа 2011 года.</ref>: Այս առիթով գրված ինքնակենսագրության մեջ Շրյոդինգերն իր մտածողությանը տվեց հետևյալ գնահատականը.
{{քաղվածք|Իմ գիտական աշխատություններում, նաև ընդհանրապես կյանքում, ես երբեք հակված չեմ եղել որևէ ընդհանուր գծի, չեմ հետևել ղեկավարող ծրագրի՝ երկարաժամկետ հաշվարկով: Չնայած ես վատ եմ աշխատում թիմում, այդ թվում, ցավոք, աշակերտների հետ, այնուամենայնիվ իմ աշխատանքը երբեք ամբողջովին ինքնուրույն չի եղել, քանի որ որևէ հարցի շուրջ իմ հետաքրքրությունը կախված է եղել ուրիշների հետաքրքրությունից: Ես հազվադեպ եմ ասում առաջին բառը, բայց հաճախ՝ երկրորդը, քանի որ նրա շարժառիթը սովորաբար բողոքելու կամ ուղղելու ցանկություն է ...}}<ref>Автобиография Э. Шрёдингера // Э. Шрёдингер. Избранные труды по квантовой механике. — М.: Наука, 1976. — С. 345</ref>...|Է. Շրյոդիննգեր, Ինքնակենսագրություն, էջ 345}}
 
Օքսֆորդում Շրյոդինգերը դարձավ Մագդալեն քոլեջի անդամ՝ առանց ուսուցման պարտականությունների և այլ միգրանտների հետ միասին, {{lang-en|Imperial Chemical Industry}} ընկերությունից ստանում էր ֆինանսավորում: Այնուամենայնիվ, նա չկարողացավ հարմարվել Անգլիայի ամենահին համալսարաններից մեկի հատուկ իրավիճակին: Այդ պատճառներից մեկը հիմնականում՝ ուղղված էր Օքսֆորդում ավանդական մարդասիրական և աստվածաբանական առարկաների դասավանդման, արդի տեսական ֆիզիկայի ցանկացած հետաքրքրության բացակայությանը: Մյուս կողմից, անհարմարությունը, որը Շրյոդինգերը զգում էր Օքսֆորդի համալսարանում, կապված էր հասարակական կյանքի առանձնահատկությունների հետ՝ լի ձևականություններով, որոնք, ըստ նրա խոստովանության, զրկել էին նրան ազատությունից: Իրավիճակը բարդացավ նրա անձնական և ընտանեկան կյանքի անսովոր բնույթով, ինչն առաջացրեց իրական սկանդալ Օքսֆորդի հոգևոր շրջանակներում: Մասնավորապես, Շրյոդինգերը սուր կոնֆլիկտ ունեցավ անգլերեն լեզվի և գրականության պրոֆեսոր [[Քլայվ Սթեյփլս Լյուիս]]ի հետ: Բոլոր այդ խնդիրները, նաև 1936 թվականին գիտնական-միգրանտների ֆինանսավորման ծրագրի կասեցումը, Շրյոդինգերին ստիպեցին դիտարկել Օքսֆորդից դուրս աշխատանքի առաջարկությունները: Էդինբուրգ այցելելուց հետո, 1936 թվականի աշնանը, նա ընդունեց հայրենիք վերադառնալու և [[Գրացի Կառլի և Ֆրանցի համալսարան]]ում տեսական ֆիզիկայի պրոֆեսորի պաշտոնը ստանձնելու առաջարկը<ref>P. K. Hoch, E. J. Yoxen. [http://www.tandfonline.com/doi/abs/10.1080/00033798700200371 Schrdinger at Oxford: A hypothetical national cultural synthesis which failed] // Annals of Science. — 1987. — Vol. 44. — P. 593—616.</ref>:
Տող 42 ⟶ 44՝
Ավստրիայում Շրյոդինգերի մնալը երկար չտևեց. արդեն 1938 թվականին տեղի ունեցավ երկրի [[անշլյուս]]ը, որի արդյունքում նա միավորվեց նացիստական Գերմանիայի հետ: Համալսարանի ռեկտորի խորհրդով գիտնականը նոր ղեկավարությանը գրեց «հաշտության նամակ», որը հրապարակվեց մարտի 30-ին Tagespost թերթում և բացասական արձագանք ստացավ էմիգրանտ կոլեգաների կողմից<ref>W. J. Moore. A Life of Erwin Schrödinger. — P. 240.</ref>: Այնուամենայնիվ այդ միջոցները չօգնեցին. գիտնականին ազատեցին աշխատանքից քաղաքական անհուսալիության պատճառով: Պաշտոնական ծանուցումը նա ստացավ 1938 թվականի օգոստոսին: Հասկանալով, որ երկրից դուրս գալը շուտով կարող է անհնար դառնալ, Շրյոդինգերը շուտափույթ լքեց Ավստրիան և ուղևորվեց՝ [[Հռոմ]] (ֆաշիստական Իտալիան այդ ժամանակ միակ երկիրն էր, ուր մուտքի վիզա անհարժեշտ չէր): Այդ ժամանակահատվածում նա կապ հաստատեց Իռլանդիայի վարչապետ [[Իմոն դե Վալերա]]յի հետ, ով կրթությամբ մաթեմատիկոս էր և մտադրված էր [[Դուբլին]]ում բացել Փրինսթոնյան [[հեռանկարային հետազոտությունների ինստիտուտ]]ի համարժեք տարբերակը: Դե Վալերան, այդ ժամանակ գտնվելով [[Ժնև]]ում՝ որպես [[Ազգերի լիգա]]յի վեհաժողավի նախագահ, Շրյոդինգերի և նրա կնոջ համար ձեռք բերեց Եվրոպա ճանապարհորդելու համար տարանցիկ վիզա: 1938 թվականի աշնանը, [[Շվեյցարիա]]յում կարճ դադարից հետո, նրանք ժամանեցին Օքսֆորդ: Մինչ Դուբլինում ընթանում էր ինստիտուտի կազմավորման գործընթացը, գիտնականը համաձայնեց ժամանակավոր պաշտոն զբաղեցնել բելգիական [[Գենտ]]ում: Սկսվեց [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ը: Շնորհիվ դե Վալերայի միջամտության, Շրյոդինգերը, ով անշլյուսից հետո համարվում էր Գերմանիայի քաղաքացի (հետևաբար՝ թշնամի պետության), 1939 թվականին հնարավորություն ստացավ տեղափոխվել Իռլանդիայի մայրաքաղաք<ref>W. McCrea. Eamon de Valera, Erwin Schrödinger and the Dublin Institute // Schrödinger: Centenary Celebration of a Polymath / ed. C. W. Kilmister. — Cambridge: University Press, 1989. — P. 119—135.</ref>:
 
=== Դուբլին-Վիեննա (1939—19611939-1961) ===
[[Պատկեր:Dublin Institute for Advanced Studies, School of Theoretical Physics.JPG|200px|մինի| Դուբլինի բարձրագույն հետազոտությունների ինստիտուտի տեսական ֆիզիկայի ֆակուլտետի շենք]]
[[Դուբլինի առաջադեմ հետազոտությունների ինստիտուտ]]ի օրենսդրական ակտն իռլանդական խորհրդարանի կողմից ընդունվեց 1940 թվականին: Շրյոդինգերը դարձավ երկու նախնական մասնաճյուղերի պրոֆեսոր՝ Տեսական ֆիզիկայի մասնաճյուղ (School of Theoretical Physics), նաև նշանակվեց այդ հաստատության առաջին տնօրեն: Հետագայում ինստիտուտ եկած այլ աշխատակիցներ, ինչպիսիք էին հայտնի գիտնականներ՝ [[Վալտեր Հեյիտլեր]]ը, [[Լայոս Յանոշի]]ն, այնպես էլ շատ երիտասարդ ֆիզիկոսներ հնարավորություն ունեին ամբողջությամբ կենտրոնանալու հետազոտական աշխատանքի վրա։ Շրյոդինգերը կազմակերպում էր մշտական սեմինարներ, Դուբլինի համալսարանում կարդում էր դասախոսություններ, նախաձեռնեց անցկացնել ամենամյա ամառային դպրոցներ՝ ուր այցելում էին Եվրոպայի առաջավոր ֆիզիկոսները։ Իռլանդիայում անցկացրած տարիներին նրա գիտական հետազոտությունների հիմնական մասն էին կազմում ձգողականության տեսությունը և այն հարցերը, որոնք ընկած էին ֆիզիկայի և կենսաբանության խաչմերուկում<ref>Д. Хоффман. Эрвин Шрёдингер. — С. 68—77.</ref>։
 
[[Պատկեր:Schroedinger alpbach.jpg|180px|մինի|Շրյոդինգերի գերեզմանը Ալփբախում։[[Ալպբախ |Ալպբախ]]ում]]
Պատերազմի ավարտից հետո Շրյոդինգերն առաջարկ ստացավ տեղափոխվել [[Ավստրիա]] կամ [[Գերմանիա]], բայց նա մերժեց այդ առաջարկները՝ չցանկանալով տեղափոխվել այլ վայր։ Միայն [[Ավստրիայի անկախության հռչակագիր|Ավստրիայի անկախության հռչակագրի]] ստորագրումից և դաշնակից ուժերի երկրից դուրս գալուց հետո նա համաձայնեց վերադառնալ հայրենիք։ 1956 թվականի սկզբին Ավստրիայի նախագահը ստորագրել է գիտնականի՝ Վիեննայի համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմում ընդգրկվելու հրամանագիրը։ Այդ տարվա ապրիլին Շրյոդինգերը վերադարձավ Վիենա և պաշտոնապես անցավ իր պարտականություններին՝ կարդալով դասախոսություններ մի շարք հայտնի մարդկանց ներկայությամբ, այդ թվում նաև երկրի Նախագահի։ Նա երախտապարտ էր ավստրիական իշխանություններին, ովքեր կազմակերպել էին իր վերադարձն այնտեղ, որտեղ սկսել էր իր գործունեությունը։ Մի քանի տարի անց հաճախ հիվանդացող գիտնականը վերջապես լքեց ինստիտուտը։ Կյանքի վերջին տարիները նա հիմնականում անց է կացրել [[ԱլփբախԱլպբախ]] գյուղում։ Շրյոդինգերը մահացավ [[1961]] թվականի հունվարի 4-ին տուբերկուլյոզի սրացման պատճառով Վիեննայի հիվանդանոցներից մեկում և թաղվեց ԱլփբախումԱլպբախում<ref>Д. Хоффман. Эрвин Шрёдингер. — С. 78—85.</ref>։
 
=== Անձնական կյանք ===
1920 թվականից Շրյոդինգերն ամուսնացած էր Աննամարի Բերթելի հետ՝ [[Զալցբուրգ]]ից, ում հետ նա ծանոթացել էր 1913 թվականի ամռանը՝ մթնոլորտային էլեկտրաէներգիայի փորձերի ժամանակ։ Չնայած ամուսինների պարբերական սիրավեպերին, այդ ամուսնությունը շարունակվել է մինչև գիտնականի կյանքի վերջ։ Այսպես, Աննամարիի սերեցյալների թվում էին Շրյոդինգերի կոլեգաներ՝ [[Պաուլ Էվալդ]]ը և [[Հերման Վեյլ]]ը։ Շրյոդինգերն իր հերթին բազմաթիվ սիրավեպեր ուներ երիտասարդ կանանց հետ, որոնցից երկուսը անչափահաս էին (նրանցից մեկի հետ 1925 թվականի ձմռանը նա անց է կացրել իր արձակուրդները՝ Արոզայում, որի ընթացքում ինտենսիվ աշխատել է նաև ալիքային մեխանիկայի ստեղծման վրա)։ Չնայած Էրվինն ու Աննամարին երեխաներ չունեին, հայտնի է Շրյոդինգերի մի քանի արտաամուսնական երեխաների մասին։ Նրանցից մեկի մայրը՝ Հիլդե Մարչը՝ Արթուր Մարչի կինը, Շրյոդինգերի համար դարձավ «երկրորդ կին»։ 1933 թվականին Շրյոդինգերը, լքելով Գերմաինան, կարողացավ ֆինանսավորում ստանալ Օքսֆորդում ոչ միայն իր, այլև՝ Մարչի ընտանիքի համար։ 1934 թվականի գարնանը Հիլդեն աղջիկ ունեցավ Շրյոդինգերից (Ռութ Գորինե Մարչ)։ Մյուս տարի Մարչերը վերադարձան [[Ինսբրուք]]։ Այդպիսի ազատ կյանքը ցնցեց Օքսֆորդի պուրիտանացի բնակիչներին, ինչն անհարմարության առաջին պատճառներից էր, որն ունեցավ Շրյոդինգերը։ Դուբլինում եղած տարիներին նա ունեցավ ևս երկու արտաամուսնական երեխա։ 1940 թվականների սկզբին Աննամարին պարբերաբար հոսպիտալացվում էր՝ դեպրեսիայի նապաներինոպաների պատճառով<ref>D. B. McLay. [https://link.springer.com/article/10.1023%2FA%3A1004536223625 Lise Meitner and Erwin Schrödinger: Biographies of Two Austrian Physicists of Nobel Stature] // Minerva. — 1999. — Vol. 37. — P. 75—94.</ref>։
 
Կենսագիրներն ու ժամանակակիցները բազմիցս նշել են Շրյոդինգերի բազմաբնույթ հետաքրքրությունների, փլիսոփայությունից և պատմությունից նրա խորը գիտելիքների մասին։ Նա գիտեր 6 օտար լեզուներ (բացի [[հին հունարեն]]ից և [[լատիներեն]]ից, գիտեր անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն), օրիգինալ տարբերակով կարդում էր դասական ստեղծագործություններ և թարգմանում դրանք, գրում էր բանաստեղծություններ (1949 թվականին հրատարակվել է հավաքածու), հետաքրքրվում էր քանդակագործությամբ<ref>Д. Хоффман. Эрвин Шрёдингер. — С. 5—12.</ref>։
 
Կենսագիրներն ու ժամանակակիցները բազմիցս նշել են Շրյոդինգերի բազմաբնույթ հետաքրքրությունների, փլիսոփայությունից և պատմությունից նրա խորը գիտելիքների մասին։ Նա գիտեր 6 օտար լեզուներ (բացի [[հին հունարեն]]ից և [[լատիներեն]]ից, գիտեր անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն), օրիգինալ տարբերակով կարդում էր դասական ստեղծագործություններ և թարգմանում դրանք, գրում էր բանաստեղծություններ (1949 թվականին հրատարակվել է հավաքածու), հետաքրքրվում էր քանդակագործությամբ<ref>Д. Хоффман. Эрвин Шрёдингер. — С. 5—12.</ref>։
== Գիտական գործունեություն ==
=== Վաղ և փորձարարական աշխատանքներ ===