«Հիմնախնդիր դժոխքից. Ամերիկան ցեղասպանության դարաշրջանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 55.
 
ԱՄՆ նախագահ [[Բարաք Օբամա]]ն, կարդալով Փաուերի գիրքը, հրավիրել է նրան իր աշխատակազմ՝ զբաղեցնելով [[ՄԱԿ]]-ում ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնը<ref>{{cite web|url=http://www.kommersant.ru/doc/863456|title=Люди Билла Клинтона идут на новый срок|publisher=Комерсант|work=|date=2008-03-05|author=|accessdate=2018-02-11|archiveurl=|archivedate=}}[http://www.peeep.us/8183f1eb]</ref>:
 
==Համառոտ շարադրանք==
Փաուերը իր գրքի առաջին գլուխը նվիրել է Հայոց ցեղասպանությանը և միջազգային հանրության արձագանքին (Գլուխ 1): Այնուհետ նա ներկայացնում է [[Ռաֆայել Լեմկին]]ի ջանքերը՝ ամերիկյան կառավարության ուշադրությունը կենտրոնացնելու Եվրոպայում նացիստական ուժերի գործողություններին (Գլուխ 2): 3-րդ գլխում Փաուերը անդրադառնում է առանձին անձանց ջանքերին, ովքեր փորձում էին ամերիկյան և [[Հակահիտլերյան խմբավորում|դաշնակից ուժերի]] կառավարությունների ուշադրությունը կենտրոնացնել [[Հոլոքոստ]]ի ճանաչման միջազգային գործընթացի վրա: Վերջինս նա բնորոշում է որպես [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի և հակասեմական անտարբերության ծնունդ: 4-րդ գլխում է նա շարունակում է ներկայացնել Լեմկինի գործունեությունը, թե ինչպես է վերջինս կարողացել միջազգային օրակարգ մտցնել ցեղասպանության թեման, որի արդյունքում 1948 թվականին ընդունվել է [[Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիա|Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիա]]ն: Հինգերորդ գլխում նա ներկայացնում է Լեմկինի հիասթափությունները և հակառակորդների ձեռքբերման գործընթացը, ընդհուպ մինչև նրա մահը՝ 1959 թվական: Գլխում նա անդրադառնում է նաև սենատոր Ուիլյամ Փրոքսմիրի և մյուսների գործունեությանը, ովքեր շարունակեցին Լեմկինի սկսած գործը: Յոթերորդ գլխում Սամանտան պատմում է սենատոր Փրոքսմիրի և նախագահ [[Ռոնալդ Ռեյգան|Ռեյգան]]ի միացյալ ջանքերի մասին՝ ընդունելու Ցեղասպանությունը դատապարտող կոնվենցիան: Գրքի մյուս գլուխներում Փաուերը անդրադառնում է լոկալ ցեղասպանություններին, ինչպես նաև ամերիկյան կառավարության արձագանքը Կամբոջիայում, Իրաքում, Բոսնիայում, Ռուանդայում և Կոսովոյում տեղի ունեցած իրադարձություններին: