«Վաչուտյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 564580 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.241.150.104 (քննարկում)
No edit summary
Տող 3.
==ä³ïÙáõÃÛáõÝ==
 
13-րդ դարի սկզբներին [[Զաքարե Բ]] և [[Իվանե Ա]] [[Զաքարյաններ]]ի ազատագրական արշավանքների ընթացքում վերականգնված Հայաստանի ինքնիշխան պետությունում ([[Զաքարյան Հայաստան]]ի անկախ պետություն) առաջ քաշած իշխանական տոհմերից էր Վաչուտյանների նորաստեղծ իշխանական ընտանիքը, որին վիճակված էր շուրջ մեկուկես հարյուրամյակ իշխել պատմական [[Նիգ]]-[[Արագածոտն]]ի (ներկայիս [[Արագածոտնի մարզ]]ի [[Ապարան]]-[[Արագած]]ի և [[Աշտարակ]]ի տարածաշրջաններ) հողերին: Հավանաբար [[1205]]/[[1206]] թթ-ին [[Զաքարե Բ]] և [[Իվանե Ա]] [[Զաքարյաններ]]ը իրենց ստեղծած պետության իշխանական-վարչական բաժանում իրականացրեցին և ի թիվս այլ միավորների ստեղծեցին նաև [[Արարատյան կողմնակալություն]]ը` ներկայիս [[Արարատյան դաշտ]]ի և [[Արագած]] սարի [[Հառիճ]]-[[Ապարան]]-[[Աշտարակ]]-[[Թալին]] հատվածի, [[Արա լեռ]]ը և նրա հարակից հողատարածքների ընդգրկմամբ ու այդ կողմնակալության կողմնակալ-հրամանատար նշանակեցին զորավար [[Վաչե Ա]] Վաչուտյանին շնորհելով նրան [[իշխանաց-իշխան]] տիտղոս-կոչումը: Ամենայն հավանականությամբ [[Վաչե Ա]]-ն սերում էր Հյուսիսային Հայաստանի տարածքից: Նրա հայրն էր Սարգիսը, պապը՝ Վաչուտը: Այս Վաչուտի անունից էլ նորաստեղծ իշխանական ընտանիքը ստացել է Վաչուտյաններ տոհմանունը: Վաչուտյան իշխանները մինչև [[1236]] թ-ը, մինչև մոնղոլների կողմից [[Զաքարյան Հայաստան]]ի նվաճումը, և մոնղոլների օրոք` [[1236]]-[[1350]]-ական թթ-ին, ծառայել են նախ Հայաստանի պետականության ամրապնդման գործին, ապա հայրենի [[Նիգ]]-[[Ապարան]] - [[Աշտարակ]] տարածքները մոնղոլական ասպատակություններից զերծ պահելու գործին:
 
==Իշխանապետերը==
Տող 12.
 
[[1205]]/[[1206]] - [[1236]] թթ-ին [[Վաչե Ա]] իշխանաց-իշխանը իշխանատիրույթի մայրաքաղաք է դարձրել վերականգնված [[Ամբերդ]] բերդաքաղաքը: [[1236]] թ-ին, մոնղոլների կողմից [[Ամբերդ]]ը մասնակիորեն ավերելուց հետո, տոհմի նոր գահերեց [[Քուրդ Ա]] [[իշխանաց-իշխան]]ը իշխանատիրույթի մայրաքաղաք է դարձրել Վարդենիս գյուղը: Նա այստեղ կառուցել է երկհարկանի դղյակ և պարսպապատել է այն: Պատմիչ [[Կիրակոս Գանձակեցի]]ն գրում է, որ [[1254]]-[[1255]] թթ-ին [[Կարակորում]] մեկնելիս և վերադառնալիս [[Քուրդ Ա]]-ն [[Վարդենիս (գյուղ)]]ում հյուրընկալել է [[Կիլիկյան Հայաստան]]ի [[Հեթում Ա]] թագավորին: [[1300]]-ական թթ-ին իշխանատիրույթի գահերեց [[Քուրդ Բ]] [[իշխանաց-իշխան]]ը և նրան հաջորդած [[Թեոյդոս]] [[իշխանաց-իշխան]]ը մայրաքաղաք են դարձրել [[Կարբի]] գյուղաքաղաքը վերակառուցելով տեղի բերդը:
 
==Վաչուտյանների զինանշանը==
Միջնադարի իշխանական մյուս գերդաստանների նման Վաչուտյաններն էլ ունեին իրենց զինանշանը: Զինանշանների օրինակներ պահպանվել են Վաչուտյանների հոգևոր կենտրոններում` [[Հովհաննավանք]]ում, [[Սաղմոսավանք]]ում, [[Կարբի]]ում, մայրաքաղաք [[Ամբերդ]]ում, ինչպես նաև [[Մակարավանք]]ում, [[Նոր Վարագավանք]]ում, [[Գեղարդ]]ում, [[Գլաձոր]]ում: Հայրենի իշխանատիրույթում դրանց առկայությունը բնական երևույթ է, իսկ հայրենի տիրույթներից դուրս դրանց լինելը [[Վաչե Ա]]-ի և նրա ժառանգների կողմից այդ կառույցներին կատարված նյութական աջակցություն ցույց տալու արդյունք է: [[Հովհաննավանք]]ում գտնվել է զինանշանի երկու օրինակ /դրանցից մեկն այժմ պահվում է Հայաստանի պատմության թանգարանում, մյուն ագուցված է Կաթողիկե եկեղեցու հարավային ճակտոնի քիվի տակ: Հայաստանի պատմության թանգարանում գտնվող սալաքարի վրա քանդակված են գլխով դեպի աջ դարձած արու և էգ արծիվներ, որոնցից արուն կանգնած է էգի մեջքին և կտցով շոյում է վերջինիս վիզը: Այստեղ արտահայտված է սիրո, հավատարմության խորհուրդը և գործնականում գովերգում է արուի և էգի /տղամարդու և կնոջ, այս դեպքում` [[Վաչե Ա]]-ի և [[Հասանի դուստր Մամախաթուն]]ի/ միությունը: Որ Վաչուտյանները զինանշանում այդ են ցանկացել շեշտել, ապացուցում են արծիվների գլխամասից դեպի աջ պատկերված հավերժության խորհրդանիշ մեծ և փոքր կենաց ծառերը: Նույն պատկերն առկա է նաև Կաթողիկե եկեղեցու հարավային ճակտոնի քանդակում, միակ տարբերությունն այն է, որ այս հարթաքանդակի թռչունների մարմինը ձևավորված է թեփուկաքանդակով: Հայրենի տիրույթից դուրս եղած բոլոր չորս քանդակներն էլ Հովհաննավանքի զինանշանի կրկնությունն են: [[Վաչե Ա]]-ից հետո շեշտադրումը փոխվել է և այլուր առկա են պոչի վրա հենված ճանկող արծիվների պատկերներ:
 
==Խնամիական կապերը==