«Ռուբեն Գ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 14.
}}
 
'''Ռուբեն Գ''' ([[1145]]-[[1187]]), Կիլիկիայի Հայոց իշխան [[1175]] թվականից։ [[Ռուբինյաններ]]ի ազգատոհմից։ Իշխան Ստեփանեի և Հեթումյան դշխուհի Ռիթայի ավագ որդին։ Հոր եղերական վախճանից հետո մոր և կրտսեր եղբայր Լևոնի հետ դաստիարակվել և կրթվել է քեռու՝ Բակուրան իշխանի մոտ։ Գահ է բարձրացել հորեղբոր՝ [[Մլեհ]]ի դավադրական սպանությունից հետո։ Գահակալման սկզբին մահապատժի է ենթարկել Մլեհի դավադիրներին, զսպել որոշ իշխանների անջատամետ ձգտումները, [[Բյուզանդիա]]յից ազատագրել Ադանա և Մսիս քաղաքները։ Մանուիլ I կայսեր մահից հետո Ռուբենը վերացրել է կայսրության վերջին հենակետները Դաշտային Կիլիկիայում, բյուզանդական տարրից մաքրել ծովեզերքը։ [[1182]] թվականին պաշարել է Հեթումյան հզոր և դեռևդեռևս կիսանկախ իշխանության կենտրոն Լաբրոնը։ Ռուբենի դեմ երկարատև պայքարում [[Հեթումյաններ]]ն օգնություն են խնդրել Անտիօքի դուքս Բոհեմունդից։ Վերջինս խաղաղության պայմանագիր կնքելու պատրվակով, [[1185]] թվականին Ռուբենին հրավիրել է Անտիոք, խարդախորեն ձերբակալել է նրան և իր զորքով ներխուժել Դաշտային Կիլիկիա։ Սակայն, հանդիպելով Ռուբենի եղբոր՝ հայկական զորաբանակի զորավար Լևոնի հակահարվածին, Բոհեմունդը նահանջել է։ [[1187]] թվականին Լևոնը փրկագնել է Ռուբենին, բայց վերջինս գահը կամովին հանձնել է եղբորը՝ [[Լևոն Բ|Լևոնին]], և նվիրվել կրոնին։
 
{{Տեղեկաքարտ Հաջորդականություն2
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ռուբեն_Գ» էջից