«Էրվին Շրյոդինգեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎«Ի՞նչ է կյանքը»: խմբագրում, սրբագրում
Տող 134.
{{քաղվածք|Ես մտադրված էի դասավանդել տեսական ֆիզիկա, որպես նմուշ ընդունելով իմ սիրելի ուսուցիչ Ֆրիդրիխ Հազենյոռլի դասախոսությունները, ով զոհվել էր պատերազմի ժամանակ: Մնացած ժամանակ ենթադրում էի զբաղվել փիլիսոփայությունով: Այդ ժամանակ ես խորասուզվել էի [[Բենեդիկտ Սպինոզա]]յի, [[Արթուր Շոպենհաուեր]]ի, [[Ռիխարդ Ավենարիուս]]ի աշխատանքներում...Դրանից ոչինչ չստացվեց: Ես ստիպված էի մնալ տեսական ֆիզիկայում և, ի զարմանս ինձ, դրանից ինչ-որ բան ստացվում էր|Էրվին Շրյոդինգեր. Իմ տեսակետը աշխարհի մասին<ref> Э. Шрёдингер. Мой взгляд на мир, М.: Либроком, 2009. — С. 7.</ref>}}
Միայն Դուբլին տեղափոխվելուց հետո նա կարողացավ բավականաչափ ժամանակ տրամադրել փիլիսոփայության հարցերին: Նրա մի շարք աշխատանքներ նվիրված էին ոչ միայն [[Գիտության փիլիսոփայություն|գիտության փիլիսոփայության]] խնդիրներին, այլև ունեին համընդհանուր փիլիսոփայական բնույթ. «Գիտություն և հումանիզմ» (1952), «Բնությունը և հույները» (1954), «Խելքն ու մատերիան» (1958) և «Իմ տեսակետն աշխարհի մասին»: Շրյոդինգերը հատուկ ուշադրություն էր դարձնում [[Դասական փիլիսոփայություն|դասական փիլիսոփայությանը]], որը նրան գրավում էր իր միասնականությամբ և այն նշանակությամբ, որ կարող էր լուծել մի շարք ժամանակակից խնդիրներ: Դրա հետ կապված նա գրել է.
{{քաղվածք|Հնագույն մտածողների մտավոր միջավայր վերադառնալու լուրջ փորձի օգնությամբ, ովքեր ավելի քիչ իմանալով այն, ինչը վերաբերում է բնության իրական վարքագծին, բայց հաճախ շատ քիչ կողմնակալ լինելով, մենք նորից կարող ենք ստանալ նրանցից մտքի ազատությունը, գուցե նրա համար, որ օգտագործենք դա գիտական փաստերի մեր առավել իմացությունը նրանց վաղ սխալներն ուղղելու համար, որոնք դեռևս կարղկարող են մեզ տանել դեպի փակուղի։|Է. Շրյոդինգեր, «Բնությունը և հույները» (1954)<ref>Э. Шрёдингер. Природа и греки. — Ижевск: РХД, 2001. — С. 18.</ref>}}
Իր աշխատանքներում, դիմելով [[Հնդկաստանի փիլիսոփայություն|հնդկական]] և [[չինական փիլիսոփայություն|չինական փիլիսոփայության]]ը, Շրյոդինգերը փորձում էր միասնական տեսանկյունից դիտարկել գիտությունն ու [[կրոն]]ը, մարդկային հասարակությունն ու էթիկայի խնդիրները. միասնության խնդիրը նրա փիլիսոփայական ստեղծագործության հիմնական շարժառիթներից էր: Աշխատանքներում, որոնք կարող են վերագրվել գիտության փիլիսոփայությանը, նա շեշտը դնում էր գիտության և հասարակության ու մշակույթի ամբողջական զարգացման սերտ կապի վրա, քննարկում էր [[Իմացաբանություն|իմացաբանական]] խնդիրները:
== Հիշողություն ==