«Ցեղակրոնություն»–ի խմբագրումների տարբերություն

* '''Զ.''' Իմ ժողովրդի քաղաքական ճակատագրով զբաղվելու պարտականությունը ունեմ ես և ահա պայքարում եմ մի մեծ ճակատագրի համար, որին արժանի է իմ ցեղը։
* '''Է.''' Ցեղակրոն եմ, ասել՝ ուր էլ որ լինեմ, ընկերային ինչ դիրք էլ որ ունենամ, ես խանդավառորեն կմնամ հպատակն ու մարտիկն իմ ցեղի։
* '''Ը.''' Հայաստանից դուրս, սփյուռքի մեջ, ինչ վիճակում էլ որ լինեմ՝ մեծահարուստ, բարեկեցիկ թե օրավարձով աշխատող բանվոր՝ անդարձ պանդխտություն չեմ համարհամարի տարագրի կյանքս։ Չէ՛, վերադարձ կա։
* '''Թ.''' Կդավանեմ, որ իմ սերունդը ավելի մեծ պարտականություն ունի, քան ուներ անցնող ազատագրական սերունդը։ Պարտականության մեջ՝ ցեղակրոնի իմ բաժինը - առյուծի բաժինն է, ամենամե՛ծը։
* '''Ժ.''' Ցեղակրոնը, որի նշանաբանն է - ավելի, է՛լ ավելի զորություն - պաշտամունք ունի իր ցեղի մարտական ուժի հանդեպ։
:Արտաշեսյան իր նախնիների մեծության հետամուտ՝ նա պատկառում է իր ցեղին և աշխատում ամենուրեք արժանավորապես ներկայացնել դա:
* '''ԺԹ.''' Նրա համար նվիրական է հայոց նորագույն քաղաքական գոյառության օրը - մայիսի 28-ը - և այն խորհրդանշող սրբազան Եռագույնը, որը է՝ սրբություն, քաղաքական դա՛տ և վախճանաբանությո՛ւն միաժամանակ։
* '''Ի.''' Հայ մարդու հետ ցեղակրոնը խոսում է հայերեն, որովհետև գիտակցում է, թե լեզվի մահն արագացումն է ժողովուրդների հոգևոր մահը։
* '''ԻԱ.''' Ինքնամսխումի մեջ ազատ չէ՛ ցեղակրոնը։
:Քաջառողջ լինելու իրավունք և պարտականություն ունի նա, որի ձեռքին է գալիք սերունդների ճակատագիրը: