«Տեսա Վերտյու»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
|||
Տող 68.
=== 2010-2011 մրցաշրջան ===
Տեսայի վիրահատության պատճառով զույգը համարյա ամբողջ մրցաշրջանը բաց է թողնում (Compartment syndrome): Սակայն Տեսան և Սկոտը այնուամենայնիվ ներկայացրին իրենց կարճ ծրագիրը չորս մայրցամաքների Տայբեի առաջնությունում, բայց ստիպված էին դուրս մնալ ազատ պարերից զուգընկերուհու վնասվածքի պատճառով: Զույգի համար միակ լիարժեք մեկնարկը դարձավ Ճապոնիայից Ռուսաստան ավելի հարմար պահ տեղափոխված աշխարհի առաջնությունը, որին գեղասահորդները կարողացան նախապատրաստվել: Կարճ ծրագրով Dajos Bela/Tanzorchester "Schenkst du beim" և Waldemar Kazanecki "Nights And Days"(տանգո, վալս) երաժշտության ներքո հանդես գալով նրանք ստացան 74,29 գնահատական, զբաղեցնելով առաջատարի տեղը, հաջորդ մրցումային օրը հանդիսատեսը տեսավ կրակոտ Լատինա (Hip Hip Chin Chin,Temptation,Salsa Mujer Latina), մրցավարները պարը գնահատեցին 107,5 միավոր, ընդհանուր հաշվարկով 181,79 միավոր, որը մինչև ամերիկյան զույգի, Դեվիսի և Ուայթի ելույթը համարվում էր լավագույն արդյունքը, Զույգն առաջնությունն ավարտեց երկրորդ տեղում:
=== Վերադարձ մեծ սպորտ ===
Սոչիի Օլիմպիական խաղերից հետո զույգը երկու սեզոն հանգստացավ և վերադարձավ մեծ սպորտ 2016 թ-ին: Նոր նախաօլիմպիական սեզոնը զույգը սկսեց տանը [[Մոնրեալ]]ում Autumn Classic International մրցաշարով, որտեղ նրանք վստահորեն հաղթեցին<ref>[http://www.sports.ru/others/figure-skating/1044369441.html Autumn Classic International. Танцы на льду. Виртью и Моир одержали победу.]</ref>: Հոկտեմբերի վերջին կանադացի պարողները հանդես եկան Գրան-պրի էտապում, [[Միսիսոգա]]յում, որտեղ [[Skate Canada International 2016|Կանադայի Ֆեդերացիայի գավաթի խաղարկությունում]] զբաղեցրին առաջին տեղը: Նոյեմբերի վերջին նրանք հանդես եկան Գրան-պրիի եզրափակիչ էտապում, Սապպորոյում, որտեղ վստահորեն գրավեցին առաջին տեղը` սահմանելով աշխարհի ռեկորդ կարճ պարաձևում և երկու ծրագրերի հանրագումարով<ref>[http://www.sports.ru/figure-skating/1046027743.html NHK Trophy. Танцы на льду: Виртью и Моир победили с мировым рекордом.]</ref>: Դա հնարավորություն տվեց նրանց վստահորեն դուրս գալ Գրան-պրիի եզրափակիչ [[Մարսել]]ում: Ֆրանսիայում նրանք կարողացան վստահորեն գրավել առաջին տեղը, գերազանցելով իրենց բոլոր նախկին նվաճումները: Սահմանեցին աշխարհի նոր ռեկորդներ կարճ պարերում և երկու ծրագրերի հանրագումարով<ref>[http://www.sports.ru/figure-skating/1046377729.html Финал Гран-при. Танцы на льду: Виртью и Моир победили с мировым рекордом.]</ref>: 2017 թվականի հունվարին ազգային առաջնությունում [[Օտտավա]]յում առաջավոր կանադական զույգերից ոչ ոք չկարողացավ գեղասահորդներին մրցակից դառնալ, և նրանք հերթական անգամ եզրափակեցին որպես չեմպիոններ: Փետրվարի կեսերին գեղասահորդները հանդես եկան հարավկորեական Կաննին քաղաքում, մայրցամաքային առաջնությունում, որտեղ բարելավեցին իրենց նախկին նվաճումները ազատ պարաձևում և երրորդ անգամ դարձան չորս մայրցամաքների չեմպիոն<ref>[https://www.sports.ru/figure-skating/1048449625.html Чемпионат четырех континентов. Танцы на льду: Виртью и Моир победили, Шибутани вторые.]</ref>: Մարտի վերջին կանադացի գեղասահորդները հանդես եկան Հելսինկիում, աշխարհի առաջնությունում, որտեղ նրանց հաջողվեց համառ պայքարում նվաճել ոսկե մեդալներ, սահմանելով աշխարհի ռեկորդ կարճ պարերում և հանրագումարում:
Նոր օլիմպիական մրցաշրջանը նրանք սկսեցին տանը` [[Կանադա]]յում, որտեղ Autumn Classic International մրցաշարում վստահ հանդես եկան և եզրափակեցին ոսկե մեդալներով<ref>[https://www.sports.ru/figure-skating/1055862013.html Autumn Classic International. Танцы на льду: Виртью и Моир выиграли, Уивер и Поже – второе.]</ref>: Մեկ ամիս անց զույգը հանդես եկավ Գրան-պրի շարքում, որտեղ եզրափակեցին ոսկե մեդալներով<ref>[https://www.sports.ru/figure-skating/1056920748.html Skate Canada. Танцы на льду: Виртью и Моир победили с мировым рекордом, Уивер и Поже – вторые, Лобода и Дрозд-пятые.]</ref>: Նրանց հաջողվեց բարելավել իրենց նախկին ռեկորդային նվաճումները կարճ պարաձևում և հանրագումարում: Մեկ ամիս անց մասնակցեցին Գրան-պրիի ճապոնական էտապին, որտեղ դարձյալ հաղթեցին<ref>[https://www.sports.ru/figure-skating/1057356291.html NHK Trophy. Танцы на льду: Виртью и Моир выиграли, Синицина и Кацалапов — четвёртые.]</ref>:
== Ծրագրեր ==
|