«Հիմնախնդիր դժոխքից. Ամերիկան ցեղասպանության դարաշրջանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 23artashes տեղափոխեց էջը «Հիմնախնդիր դժոխքից.Ամերիկան ցեղասպանության դարաշրջանում»-ից «[[Հիմնախնդիր դժոխքից. Ամերիկան ցեղասպանության դարա...
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիրք
|անուն = Հիմնախնդիր դժոխքից. Ամերիկան ցեղասպանության դարաշրջանում
|բնօրինակ անուն = {{lang-en|"A Problem from Hell": America and the Age of Genocide}}
|պատկեր = 368731.jpg
Տող 49.
|վիքիպահեստ =
}}
'''Հիմնախնդիր դժոխքից. Ամերիկան ցեղասպանության դարաշրջանում''' ({{lang-en|A Problem from Hell": America and the Age of Genocide}}), ամերիկացի քաղաքագետ [[Սամանտա Փաուեր]]ի գիրքը, որը պատմում է 20-րդ դարում տեղի ունեցած ցեղասպանությունների և դրանց վերաբերյալ ամերիկյան կառավարության ունեցած դիրքորոշման վերաբերյալ: Գրքի հրատարակման ժամանակ Փաուերը եղել է [[Հարվարդի համալսարան]]ի [[Ջոն Ֆ. Քենեդու կառավարման դպրոց]]ի մարդու իրավունքների ծրագրի պրոֆեսոր: Հեղինակը գիրքը սկսում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից՝ [[Հայոց ցեղասպանություն]]ից մինչև [[Կոսովո]]յում տեղի ունեցած էթնիկ զտումները: 2003 թվականին Փաուերը արժանացել է «Ջ. Էնթոնի Լուկաս անվան գրական» և «Պուլիցերյան մրցանակների»:
 
Իր գրքում Փաուերը նշում է, որ ամերիկացի քաղաքական գործիչները հետևողականորեն չեն ցանկանում դատապարտել զանգվածային զտումները՝ որպես ցեղասպանություններ կամ կրել պատասխանատվություն միջազգային ռազմական միջամտությունների համար: Նա գտնում է, որ առանց ամերիկյան հասարակության ուժեղ ճնշման, քաղաքական գործիչները չեն ընդունի «ցեղասպանություն» տերմինը որպես այդպիսին: Փոխարենը, նրանք նախապատվությունը տալիս են ազգային շահերին կամ պնդում են (Փաուերը նշում է այս քայլը ոչ արժանապատիվ), որը ԱՄՆ արձագանքը կլինի անօգուտ: Վերջինս, ըստ Փաուերի, արագացնում է բռնությունների ընդլայնումը և խորացումը<ref name="book">Power, Samantha. A Problem from Hell: America and the Age of Genocide. pp. xvii-xviii. Basic Books, 2002. {{ISBN|0-465-06150-8}}</ref>: