«Բաշխում (տնտեսագիտություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
ավելացվեց Կատեգորիա:Տնտեսագիտություն, հեռացվել է {{Կատեգորիա չկա}} ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
{{Այլ|Բաշխում (այլ կիրառումներ)}}
 
{{Կատեգորիա չկա}}
'''Բաշխում''', [[Տնտեսագիտություն|տնտեսագիտական]], հասարակական արդյունքի վերարտադրության անհրաժեշտ փուլ, որ միմյանց է կապում արտադրությունն ու սպառումը, արտադրական հարաբերությունների կողմերից մեկը։ Ընդգրկում է արտադրության միջոցները և սպառման առարկաները, անհրաժեշտ ու հավելյալ արդյունքը։ Բնույթը, սկզբունքներն ու ձևերը պայմանավորված են տիրապետող արտադրության եղանակով։ Սակայն բաշխումը իր հերթին ակտիվ հակադարձ ներգործություն է ունենում արտադրության վրա՝ արագացնելով կամ դանդաղեցնելով նրա զարգացումը։ Արտադրության միջոցների բաշխման բնույթը որոշվում է տվյալ հասարակությունում տիրապետող սեփականության ձևով, իսկ սպառման առարկաներինը կախված է արտադրության միջոցների սեփականության ձևից։ Բաշխման բնույթն իր արտահայտությունն է ստանում ազգային եկամտի բաշխման մեջ։ Կապիտալիզմի պայմաններում բաշխումը ունի հակամարտ բնույթ, քանի որ արտադրության միջոցների գերակշռող մասը մասնավոր կապիտալիստական սեփականություն է, շահագործման միջոց, և բանվորների ստեղծած արդյունքի նշանակալի մասը ձրիաբար յուրացնում են կապիտալիստները։ Կապիտալիստական երկրներում ազգային եկամտի կեսից ավելին յուրացնում են շահագործող դասակարգերը։ [[ԱՄՆ|ԱՄՆ–ում]] և [[Անգլիա]]յում աշխատավորները կազմում են բնակչության 9/10-ը, բայց ստանում են ազգային եկամտի մոտ 40%-ը։ Սոցիալիզմի ժամանակ, հանրային սեփականության տիրապետության պայմաններում, արտադրության միջոցների ու սպառման առարկաների բաշխման կատարվում է պլանաչափորեն՝ հօգուտ ամբողջ հասարակության և նրա յուրաքանչյուր անդամի։ Ամբողջ ազգային եկամուտը պատկանում է աշխատավորներին, նրա բաշխման տեղի է ունենում արտադրության աճի, բանվորների, գյուղացիների, մտավորականության կենսամակարդակի բարձրացման շահերին համապատասխան։ Այստեղ առաջնակարգ նշանակություն է ստանում արտադրության միջոցների և սպառման առարկաների համամասնական բաշխումը հասարակական արտադրության ստորաբաժանումների ու նրա առանձին ճյուղերի, նյութական արտադրության և ոչ նյութական արտադրության, ինչպես նաև բանվոր դասակարգի և կոլտնտեսային գյուղացիության միջև։ Հասարակական ամբողջական արդյունքի բաշխման սոցիալիստական ընդլայնված վերարտադրության ելակետն է, նյութական հիմքը և որոշում է նրա բնույթը, համամասնությունները և տեմպերը։ Նրա մի մասը փոխհատուցում է ծախսված արտադրության միջոցները, իսկ մյուսը կազմում է [[ազգային եկամուտ]]ը, որն օպտիմալ համամասնությամբ բաժանվում է կուտակման և սպառման ֆոնդերի։ Սպառման ֆոնդի մեծ մասի բաշխումն իրագործվում է ըստ աշխատանքի քանակի ու որակի վարձատրության պետական ձեռնարկություններում և հիմնարկություններում աշխատավարձի, իսկ [[կոլտնտեսություն]]ներում աշխօրերի դիմաց ամենամսյա երաշխավորված դրամական և բնամթերային վարձատրման ձևով։ Սպառման ֆոնդի մյուս մասը կենտրոնացված և ապակենտրոնացված սպառման հասարակական ֆոնդերի համակարգի միջոցով բաշխվում է ձրի կամ արտոնյալ պայմաններով։ Սոցիալիզմի ժամանակ բաշխմանը մեծապես խթանում է հասարակական արտադրության զարգացմանը։ Սոցիալիստական արտադրության և բաշխման միջև չկա հակամարտ հակասություն, սակայն դրանց ակտիվ փոխներգործությունը կարող է առաջացնել ոչ հակամարտ հակասություններ, որոնք հասարակությունը գիտակցաբար և պլանաչափորեն հաղթահարում է արտադրության բնույթի ու չափերի փոփոխմանը համապատասխան բաշխման հարաբերությունները շարունակ կատարելագործելու միջոցով։ Սոցիալիզմը կոմունիզմի վերաճելու ընթացքում զարգանալու և կատարելագործվելու են ըստ աշխատանքի քանակի ու որակի և սպառման հասարակական ֆոնդերի միջոցով իրագործվող բաշխման ձևերը, իսկ կոմունիզմի ժամանակ բաշխումն կատարվելու է ըստ պահանջմունքների։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Տնտեսագիտություն]]