«Էրվին Շրյոդինգեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 112.
Շրյոդինգերը ծանոթացավ Այնշտայնի [[Ընդհանուր հարաբերականության տեսություն|ընդհանուր հարաբերականության տեսության]] աշխատանքին [[Իտալիա]]յում, որտեղ տեղակայվել էր նրա զորամասը [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ: Նա մաթեմատիկական ֆորմալիզմով և ֆիզիկական իմաստով մանրամասն մշակել էր նոր տեսություններ և արդեն 1918 թվականին հրապարակել երկու ոչ մեծ աշխատություններ՝ սեփական արդյունքներով, մասնավորապես, մասնակցելով ընդհանուր հարաբերականության տեսության շրջանակում գրավիտացիոն դաշտի վերաբերյալ քննարկումներին<ref>{{книга|автор= У. И. Франкфурт. |заглавие= Специальная и общая теория относительности (исторические очерки) |место= М. |издательство= Наука |год=1968 |страницы= 235, 237—238}}</ref>: Գիտնականը վերադարձավ ընդհանուր ռելյատիվիստական թեմային միայն 1930-ական թվականներին, երբ փորձ արեց դիտարկել մատերիայի ալիքների վարքը` բացարձակ [[տարածաժամանակ]]ում: Շրյոդինգերի համար առավել արդյունավետ էր Դուբլինում` գրավիտացիայի հարցերի շուրջ ուղղված աշխատանքը: Մասնավորապես նա ստացավ մի շարք հստակ արդյունքներ [[Դե Սիտերի տարածություն|Դե Սիտերի տարածության]] կոսմոլոգիական մոդելի շրջանակներում<ref>Д. Хоффман. Эрвин Шрёдингер. — С. 68—77.</ref>: 1950-ական թվականներին նա գրել է երկու գիրք հարաբերականության տեսության և կոսմոլոգիայի հարցերի շուրջ. «Տարածաժամանակայնին կառուցվածք» (1950) և «Ընդարձակվող տիեզերք» (1956):
 
Շրյոդինգերի աշխատանքի մյուս ուղղությունը փորձերն էին ստեղծել [[դաշտի միասնական տեսություն]]` միավորելով գրավիտացիայի և էլեկտրոդինամիկայի տեսությունները: Այդ գործունեությանն անմիջապես հետևեց, սկսած 1935 թվականից, ավստրիացի գիտնականի կողմից [[Մաքսվելի հավասարումներ]]ի ոչ գծային ընդհանրացումների ուսումնասիրության հնարավորությունը: Այդ միավորման նպատակը, առաջին անգամ նախաձեռնած` [[Գուստավ Մի]]ի (1912), իսկ հետո` Մաքս Բոռնի և [[Լեոպոլդ Ինֆելդ]]ի կողմից (1934), փոքր տարածություններումհեռավորություններ դեպքում էլեկտրամագնիսական դաշտի մեծության սահմանափակումն էր, ինչը պիտի ապահովեր լիցքավորված մասնիկների սեփական էներգրայիէներգիայի վերջնականվերջավոր նշանակությունարժեքը: Այդպիսի մոտեցման շրջանակում [[էլեկտրական լիցք]]ը մեկնաբանվում է որպես էլեկտրամագնիսական դաշտի ներքին հատկություն<ref>J. McConnell. Schrödinger's nonlinear optics // Schrödinger: Centenary Celebration of a Polymath / ed. C. W. Kilmister. — Cambridge: University Press, 1989. — P. 146—164.</ref>: 1943 թվականից սկսած, Շրյոդինգերը շարունակել է Վեյլի, Այնշտայնի և [[Արթուր Էդինգտոն]]ի փորձերը, դուրս բերելով միասնական դաշտի հավասարում, [[փոքրագույն գործողության սկզբունք]]ից, [[լագրանժյան|լագրանժյանի]] ճիշտ ընտրության ճանապարհով` [[աֆֆին երկրաչափություն|աֆֆին երկրաչափության]] շրջանակներում: Ինչպես իր նախորդները, սահմանափակվելով զուտ դասական քննարկումներով, Շրյոդինգերն առաջարկեց ներմուծել երրորդ դաշտ, որը պիտի լրացներ ձգողականության և էլեկտրամագնետիզմի միավորման դժվարությունները` ներկայացված Բորն-Իենֆիլդի ձևով: Այդ երրորդ դաշտը նա կապեց [[Ուժեղ փոխազդեցություն|միջուկային ուժ]]ի հետ, որի կրողը, այդ ժամանակ, համարվում էին հիպոթետիկ [[մեզոն]]ները: 1947 թվականին Շրյոդինգերը նոր փորձ արեց միավորել էլեկտրամագնիսական և գրավիտացիոն դաշտերը: Այդ հավասարումները կապ էին հաստատում էլեկտրամագնիսականության և ձգողականության միջև, որն, ըստ գիտնականի, կարող են պատասխանատու լինել պտտվող զանգվածների [[մագնիսական դաշտ]]երի գեներացիայի համար, օրինակ, Արեգակի կամ [[Երկրի մագնիսական դաշտ]]<nowiki/>ի համար: Սակայն դժվարությունը կայանում է նրանում, որ հավասարումները թույլ չէին տալիս վերադառնալ մաքուր էլեկտրամագնիսական դաշտին ձգողականության «անջատման» դեպքում: Չնայած բոլոր ջանքերին, տեսության առջև կանգնած բազմաթիվ խնդիրներ այդպես էլ չլուծվեցին: Շրյոդինգերին, ինչպես և Այնշտայնին, չհաջողվեց ստեղծել դաշտի միասնական տեսություն` դասական դաշտերի երկրաչափականացման միջոցով, և 1950-ական թվականների կեսերին նա թողեց այդ գործունեությունը: Շրյոդինգերի դուբլինյան գործընկեր Օտտո Հիտմիրի (''Otto Hittmair'') խոսքերով. «գիտնականի կյանքի այդ փուլում մեծ հույսերը փոխարինվեցին ակնհայտ հիասթափությամբ»<ref> O. Hittmair. Schrödinger's unified field theory seen 40 years later // Schrödinger: Centenary Celebration of a Polymath / ed. C. W. Kilmister. — Cambridge: University Press, 1989. — P. 165—175.</ref>:
=== «Ի՞նչ է կյանքը» ===
[[Պատկեր:Max Delbruck.jpg|200px|մինի|Երիտասարդ ֆիզիկոս Մաքս Դելբրյուկը]]