«Խավարում»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 10 բայտ ,  3 տարի առաջ
'''Խավարում''', աստղագիտական երևույթ, որի դեպքում երկնային մարմինները, մեկը մյուսին ծածկելու պատճառով, երկրային դիտորդին ամբողջությամբ կամ մասամբ որոշ ժամանակ չեն երևում։
 
Խավարումներին են վերաբերումհամարվում Արեգակի ծածկումը Լուսնով, Լուսնի ծածկումը Երկրի ստվերով, ինչպես նաև [[աստղ]]երի և [[մոլորակ]]ների ծածկումները Լուսնով, Արեգակի սկավառակովսկավառակի վրայով ներքին մոլորակների ([[Մերկուրի (մոլորակ)|Մերկուրիի]] և [[Վեներա (մոլորակ)|Վեներայի]]) անցումները, մոլորակի սկավառակովսկավառակի վրայով իր [[արբանյակ]]ների անցումները։
 
[[Երկրի մթնոլորտ]]ի վերին շերտերում Արեգակի ճառագայթների մի մասը (հիմնականում կարճալիքայինկարճալիք) կլանվում է, ցրվում, իսկ երկարալիքայիներկարալիք մասը բեկվում է և լուսավորում Լուսինը։ Այդ պատճառով Լուսնի խավարած մասերը ստանում են դեղնակարմրավուն երանգ։ Խավարման ընթացքում Լուսնի երանգով ուսումնասիրում են մթնոլորտի վերին շերտերի կառուցվածքը։
 
==Արեգակի խավարում==
{{Հիմնական|Արեգակի խավարում}}
Նորալուսնի ժամանակ (տես [[Լուսնի փուլեր]]), երբ [[Արեգակ]]ը, [[Լուսին]]ը և [[Երկիր]]ը գտնվում են գրեթե մի ուղղի վրա, Լուսնի ստվերն ընկնում է Երկրի վրա և Երկրի մակերևույթի որոշ մասերից դիտելիս Արեգակն ամբողջությամբ կամ մասամբ չի երևում, որն էլ Արեգակի լրիվ կամ մասնակի խավարումն է։ Տվյալ վայրում Արեգակի լրիվ խավարումը տևում է 2 - 3 (առավելագույնը՝ 8) ր, իսկ մասնակին՝ 2 - 3 ժ։ Երբ խավարման ընթացքում Լուսինը գտնվում է իր ուղեծրի [[Ապոկենտրոն և պերիկենտրոն|երկրահեռ]], իսկ Երկիրը` իր ուղեծրի [[Ապոկենտրոն և պերիկենտրոն|արևամերձ]] մասերում, Լուսնի անկյունային տրամագիծը դառնում է Արեգակինից փոքր և ծածկում է Արեգակի միայն կենտրոնական մասը (օղակաձև խավարում)։
 
==Լուսնի խավարում==