'''Հախումի լեռնաշղթա''', [[ՀՀՀայաստան]]ի [[Տավուշի մարզ]]ում։ Սկսվում է Միափորի լեռնաշղթայից, տարածվում հյուսիս-արևելքից դեպի [[Կուր]]ի դաշտավայրը։ Երկարությունը մոտ 40 կմ է, բարձրությունը մինչև 2000 մ։ Կազմված է հրաբխածին ապարներից։ Միջին մասում զարգացել են կուեստներ։ Լանջերը ծածկված են հաճարենու անտառներով ու սոճուտներով։ Ջրբաժան է [[Աղստև]] ու [[Հախում (գետ)|Հախում]] գետերի միջև։