«Ծերացում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Kharv 6 - Nishapur.jpg|մինի]]
'''Ծերացում''', [[օրգանիզմ]]ի զարգացման ընթացքում օրինաչափորեն ի հայտ եկող հասակային անվերադարձ փոփոխություններ, որոնք սահմանափակում են նրա հարմարվողական հնարավորությունները։ Ծերացումն ուսումնասիրող գիտությունը կոչվում Էէ [[գերոնտոլոգիա]], որը որպես գիտություն սկիզբ է առել 20-րդ դարում։ Գերոնտոլոգիան ուսումնասիրում է ֆիզիկական, մտավոր, սոցիալական փոփոխությունները, ուսումնասիրում է սոցիալական և սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները, ծերացման հետ կապված հիվանդությունները։ Ծերացումը շարունակական և դինամիկ պրոցես է, որը սկսվում է մարդու ծնունդով և ավարտվում է մարդու մահով։
 
== Պատմություն ==
Ծերացման վերաբերյալ կան տարբեր մոտեցումներ։ Ծերացման խնդրին են անդրադարձել սկսած մեր թվարկությունից առաջ։ Ըստ Ցիցերոնի (Մ.թ.ա.106-143 թթ․) ծերությունը խոչընդոտում է ազատ կենսագործունեությանը, ծերությունը տկարացնում է մեր մարմինը, ծերությունը զրկում է մեզ կյանքի հաճույքներից, ծերությունը մոտեցնում է մահվան ժամը։ Ըստ [[Ցիցերոն]]ի նշված պատճառները անտանելի են դարձնում ծերության գործընթացը։ Ծերացման մեխանիզմների բացատրման վերաբերյալ գոյություն են ունեցել բազմաթիվ վարկածներ, որոնց մեծ մասն այժմ արդեն ունի պատմական նշանակություն։ Չնայած մարդու և կենդանիների [[օրգանիզմ]]ների ծերացման գործընթացները մանրամասն ուսումնասիրվել են, սակայն նրա մեխանիզմների մասին չկա միասնական բացատրություն։ Տարիքային փոփոխություններն ընթանում են տարբեր օրգաններում ու համակարգերում և զարգանում են ոչ միանգամից, անհավասարաչափ։ Որոշ հետազոտողների կարծիքով ծերացումն սկսվում է բջիջների [[բեղմնավորում|բեղմնավորման]] պահից։ Ըստ Լյոբի՝ ծերացումն արդյունք է քիմիական որոշ նյութերի ծախսման, որոնք օրգանիզմին տրվում են սաղմնադրման ժամանակ և այլևս չեն սինթեզվում։ Հեղինակների մի այլ խումբ ծերացումը կապում Էէ օրգանիզմի ներքին սեկրեցիայի՝ հատկապես սեռական գեղձերի ֆունկցիոնալ խանգարումների հետ ([[Բրոուն Սեկար]], Ս. Վորոնցով, Ա. Լորան, Հ. Սելյե, Կ. Պարխոն և ուրիշներ)։ Ըստ Ա. Բոգոմոլեցի՝ ծերացման գործընթացը զարգանում է շարակցական [[հյուսվածք]]ներում առաջացող ախտաբանական փոփոխությունների հետևանքով։ Ծերության վերաբերյալ տեսությունների շարքում կարևոր նշանակություն ունի թթվածնային տեսությունը (Դ. Մարինեսկո, Ն. Սիրոտինին)։ Սովորաբար 40-50 տարեկանից հետո օրգանիզմում առաջանում Է [[թթվածնային քաղց]], որի հետ կապված թուլանում են օքսիդացման գործընթացները։
 
Ս. Բոտկինը և Ի. Մեչնիկովը տարաբաժանել են
Տող 11.
== Վաղաժամ և ֆիզիոլոգիական ծերացում ==
 
Վաղաժամ ծերացումը զարգանում է զանազան [[հիվանդություն]]ների, արտաքին միջավայրի ոչ բարենպաստ գործոնների ազդեցությամբ։ [[Բջիջ]]ներում տեղի են ունենում էական փոփոխություններ, որոնք արտահայտվում են բջջի գրգռականության նվազմամբ, գործողության պոտենցիալի տևողության մեծացմամբ։ Ծերացման գործընթացում թուլանում Էէ [[նյարդ]]ային ազդեցությունը բջիջների և հյուսվածքների վրա, բարձրանում է դրանց զգայունությունը հումորալ գործոնների նկատմամբ։ Բջիջներում պակասում են [[միտոքոնդրիա]]ները, և դրանց մեջ օքսիդացման գործընթացների նվազման պատճառով ընկնում է [[հյուսվածք]]ային շնչառությունը։ Հատկապես խանգարվում է [[նյարդային համակարգ]]ի գործունեությունը։ Տարիքի հետ կապված խախտվում է նյարդային համակարգի բարձրագույն բաժինների սուբորդինացիոն ազդեցությունը ստորին բաժինների վրա։ [[Արյունատար անոթ]]ները կորցնում են իրենց առաձգականությունը, նվազում է [[թոքեր]]ի կենսական տարողությունը, մարսողական հյութերի ֆերմենտային ակտիվությունը։ Ծերացման ժամանակ փոխվում է մարդու վարքը, իջնում Էէ աշխատունակությունը, խանգարվում է ներքին սեկրետոր [[գեղձ]]երի ֆունկցիան, նվազում է [[մկան]]ային ուժը, [[մազ]]երը սպիտակում են և թափվում, [[մաշկ]]ը բարակում է, [[կնճիռ]]ներ են գոյանում, թուլանում է հիշողությունը, նվազում են մտավոր ունակությունները։ Ֆիզիոլոգիական ծերացման բնույթը և ընթացքը մեծ մասամբ որոշում են մարդու կյանքի բնական տևողությամբ։ Գտնում են, որ մարդու կյանքի պոտենցիալ տևողությունը պետք Է գերազանցի 100 տարին։ Սակայն բնական ծերացման դեպքերը դեռևս քիչ են։ Մարդու ծերացման կանխարգելման համար անհրաժեշտ է ճիշտ կազմակերպել [[սնունդ]]ը, աշխատանքի և հանգստի հաջորդականությունը։
 
== Բույսերի ծերացում ==
[[Պատկեր:2009-10-01 (6) Leaf, Blatt.JPG|մինի|ձախից]]
[[Բույս]]երի ծերացումն ուղեկցվում է [[օրգան]]ների կառուցվածքային փոփոխություններով, բջջային [[օրգանոիդ]]ների, [[քլորոպլաստ]]ների, [[միտոքոնդրիա]]ների, [[ռիբոսոմ]]ների քայքայմամբ։ Ծերացման դեպքում ընկնում Էէ [[ֆոտոսինթեզ]]ի, [[սպիտակուց]]ների, [[նուկլեինաթթու]]ների և կենսաբանական այլ միացությունների սինթեզի ինտենսիվությունը, [[ֆերմենտ]]ների մեծ մասի ակտիվությունը (պրոտեոլիտիկ ֆերմենտներինը կարող է մեծանալ)։ Արտաքին միջավայրի տարբեր գործոններ՝ սննդային, լուսային, ջերմային ռեժիմը, ախտածին [[բակտերիա]]ներն ու սնկերը կարող են արագացնել կամ դանդաղեցնել ծերացումը։
 
Բույսերի ծերացումը զուգակցվում Է առանձին օրգանների նորազոյացմամբ, որը հաճախ շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում։ Կան բույսեր, որոնց բոլոր օրգանները ծերանում և մահանում են միաժամանակ (օրինակ, [[ագավա]]ն՝ ծաղկելուց հետո)։ Որոշ [[ծառաբույս]]երի մոտ տեղի Էէ ունենում [[տերև]]ների սեզոնային ցիկլիկ մահացում՝ մյուս օրգանների կենսագործունեության պահպանմամբ։ Շատ [[խոտաբույս]]երի ստորին տերևները մահանում են, իսկ գագաթից երիտասարդ տերևներ են գոյանում։
 
== Ծերության փուլեր ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ծերացում» էջից